Հոբի գիրք

38

2Ո՞ է դա՝ որ թաքուցանէ յինէն զխորհուրդս, ժողովեալ զբանս ՚ի սրտի. եւ համարի յինէն թաքուցանել։ 3Պնդեա՛ իբրեւ այր զմէջ քո, հարցից զքեզ՝ եւ տո՛ւր ինձ պատասխանի։ 4Ո՞ւր էիր մինչ ես հիմունս արկանէի երկրի. պատմեա՛ ինձ եթէ խելամո՛ւտ ես հանճարոյ։ 5Ո՞վ եդ զչա՛փ դորա թէ գիտիցես. կամ ո՞վ արկ ՚ի վերայ դորա լար։ 6Յէ՞ր վերայ հաստատեցան աղխք դորա. ո՞վ է որ արկ զվէմն անկեան ՚ի դմա։ 7Յորժամ եղեն աստեղք ծերք, ամենայն հրեշտակք աստեղաց օրհնեցին զիս մեծաձայն. ※ եւ ամենայն հրեշտակք իմ գովեցին։ 8※ Փակեցի՛ զծով դրամբք, յորժամ ծնաւ յորովայնէ մօր իւրոյ ելանել։ 9Եդի՛ նմա զմէգ ՚ի հանդերձ, եւ զմառախուղ նմա ՚ի խանձարուրս։ 10Եդի՛ նմա սահմանս՝ եդեալ փականս եւ դրունս։ 11Ասացի. Ցա՛յդ վայր եկեսցես՝ եւ այլ մի՛ անցանիցես, այլ այդրէն ՚ի քեզ խորտակեսցին ալիք քո։ 12Եթէ առ քեւ՞ կարգեցի զլոյսն առաւօտին։ Արուսեակն ետե՛ս զկարգ իւր 13հասանել ՚ի վերայ թեւոց երկրի. թօթափե՛լ զամպարիշտս ՚ի նմանէ։ 14Կամ թէ քո՞ առեալ զհողն կաւ՝ ստեղծեր կենդանի՝ եւ խօսուն եդիր զնա յերկրի։ 15Եւ մերժեցե՞ր զլոյսն յամպարշտաց, զբազուկս ամբարտաւանից խորտակեցե՞ր։ 16Հասեա՞լ իցես յակն ծովու, եւ ընդ հետս անդնդոց շրջեցա՞ր։ 17Բանայցե՞ն քեզ ահիւ դրունք մահու. բարապանաց դժոխոց ՚ի տեսանել զքեզ սարսիցե՞ն։ 18Խելամո՞ւտ իցես լայնութեան առ ՚ի ներքոյ երկնիցս. աղէ՝ պատմեա՛ ինձ ո՞րչափ իցէ։ 19Զի՞նչ իցէ յորում լոյսն ագանիցի, կամ զի՞նչ տեղի խաւարի։ 20Տանիցի՞ս զիս ՚ի սահմանս նոցա. եթէ խելամո՞ւտ իցես շաւղաց նոցա։ 21Թերեւս գիտիցե՞ս՝ եւ ընդ ա՛յն ժամանակս իսկ ծնեալ իցես. եւ թիւ աւուրց քոց բազում իցէ։ 22Երթեա՞լ իցես ՚ի շտեմարանս ձեան. եւ զգանձս կարկտի տեսեա՞լ իցես։ 23Համբարեա՞լ կայցէ քեզ ՚ի ժամանակս թշնամեաց, յօր մարտի եւ պատերազմի։ 24Ուստի՞ ելանիցէ եղեամն. կամ սփռեսցի հարա՛ւ ՚ի ներքոյ երկնից։ 25Ո՞ պատրաստեաց զհոսանս սաստիկս անձրեւաց, եւ զճանապարհս ամպրոպաց տեղեալ յերկիր 26ուր ո՛չ գոյ մարդ յանապա՛տ յանմարդի, 27յագեցուցանել զանկոխն եւ զանշէն, եւ բղխեցուցանել զբոյս դալարւոյ։ 28Ո՞ է անձրեւի, եւ ո՞վ է որ ծնաւ զշաղս ցօղոյ։ 29Յո՞յր արգանդէ ելանէ սառն, եւ զեղեամն ո՞ ծնաւ յերկինս, 30որ իջանէ իբրեւ զջուր ծորեալ. եւ զերեսս երկնից ո՞ հալեաց։ 31Խելամո՞ւտ իցես կարգի Բազմաստեղաց. եւ քո բացեա՞լ իցէ զպատրուակ Հայկին։ 32Կամ բանայցես զՄազարովթն ՚ի ժամանակի իւրում. եւ զԳիշերավարն ՚ի վերայ վարսից իւրոց ածիցե՞ս ընդ նոսա։ 33Գիտիցե՞ս զշրջանակս երկնից, կամ առ հասարակ զլեալսն ՚ի ներքոյ երկնից։ 34Կոչիցե՞ս զմէգ բարբառով. եւ դողութեամբ լի՛ սաստիկ ջրով լուիցէ քեզ։ 35Արձակիցե՞ս շանթս՝ եւ գնայցեն. եւ ասիցեն ցքեզ թէ զի՞նչ է։ 36Ո՞վ ետ կանանց իմաստութիւն ոստայնանկութեան՝ կամ հանճար նկարակերտութեան։ 37Ո՞ թուէ զամպս իմաստութեամբ, եւ զերկինս յերկիր խոնարհեցոյց. 38եւ հեղեալ կայ իբրեւ զհող փոշի. մածուցի զնա իբրեւ զվիմաւ խորանարդ։ 39Որսայցե՞ս առիւծուց կերակուր. եւ զանձինս վիշապաց յագեցուցանիցե՞ս։ 40Սարսեցին ՚ի խշտիս իւրեանց. եւ նստիցին դարանակալք ՚ի մայրիս։ 41Ո՞ պատրաստեաց ագռաւուց կերակուր՝ զի ձագք նորա առ Տէր աղաղակեցին. մոլորեալք խնդրեն կերակուր։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)