Հոբի գիրք

23

2Նա՝ եւ ե՛ս գիտեմ զի ՚ի ձեռանէ իմմէ՛ է յանդիմանութիւն իմ. եւ ձեռն նորա ծանրացաւ ՚ի վերայ հեծութեան իմոյ։ 3Իսկ ո՞վ ծանուսցէ եթէ գտից զՆա, եւ հասից նմա ՚ի սպառ։ 4Եւ ասացից առաջի նորա զիրաւունս. լցի՛ց զբերան իմ յանդիմանութեամբ։ 5Ծանեա՛յց զողոքանս զոր ընդ իս խօսիցի. խելամո՛ւտ եղէց այնմ զոր ինձն պատմիցէ։ 6Եւ բազում զօրութեամբ եկեսցէ ՚ի վերայ իմ. եթէ զպատուհաս իւր ՚ի գործ ո՛չ արկանիցէ։ 7※ Զի ճշմարտութիւն եւ յանդիմանութիւն ՚ի նմանէ է, հանցէ ՚ի սպառ զիրաւունս իմ։ 8※ Եթէ յառաջագոյն երթայցէ՝ ո՛չ եւս իցեմ, եւ զվերջինսն զի՞ գիտիցեմ։ 9※ Զձախ այնորիկ որ արարն զնա՝ ո՛չ կալայ, ※ եւ եթէ արկցէ զաջ իւր զինեւ՝ սակայն եւ այնպէս ո՛չ տեսից։ 10Զի ինքն գիտէ զճանապարհս իմ, եւ քննեաց զիս իբրեւ զոսկի։ 11Հասի՛ց ՚ի պատուիրանս նորա. զճանապարհս նորա պահեցից եւ ո՛չ եւս թիւրեցայց։ 12Զպատուիրանօք նորա ո՛չ անցից՝ զի մի՛ մեռանիցիմ. ՚ի ծո՛ց իմ թաքուցից զբանս նորա։ 13Ապա թէ նա ա՛յնպէս դատեցաւ, ո՞ իցէ որ ընդդէմ դառնայցէ նմա. զի զոր ինքն կամեցաւ եւ արա՛ր։ 14Վասն այնորիկ առ նա՛ փութացայց. խրատեալ զնորի՛ն հոգացայց։ 15※ ՚Ի վերայ այսոցիկ յերեսաց նորա տագնապեցայց, եւ ՚ի միտ առից եւ զարհուրեցայց ՚ի նմանէ։ 16※ Զի Տէր հիւանդացոյց զսիրտ իմ, եւ Ամենակալն պագնապեաց զիս։ 17Զի ո՛չ գիտէի թէ գայցէ ՚ի վերայ իմ խաւար. առաջի երեսաց իմոց ծածկեաց մէգ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)