Հոբի գիրք

8

2Մինչեւ ցեր՞բ խօսիցիս զայդ. եւ մեծաբանութեան ՚ի բերան քո։ 3Միթէ անիրա՞ւ դատիցի Տէր. կամ որ զամենայն արար պղտորիցէ՞ զիրաւունս։ 4Եթէ որդիքն քո մեղան առաջի Աստուծոյ, առաքեաց ՚ի ձեռին զանօրէնութիւնս նոցա։ 5Բայց դու կանխեա՛ առ Տէր ամենակալ աղօթիւք. 6եթէ սուրբ եւ ճշմարիտ իցես՝ աղօթից քոց լուիցէ՛։ Դարձուսցէ՛ քեզ զյարկն արդարութեան. 7եւ լինիցին առաջինքն քո սակաւք, եւ վերջինքն քո անբաւք։ 8Բայց աղէ՛ հա՛րց զազգն առաջին, եւ քննեա՛ ըստ տոհմից հարցն։ 9Զի երիկեանք եմք, եւ ո՛չ գիտեմք. քանզի ստուեր են կեանք մեր ՚ի վերայ երկրի։ 10Կամ թէ ո՞չ նոքին իսկ ուսուսցեն զքեզ. պատմեսցեն եւ ՚ի սրտէ՛ հանցեն զբանս։ 11Միթէ կանաչանա՞յ պրտու առանց ջրոյ. կամ բարձրանայցէ՞ կնիւն առանց ըմպելոյ։ 12Մինչդեռ անդէն ՚ի վերայ արմատոց իւրոց է՝ ո՞չ հնձեսցի. յառաջ քան զարբենալ ամենայն բանջար եթէ ո՛չ ոռոգանի՝ ո՞չ ցամաքիցի։ 13Արդ ա՛յնպէս եղիցի վախճան ամենեցուն որ մոռանայցեն զՏէր. զի յո՛յս ամպարշտի կորիցէ։ 14Անշէ՛ն լիցի նորա. անցցէ՛ իբրեւ սարդիոստայն յա՛րկ նորա։ 15Թէպէտ եւ հաստատեսցէ զտուն իւր՝ մի՛ կացցէ յարկանել ձեռին նորա, մի՛ հանդարտեսցէ։ 16Զի խոնաւութիւն յարեգականէ՛ է. եւ ՚ի նեխութենէ նորա ելցէ շառաւիղ իւր։ 17՚Ի վերայ կարկառի քարանց ննջեսցէ, եւ ՚ի մէջ մանրախիճ քարանց կեցցէ. 18եթէ ընկլցէ զնա տեղին ստեսցէ՛։ Ո՞չ տեսեր այսպիսի ինչ. 19զի կործանումն ամպարշտի այսպիսի՛ է. եւ յերկրէ ա՛յլ բուսցի։ 20Զի Տէր ո՛չ մերժէ զանմեղն. զամենայն ամպարշտի ո՛չ ընկալցի։ 21Բերանք ճշմարտից լցցի՛ն ծաղու, եւ շրթունք նոցա գոհութեամբ։ 22Թշնամիք նոցա զգեցցի՛ն զամօթ. յարկք ամպարշտի ո՛չ եւս իցեն։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)