Ավետարան ըստ Մատթէոսի

5

1. Եւ տեսեալ զժողովուրդսն՝ ե՛լ ՚ի լեառն. եւ իբրեւ նստա՛ւ անդ՝ մատեան առ նա աշակերտքն նորա. 2եւ բացեալ զբերան իւր ուսուցանէ՛ր զնոսա, եւ ասէր. 3Երանի՛ աղքատաց հոգւով, զի նոցա է արքայութիւն երկնից։ 4Երանի՛ սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին։ 5Երանի՛ հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր։ 6Երանի՛ որ քաղցեալ եւ ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին։ 7Երանի՛ ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն։ 8Երանի այնոցիկ՝ որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն։ 9Երանի խաղաղարարաց, զի նոքա որդի՛ք Աստուծոյ կոչեսցին։ 10Երանի որ հալածեալ իցեն վասն արդարութեան, զի նոցա՛ է արքայութիւն երկնից։ 11Երանի՛ է ձեզ՝ յորժամ նախատիցեն զձեզ եւ հալածեսցեն, եւ ասիցեն զամենայն բա՛ն չա՛ր զձէնջ սուտ՝ վասն իմ. 12ցնծացէ՛ք եւ ուրա՛խ լերուք, զի վարձք ձեր բազո՛ւմ են յերկինս. զի ա՛յսպէս հալածեցին զմարգարէսն որ յառաջ քան զձեզ էին։ 13Դո՛ւք էք երկրի. եթէ աղն անհամի՝ ի՞ւ յաղիցի. ո՛չ իմիք ազդիցէ՛ այնուհետեւ, բայց եթէ ընկենուլ արտաքս՝ եւ կոխա՛ն լինել ՚ի մարդկանէ։ 14Դո՛ւք էք լոյս աշխարհի. ո՛չ կարէ թաքչել՝ որ ՚ի վերայ լերին կայցէ։ 15Եւ ո՛չ լուցանեն ճրագ՝ եւ դնեն ընդ գրուանաւ, այլ ՚ի վերայ աշտանակի. եւ լո՛յս տայ ամենեցուն՝ որ ՚ի տանն իցեն։ 16Այնպէս լուսաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան, որպէս զի տեսցեն զգործս ձեր բարիս, եւ փառաւորեսցե՛ն զՀայր ձեր որ յերկինս է։ 17Մի՛ համարիք եթէ եկի՛ լուծանել զօրէնս կամ զմարգարէս. ո՛չ եկի լուծանել՝ այլ լնո՛ւլ։ 18Ամէն ասե՛մ ձեզ. Մինչեւ անցցեն երկինք եւ , յո՛վտ մի՝ որ նշանախեց մի է, ո՛չ անցցէ յօրինացն եւ ՚ի մարգարէից՝ մինչեւ ամենայն եղիցի։ 19Որ ոք լուծցէ մի ինչ ՚ի պատուիրանացս յայսցանէ ՚ի փոքունց, եւ ուսուսցէ ա՛յնպէս զմարդիկ, փո՛քր կոչեսցի յարքայութեան երկնից։ Իսկ որ արասցէ՝ եւ ուսուսցէ, նա՝ մե՛ծ կոչեսցի յարքայութեան երկնից։ 20Բայց ասե՛մ ձեզ. զի եթէ ո՛չ առաւելուցո՛ւ արդարութիւն ձեր առաւել քան զդպրացն եւ զփարիսեցւոց, ո՛չ մտանիցէք յարքայութիւն երկնից։ 21Լուարուք զի ասացաւ առաջնոցն, թէ մի՛ սպանաներ. զի որ սպանանիցէ՝ պարտակա՛ն լիցի դատաստանի։ 22Այլ ես ասե՛մ ձեզ. եթէ ամենայն որ բարկանայ եղբօր իւրում տարապարտուց, պարտաւո՛ր լիցի դատաստանի։ Եւ որ ասիցէ ցեղբայր իւր յիմար, պարտաւո՛ր լիցի ատենի։ Եւ որ ասիցէ ցեղբայր իւր մորոս, պարտաւո՛ր լիցի ՚ի գեհեն հրոյն։ 23Եթէ մատուցանիցես զպատարագ քո ՚ի վերայ սեղանոյ, եւ անդ յիշիցես՝ եթէ քո ունիցի ինչ խէթ զքէն, 24թո՛ղ զպատարագն քո առաջի սեղանոյն. եւ ե՛րթ նախ հաշտեա՛ց ընդ եղբօր քում, եւ ապա՛ եկեալ մատուսջի՛ր զպատարագն քո։ 25Լե՛ր իրաւախո՛հ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ՚ի