Հոբի գիրք

16

2Լուա՛յ այդպիսի ինչս բազումս. մխիթարիչք չարեաց ամենեքեան։ 3Իսկ արդ՝ միթէ կա՞րգ ինչ իցէ բանից հողմոյ. կամ թէ թախանձիցէ՞ ոք զքեզ, զի տացե՛ս պատասխանի։ 4Եւ ե՛ս ընդ ձեզ խօսեցայց՝ եթէ հնազանդէր անձն ձեր ըստ իմո՛ւմ անձին։ 5Արդ՝ զկծեցուցի՞ց եւ ես զձեզ բանիւք. շարժեցի՞ց եւ ես իբրեւ զձեզ զգլուխ իմ։ 6Թերեւս լիցի՛ զօրութիւն ՚ի բերան իմ. զշարժել շրթանց իմոց ո՛չ խնայեցից։ 7Զի եթէ խօսեցայց՝ ո՛չ փարատեսցեն ցաւք վիրաց իմոց, եւ եթէ լռիցեմ, նուազագո՞յն ինչ վիրաւորիցիմ։ 8※ Ա՛յժմ կոտորեալ արար զիս, փտեալ՝ ընդարմացեալ. 9եւ բո՛ւռն հարեալ զինէն ՚ի վկայութիւն եղեւ ինձ։ ※ Եւ յարոյց ինձ զստութիւն իմ. քանզի արա՛ր ինձ ընդդէմ պատասխանի։ 10※ Բարկութեամբ վարեալ կործանեա՛ց զիս. կրճտեաց ՚ի վերայ իմ զատամունս։ Նետք հինից նորա խաղացին ՚ի վերայ իմ. տիգաւ աչաց խաղաց ՚ի վերայ իմ։ 11Արագ արա՛գ եհար զիս ՚ի ծո՛ւնկս. միանգամայն ասպատակեցին ՚ի վերայ իմ։ 12Քանզի մատնեա՛ց զիս Տէր ՚ի ձեռս անիրաւին, եւ ՚ի մէջ ամպարշտա՛ց ընկէց զիս։ 13Մինչդեռ ՚ի խաղաղութեան էի, քայքայեա՛ց զիս. առեալ զվարսից իմոց փետտեաց զիս։ Կացո՛յց զիս իբրեւ զդէտ. 14պատեցին զիս տէգք։ Յանխնայ խոցոտեցին զերիկամունս իմ. եհեղ յերկիր զմաղձ իմ։ 15Կործանեցին զիս հարուածովք ՚ի վերա՛յ հարուածոց։ Յարձակեցա՛ն ՚ի վերայ իմ զօրաւորք. 16կարեցին քուրձ ընդ մորթ իմ։ Զօրութիւն իմ յերկիր շիջաւ. 17խարշեցա՛ւ փոր իմ ՚ի լալոյ, եւ ՚ի վերայ արտեւանանց իմոց ստուերք մահու։ 18Անիրաւութիւն ինչ ո՛չ էր ՚ի ձեռին իմում. իմ սուրբ էին։ 19՝ մի՛ ծածկեր զարիւն մարմնոյ իմոյ, եւ մի՛ լիցի տեղի աղաղակի իմոյ։ 20Եւ արդ ահա յերկի՛նս է վկայն իմ, եւ իրաւագէտն իմ ՚ի բարձունս։ 21Հասցեն խնդրուածք իմ առ Տէր, եւ յանդիման նորա կաթեցուսցէ ա՛կն իմ։ 22Եղիցի յանդիմանութիւն առն առաջի Տեառն, եւ որդւոյ մարդոյ առ ընկերի իւրում։ 23Ամք թուով հասին ինձ. ընդ ճանապարհ անդա՛րձ գնացին։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)