Ավետարան ըստ Հովհաննէսի

13

1Յառաջագոյն քան զտօնն զատկի, գիտա՛ց Յիսուս՝ թէ հասեալ է նորա զի փոխեսցի յաշխարհէ՛ աստի առ . սիրեա՛ց զիւրսն՝ որ յաշխարհի ա՛ստ են. ՚ի սպա՛ռ սիրեաց զնոսա։

2Եւ ՚ի լինե՛լ ընթրեա՛ցն, Սատանայի՛ իսկ արկեալ էր ՚ի սիրտ՝ զի մատնեսցէ զնա Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ։ 3Գիտա՛ց Յիսուս՝ զի զամենայն ինչ ետ Հայր ՚ի ձեռս նորա եւ թէ յԱստուծո՛յ ել՝ եւ առ երթայ, 4յառնէ՛ յընթրեաց անտի, եւ դնէ զհանդերձսն, եւ առեալ ղենջեա՛կ մի՝ սփածա՛ւ։ 5Եւ ապա առեալ ՝ ա՛րկ ՚ի կոնք, եւ սկսաւ լուանա՛լ զոտս աշակերտացն, եւ սրբէ՛ր ղենջեկա՛ւն զոր սփածեալ էր։ 6Գա՛յ առ Սի՛մովն Պե՛տրոս. եւ նա ասէ ցնա. Տէր՝ դու զիմ զոտս՝ լուանա՞ս։ 7Պատասխանի ետ նմա Յիսուս՝ եւ ասէ. Զոր ինչ ե՛սս գործեմ, դու այժմ ո՛չ գիտես, բայց ապա գիտասջի՛ր։ 8Ասէ ցնա Պե՛տրոս. Ո՛չ լուասցես զոտս իմ յաւիտեան։ Պատասխանի ետ Յիսուս. Եթէ ո՛չ լուացից զքեզ, ո՛չ ունիս ընդ իս մասն։ 9Ասէ ցնա Սի՛մովն Պե՛տրոս. Տէր՝ մի՛ միայն զոտս իմ, այլ եւ զձե՛ռս՝ եւ զգլուխ։ 10Ասէ ցնա Յիսուս. Լուացելոյն չէ՛ ինչ պիտոյ, բայց զի զո՛տսն լուանայցէ, քանզի ամենեւի՛ն սուրբ է. եւ դուք սուրբ էք, այլ ո՛չ ամենեքեան։ 11Զի գիտէ՛ր զայն որ մատնելոցն էր զնա. վասն այնորիկ ասաց՝ թէ ո՛չ ամենեքեան սուրբ էք։ 12Եւ յորժամ լուաց զոտս նոցա, ա՛ռ զհանդերձսն իւր՝ եւ դարձեա՛լ բազմեցաւ, եւ ասէ ցնոսա. Գիտէ՛ք զինչ արարիդ ձեզ։ 13Դուք կոչէք զիս Վարդապե՛տ եւ Տէր, եւ բարւո՛ք առնէք. քանզի ե՛մ իսկ։ 14Իսկ արդ՝ եթէ ես լուացի զոտս ձեր՝ Տէրս եւ Վարդապետս, եւ դուք պարտիք զմիմեա՛նց ոտս լուանալ։ 15Զի օրինա՛կ մի ետո՛ւ ձեզ, զի որպէս ե՛ս ձեզ արարի, եւ դո՛ւք առնիջիք։

