Եսայիա մարգարեյի գիրք

15

Պատգամ ՚ի վերայ Մովաբացւոց։

1Գիշերի՛ սատակեսցի Մովաբացին. գիշերի՛ կործանեսցի պարիսպ Մովաբացւոյն։ 2Սո՛ւգ առէք յանձինս, զի կորեաւ Գեդեբոն՝ տեղի մեհենին ձերոյ. ա՛նդր ելանիցէք լալ ՚ի Նաբա՛ւ Մովաբացւոց։ Ողբացէ՛ք զի ամենայն գլուխ ՚ի կնդութիւն, եւ ամենայն բազուկք խորտակեալք։ 3՚Ի հրապարակս նորա քո՛ւրձ զգեցարուք, եւ ՚ի վերայ տանեաց նորա կոծեցարո՛ւք, եւ ՚ի փողոցս նորա ողբացէ՛ք լալով։ 4Զի գուժեաց Եսեբոն, եւ Ելէիլա. մինչեւ Յասա լսելի՛ եղեն ձայնք նոցա. վասն այսորիկ երկար Մովաբացւոյն գոչէ, եւ անձն իւր ծանիցէ. 5սիրտ Մովաբացւոյն գոչէ յանձն իւր մինչեւ ՚ի Սեգովր. քանզի երինջ երեմեա՛ն է։ Եւ ընդ ելսն Ղ՚ովիթայ լալո՛վ ելցեն առ քեզ. ՚ի ճանապարհին Արոնիիմ, գոչէ բեկումն եւ շարժումն. 6ջուրն Նեմերիմայ պակասեսցէ եւ ցամաքեսցի. եւ խոտ նորա նուազեսցէ. եւ դեղ դալար՝ անդ մի՛ գտցի։ 7Միթէ եւ ա՛յնպէս ապրելո՞ց իցէ։ Քանզի ածից ՚ի վերայ ձորոց զԱրաբացիս, եւ առցեն զնա. 8զի կցեցաւ բողոք սահմանաց Մովաբացւոյն ընդ բողոքս Գաղ՚իմացւոյն. եւ ողբումն նորա մինչեւ ՚ի ջրհորն Ելիմ՝ ողբումն նորա։ 9Եւ ջուրն Ռեմովնայ լցցի՛ արեամբ. զի ածի՛ց ՚ի վերայ Ռեմովնայ զԱրաբացիս, եւ բարձից զզաւակն Մովաբու, եւ զԱրիէլ, եւ զմնացորդսն Ադեմայ, առաքեցից իբրեւ սողո՛ւնս ընդ ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)