ճանապարհի. գուցէ՛ մատնիցէ զքեզ ոսոխն դատաւորի, եւ դատաւորն դահճի. եւ արկանիցիս ՚ի բա՛նտ։ 26Ամէն ասեմ քեզ. ո՛չ ելանիցես անտի, մինչեւ հատուցանիցես զյետին նաքարակիտն։ 27Լուարուք զի ասացաւ. Մի՛ շնար։ 28Բայց ես՝ ասե՛մ ձեզ. թէ ամենայն որ հայի ՚ի կի՛ն մարդ առ ՚ի ցանկանալոյ նմա, անդէ՛ն շնացաւ ընդ նմա ՚ի սրտի իւրում։ 29Եթէ ակն քո աջ գայթագղեցուցանէ զքեզ, խլեա՛ զնա՝ եւ ընկեա՛ ՚ի քէն. զի լա՛ւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի՛ ամենայն մարմինդ քո անկանիցի ՚ի գեհեն։ 30Եւ եթէ ա՛ջ ձեռն քո գայթագղեցուցանէ զքեզ, հա՛տ զնա՝ եւ ընկեա՛ ՚ի քէն. զի լա՛ւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի՛ ամենայն մարմինդ քո արկանիցի ՚ի գեհեն։ 31Ապաքէն ասացաւ, թէ որ արձակիցէ զկին իւր՝ տացէ՛ նմա զարձակմանն։ 32Բայց ե՛ս ասեմ ձեզ. եթէ ամենայն որ արձակէ զկին իւր առանց բանի պոռնկութեան, նա՛ տայ նմա շնալ. եւ որ զարձակեա՛լն առնէ՝ շնայ։ 33Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. Մի՛ երդնուցուս սուտ, բայց հատուսցե՛ս Տեառն զերդմունս քո։ 34Այլ ե՛ս ասեմ ձեզ. Ամենեւի՛ն մի՛ երդնուլ. մի՛ յերկինս՝ զի աթո՛ռ է Աստուծոյ. 35եւ մի՛ յերկիր՝ զի պատուանդա՛ն է ոտից նորա. եւ մի՛ յԵրուսաղէմ՝ զի քաղա՛ք է մեծի Արքայի. 36եւ մի՛ ՚ի գլուխ քո երդնուցուս, զի ո՛չ կարես մազ մի սպիտակ առնել՝ կամ թուխ։ 37Այլ եղիցի ձեր բան, այոն՝ այո, եւ ոչն՝ ո՛չ. զի աւելին քան զայն ՚ի չարէ՛ն է։ 38Լուարուք զի ասացաւ. Ակն ընդ ական, եւ ատա՛մն ընդ ատաման։ 39Այլ ե՛ս ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին։ Այլ եթէ ոք ածիցէ ապտակ յա՛ջ ծնօտ քո՝ դարձո՛ նմա եւ զմեւսն։ 40Եւ որ կամիցի ոք դատել եւ առնուլ զշապիկս քո, թո՛ղ ՚ի նա եւ զբաճկոն քո։ 41Եւ որ տարապարհակ վարիցէ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա եւ երկուս։ 42Որում խնդրէ ՚ի քէն՝ տո՛ւր. եւ որ կամի փոխ առնուլ ՚ի քէն՝ մի՛ դարձուցաներ զերեսս։ 43Լուարուք ապաքէն զի ասացաւ. Սիրեսցե՛ս զընկեր քո, եւ ատեսցես զթշնամին քո։ 44Այլ ե՛ս ասեմ ձեզ. Սիրեցէ՛ք զթշնամիս ձեր. օրհնեցէ՛ք զանիծիչս ձեր. ՛ արարէք ատելեաց ձերոց. եւ աղօ՛թս ՚ի վերայ այնոցիկ՝ որ լլկե՛նն զձեզ եւ հալածեն. 45զի եղիջիք որդիք Հօր ձերոյ որ յերկինսն է. զի զարեգակն իւր ծագէ՛ ՚ի վերայ չարա՛ց եւ բարեաց, եւ ածէ անձրեւ՛ ՚ի վերայ արդարոց եւ մեղաւորաց։ 46Զի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն, ո՞չ ապաքէն եւ մաքսաւո՛րք զնոյն գործեն։ 47Եւ եթէ տայցէք միայն ողջոյն բարեկամաց ձերոց՝ զի՛նչ աւելի առնէք. ո՞չ ապաքէն մաքսաւորք եւ մեղաւո՛րք զնոյն գործեն։ 48Արդ՝ եղերո՛ւք դուք կատարեա՛լք, որպէս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեա՛լ է։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)