ԼԱ էզ

16Ամէն ամէն ասե՛մ ձեզ. Ո՛չ է ծառայ՝ մեծ քան զտէր իւր. եւ ո՛չ առաքեալ՝ մե՛ծ քան զայն որ առաքեացն զնա։ 17Եթէ զայս գիտէք, երանելի՛ եւս էք՝ եթէ առնիցէք զայս։ 18Ո՛չ վասն ամենեցուն ձեր ասեմ. զի ես գիտե՛մ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի՛ գիրն, թէ. Որ ուտէր ընդ իս ՝ արա՛ր ինձ խաբէութիւն։ 19Յայսմ հետէ իսկ ասեմ ձեզ մինչչեւ՛ եղեալ, զի յորժամ լինիցի՝ հաւատասջիք թէ ե՛ս եմ։ 20Ամէն ամէն ասե՛մ ձեզ. Որ ընդունի զոր ոք ես առաքեցից, զի՛ս ընդունի. եւ որ զիս ընդունի՝ ընդունի՛ զայն որ առաքեացն զիս։ 21Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցա՛ւ իւր, վկայեա՛ց եւ ասէ. Ամէն ամէն ասե՛մ ձեզ, զի մի ոմն ՚ի ձէնջ մատնելոց է զիս։ 22Հայէին ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք, թէ զումմէ՞ ասիցէ։ 23Եւ էր մի՛ ոմն յաշակերտացն բազմեա՛լ առ Յիսուսիւ, զոր սիրէրն Յիսուս։ 24Ակնարկէ՛ր նմա Սի՛մովն հարցանել՝ ո՞վ իցէ վասն որոյ ասէն։ 25Եւ նա՝ անկեալ զլանջօքն Յիսուսի, ասէ ցնա. Տէր՝ ո՞վ է։ 26Պատասխանի ետ Յիսուս՝ եւ ասէ. Ա՛յն է՝ որում ե՛ս թացից զպատառն՝ եւ տաց։ Եւ թացեալ զպատառն՝ տա՛յ Յուդայի Իսկարիովտացւոյ։ 27Եւ յե՛տ պատառոյն՝ ապա եմուտ ՚ի նա Սատանայ։ Եւ ասէ ցնա Յիսուս. Արդ՝ որ զինչ առնելո՛ցն ես՝ արա՛ վաղվաղակի։ 28Եւ զայս ո՛չ ոք իմացաւ ՚ի բազմականա՛ց անտի՝ թէ առ ի՞նչ ասաց ցնա։ 29Զի ոմանք՝ համարէին թէ զի զա՛րկղն ունէր Յուդա, ասաց նմա Յիսուս. Գնեա՛ ինչ որ պիտո՛յ իցէ մեզ ՚ի տօնիս. եւ կամ՝ զի աղքատա՛ց ինչ տացէ։ 30Իսկ նորա առեալ զպատառն՝ ե՛լ արտաքս վաղվաղակի, եւ էր գիշե՛ր։ 31Եւ իբրեւ ել, ասէ Յիսուս. Ա՛յժմ փառաւորեցա՛ւ Որդի մարդոյ, եւ Աստուած փառաւորեցա՛ւ ՚ի նմա։ 32Զի եթէ Աստուած փառաւորեցա՛ւ ՚ի նմա, եւ Աստուած փառաւորեսցէ զնա յանձն իւր. եւ վաղվաղակի՛ փառաւորեսցէ զնա։ 33Որդեա՛կք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձե՛զ եմ. խնդրեցէ՛ք զիս. եւ որպէս ասացի ցՀրեայսն, եթէ ուր եսն երթամ դուք ո՛չ կարէք գալ. եւ արդ՝ ձե՛զ ասեմ։ 34Պատուիրան նո՛ր տա՛մ ձեզ, զի սիրիցէք զմիմեանս. որպէս սիրեցի ես զձեզ, զի եւ դուք սիրեսջիք զմիմեանս։ 35Յա՛յսմ գիտասցեն ամենեքեան՝ եթէ ի՛մ աշակերտք էք, եթէ սիրիցէ՛ք զմիմեանս։ 36Ասէ ցնա Սի՛մովն Պետրոս. Տէր՝ յո՞վ երթաս։ Պատասխանի ետ Յիսուս. Ուր ե՛սն երթամ, դու՝ ո՛չ կարես այժմ գալ զկնի իմ, բայց ապա եկեսցե՛ս զկնի իմ։ 37Ասէ ցնա Պե՛տրոս. Տէր՝ ընդէ՞ր ոչ կարիցեմ գա՛լ այժմ զկնի քո. արդէն զանձն իմ իսկ եդից ՚ի վերայ քո։ 38Պատասխանի՛ ետ Յիսուս. Զա՛նձն քո դիցես ՚ի վերայ իմ. ամէն ամէն ասե՛մ քեզ. չեւ՛ իցէ հաւու խօսեալ, մինչ դու երի՛ցս ուրասցիս զիս։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)