Հոբի գիրք

26

2Յո՞ մօտիցիս, կամ ո՞ւմ օգնակա՛ն լինելոց իցես։ Ո՞չ ապաքէն ա՛յնմ որոյ բազո՛ւմ է զօրութիւն, եւ որոյ հզօ՛ր է բազուկ իւր։ 3Ընդ ո՞ւմ խորհրդակից լինիցիս. ո՞չ ընդ այնմ որոյ ամենայն իմաստութիւն է։ 4Զո՞յր զհետ երթիցես, եթէ ո՛չ որոյ մեծ է զօրութիւն. ո՞ւմ պատմեցեր բան. եւ ո՞յր շունչ՝ ել ՚ի քէն։ 5Միթէ սկա՛յք ծնանիցին ՚ի ներքուստ ջրոյ, եւ ՚ի դրացեաց նորա։ 6Մե՛րկ են առաջի նորա՝ եւ չի՛ք զգեստ կորստեան։ Ձգեաց զհիւսւսի զոչընչի՛ւ. 7կախեաց զերկիր ՚ի վերայ ոչնչի։ 8※ Ծրարէ զջուրս յամպս իւր, եւ ո՛չ պատառեցաւ մէ՛գ ՚ի ներքոյ նորա։ 9※ Որ ունի զերեսս աթոռոյ, թռուցանէ՛ նովաւ զմէգ իւր։ 10※ Հրամա՛ն պատեաց զերեսօք ջրոյ՝ մինչ ՚ի վախճան լուսոյ ընդ խաւարի։ 11※ Սիւնք երկնից թռեան եւ զարհուրեցան ՚ի սաստէ նորա։ 12Զօրութեամբ հանդարտեցոյց զծով. իմաստութեամբ նորա տարածեալ է համատարածն։ 13Աղխ երկնից սարսեցին ՚ի նմանէ. հրամանաւ իւրով սպան զվիշապն ապստամբ։ 14Ահա ա՛յս է մասն ճանապարհի նորա։ Եւ տակաւին զշիթս բանից նորա լուիցո՛ւք նովաւ. զզօրութիւն որոտման նորա ո՞ գիտէ՝ յորժամ առնիցէ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)