Եսայիա մարգարեյի գիրք
62
1Վասն Սիովնի ո՛չ լռեցից, եւ վասն Երուսաղեմի ո՛չ ներեցից. մինչեւ ծագեսցէ իբրեւ զլո՛յս արդարութիւն նորա, եւ փրկութիւն նորա իբրեւ փայլակն վառեսցի։ 2Եւ տեսցե՛ն ամենայն հեթանոսք զարդարութիւն քո, եւ թագաւորք զփառս քո. եւ կոչեսցի քեզ անուն նոր, զոր Տէր անուանեսցէ։ 3Եւ եղիցես պսակ վայելչութեան ՚ի ձեռին Տեառն, եւ թա՛գ արքայութեան ՚ի ձեռին Աստուծոյ քո. 4եւ ո՛չ եւս կոչեսցիս Լքեալ, եւ երկիրն քո ո՛չ եւս կոչեսցի Աւերակ։ Զի քեզ անուն կոչեսցին կա՛մք իմ, եւ երկրին քում շինութիւն բնակութեան. զի հաճեսցի Տէր ընդ քեզ, եւ երկիրն քո խռնեսցի՛ ՚ի բնակութիւն։ 5Զոր օրինակ բնակեսցէ երիտասարդ ընդ կուսի՝ ա՛յնպէս բնակեսցեն որդիք քո ՚ի քեզ. եւ եղիցի զոր օրինակ ուրա՛խ լինի փեսայ առ հարսին, ա՛յնպէս ուրախ լիցի Տէր ՚ի քեզ։ 6Եւ ՚ի վերայ պարսպացն քոց Երուսաղէմ՝ պահապա՛նս կացուցից, զօրն ողջոյն եւ զգիշերն ամենայն. որ մինչեւ ցայգ՝ մի՛ դադարեսցեն յիշել զՏէր։ 7Զի ո՛չ գոյ նման քեզ, եթէ ուղղեսցէ՝ եւ արասցէ զԵրուսաղէմ ՚ի պարծանս ՚ի վերայ երկրի։ 8Երդուա՛ւ Տէր ՚ի փառս իւր՝ եւ ՚ի զօրութիւն բազկի իւրոյ, եթէ ո՛չ տաց զցորեան քո եւ զկերակուր ՚ի ձեռս թշնամեաց քոց. եւ ո՛չ արբցեն որդիք օտարաց զգինի քո յորում դուն վաստակեցեր։ 9Այլ որ ամփոփեցինն կերիցեն զնա՝ եւ օրհնեսցեն զՏէր. եւ որ ժողովեցինն զնա, արբցե՛ն ՚ի սրահս սրբութեանց իմոց։ 10Երթայք մտէ՛ք ընդ դրունս իմ, կազմեցէ՛ք զճանապարհս՝ հորդեցէ՛ք զշաւիղս. գործեցէ՛ք ճանապարհ ժողովրդեան իմոյ, եւ զքարինս ՚ի ճանապարհէ անտի ՚ի բա՛ց ընկեցէք. առէք նշա՛ն ՚ի հեթանոսս։ 11Զի ա՛ւասիկ Տէր լսելի՛ արար մինչեւ ՚ի ծագս երկրի։ Ասացէ՛ք դստեր Սիովնի. Ահաւասիկ Փրկիչ քո հասեալ գայ՝ եւ ունի զվարձս իւր ընդ իւր. եւ գործք իւր առաջի երեսաց իւրոց։ 12Եւ կոչեսցէ զնա Ժողովուրդ սուրբ՝ փրկեա՛լ ՚ի Տեառնէ. եւ դու կոչեսցիս Խնդրեալ քաղաք՝ եւ Ոչ լքեալ։