Ավետարան ըստ Հովհաննէսի

16

1Զայս խօսեցայ ընդ ձեզ՝ զի մի՛ գայթագղեսջիք. 2՚Ի ժողովրդոց իւրեանց հանցե՛ն զձեզ։ Այլ եկեսցէ ժամանակ՝ զի ամենայն որ սպանանիցէ զձեզ, համարիցի պաշտօ՛ն մատուցանել Աստուծոյ։ 3Եւ զայն արասցեն ընդ ձեզ. քանզի ո՛չ ծանեան զՀայր՝ եւ ո՛չ զիս։ 4Այլ եւ զայս խօսեցայ ընդ ձեզ, զի յորժամ եկեսցէ ժամանակ՝ յիշեցէ՛ք՝ թէ ե՛ս ասացի ձեզ. 5Զայս իսկզբանէ՝ ո՛չ ասացի ձեզ, քանզի ընդ ձե՛զ էի։ Բայց արդ երթա՛մ ես առ առաքիչն իմ. եւ ո՛չ ոք ՚ի ձէնջ հարցանէ ցիս, թէ յո՞վ երթաս։ 6Այլ զի զայս խօսեցայ ընդ ձեզ, տրտմութի՛ւն ելից զսիրտս ձեր։ 7Այլ ես զճշմարիտն ասեմ ձեզ. լա՛ւ է ձեզ եթէ ես երթամ. զի եթէ ես ոչ երթայց՝ Մխիթարիչն ո՛չ եկեսցէ առ ձեզ. ապա եթէ երթամ, առաքեցի՛ց զնա առ ձեզ։ 8Եւ նա՝ եկեալ, յանդիմանեսցէ՛ զաշխարհ, վասն մեղա՛ց, եւ վասն արդարութեան, եւ վասն դատաստանի՛։ 9Վասն մեղաց՝ զի ո՛չ հաւատան յիս. 10վասն արդարութեան՝ զի առ Հա՛յր իմ երթամ, եւ ո՛չ եւս տեսանէք զիս. 11վասն դատաստանի՝ զի աշխարհիս այսորիկ դատապարտեա՛լ է։ 12Ե՛ւս բազում ինչ ունիմ ասել ձեզ, այլ ո՛չ կարէք հանդարտել այժմիկ։ 13Յորժամ եկեսցէ նա Հոգին ճշմարտութեան, առաջնորդեսցէ՛ ձեզ ամենայն ճշմարտութեամբ. զի ո՛չ եթէ յանձնէ ինչ խօսիցի, այլ զոր լսիցէ՛ խօսեսցի, եւ զգալոցն պատմեսցէ ձեզ։ 14Նա զիս փառաւորեսցէ, զի յիմմէ՛ անտի առնուցու՝ եւ պատմեսցէ ձեզ։ 15Զամենայն ինչ զոր ունի ՝ ի՛մ է. վասն այնորիկ ասացի ձեզ, թէ յիմմէ՛ անտի առնո՛ւ՝ եւ պատմէ ձեզ։ 16Փոքր մի, եւ ո՛չ եւս տեսանիցէք զիս. եւ ապա սակաւիկ մի, եւ տեսանիցէք զիս. եւ ես երթամ առ Հայր։ 17Ասէին ոմանք յաշակերտաց անտի ցմիմեանս. Զի՞նչ է այս՝ զոր ասէս ցմեզ, թէ փոքր մի՝ եւ ո՛չ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մի՝ եւ տեսանիցէք զիս. եւ եթէ ես առ Հայր իմ երթամ։ 18Եւ ասէին. Զի՞նչ իցէ այն փոքր մեւս եւսն, չգիտե՛մք զինչ խօսի։ 19Գիտաց Յիսուս եթէ կամին ցնա՛ հարցանել. եւ ասէ ցնոսա. Վասն այդորիկ խնդրէք ընդ միմեանս՝ զի ասացի՝ թէ փոքր մի՝ եւ ո՛չ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մեւս եւս տեսանիցէք զիս։ 20Ամէն ամէն ասե՛մ ձեզ, զի լացջիք եւ ողբասջիք դուք, եւ խնդասցէ՛. դուք տրտմեսջիք, այլ տրտմութիւն ձեր յուրախութի՛ւն եղիցի։ 21 յորժամ ծնանիցի՝ տրտմութի՛ւն է նմա, զի հասեա՛լ է նորա. այլ յորժամ ծնցի զմանուկն, ո՛չ եւս յիշէ զնեղութիւնն վասն խնդութեանն, զի ծնաւ մա՛րդ յաշխարհ։ 22Եւ դուք այժմ տրտմութիւն ունիք. այլ դարձեալ տեսից զձեզ, եւ ուրա՛խ լիցին սիրտք ձեր. եւ զուրախութիւնն ձեր ո՛չ ոք հանիցէ ՚ի ձէնջ։ 23Եւ յայնմ աւուր զիս ինչ ո՛չ հարցանիցէք։ Ամէն ամէն ասե՛մ ձեզ. զի զոր ինչ խնդրիցէք ՚ի Հօրէ իմմէ յանուն իմ, տացէ՛ ձեզ։ 24Մինչեւ ցայժմ ո՛չինչ խնդրեցէք յանուն իմ. խնդրեցէ՛ք եւ առնուցուք. զի ուրախութիւնն ձեր լցեա՛լ եղիցի։ 25Զայս առակօ՛ք խօսեցայ ընդ ձեզ. եկեսցէ ժամանակ, յորժամ ո՛չ եւս առակօք խօսեցայց ընդ ձեզ. այլ յայտնապէ՛ս զՀօրէ պատմեցից ձեզ։ 26Յայնմ աւուր խնդրեսջիք յանուն իմ. եւ ո՛չ ասեմ ձեզ՝ եթէ ես հարցից զՀայր վասն ձեր. 27զի ինքն իսկ Հայր սիրէ զձեզ, զի դուք զի՛ս սիրիցէք, եւ հաւատացէք եթէ ես յԱստուծոյ ելի։ 28Ելի ՚ի Հօրէ՝ եւ եկի յաշխարհ. դարձեալ թողում զաշխարհ, եւ երթա՛մ առ Հայր։ 29Ասեն ցնա աշակերտքն. Ահա՝ արդ յայտնութեամբ խօսիս. եւ եւ ո՛չ մի ինչ ասես։ 30Այժմիկ գիտեմք՝ եթէ գիտե՛ս զամենայն. եւ ոչինչ պիտոյ է՝ եթէ ոք հարցանիցէ զքեզ. յայսմիկ հաւատա՛մք եթէ յԱստուծոյ ելեր։ 31Պատասխանի ետ նոցա Յիսուս՝ եւ ասէ. Այժմ հաւատա՞յք. 32ահա՝ եկեսցէ ժամ, եւ եկեալ իսկ է. զի ցրուեսջիք յիւրաքանչի՛ւր տեղիս, եւ զիս միա՛յն թողուցուք. եւ չե՛մ միայն, զի Հայր ընդ ի՛ս է։ 33Զայս խօսեցայ ընդ ձեզ՝ զի ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ՝ նեղութիւն ունիցիք, այլ քաջալերեցարո՛ւք զի ես յաղթեցի աշխարհի։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)