Ովսէէ մարգարեյի գիրք

2

1Ասացէ՛ք ցեղբայր ձեր՝ իմ. եւ ցքոյրն Չողորմեալ. 2Դատեցարո՛ւք ընդ մօրն ձերում, դատեցարո՛ւք. զի այն ո՛չ է իմ , եւ ես ո՛չ եմ այր նորա. եւ բարձից զպոռնկութիւն նորա յերեսաց իմոց, եւ զշնութիւն նորա ՚ի միջոյ ստեանց իւրոց։ 3Զի արարից զնա մերկ, եւ կացուցից զնա ըստ աւուրց ծննդեան իւրոյ. եւ եդից զնա իբրեւ զանապատ, եւ կարգեցից զնա իբրեւ զերկի՛ր անջուր, եւ սպանից զնա ՚ի ծարաւոյ։ 4Եւ որդւոց նորա ո՛չ ողորմեցայց, զի որդիք պոռնկութեա՛ն են։ 5Զի պոռնկելով պոռնկեցաւ նոցա, եւ յամօթ արար որ ծնաւն զնոսա. զի ասաց. Երթայց զհետ հոմանեաց իմոց, ոյք տայցեն ինձ զհաց իմ եւ զջուր, եւ զհանդերձ, եւ զկտաւ իմ, եւ զգինի իմ, եւ զձէթ իմ, եւ զամենայն ինչ որ պիտո՛յ է ինձ։ 6Վասն այնորիկ ե՛ս փակեցից զճանապարհս նորա պատնիշօք, եւ առականեցից զճանապարհս նորա, եւ զշաւիղս իւր մի՛ գտցէ։ 7Եւ ընթասցի զհետ հոմանեաց իւրոց, եւ մի՛ հասցէ նոցա. խնդրեսցէ զնոսա՝ եւ մի՛ գտցէ զնոսա. եւ ասասցէ. Երթայց եւ դարձայց առ այրն իմ առաջին, զի յայնժա՛մ էր ինձ քան արդ։ 8Եւ նա ո՛չ գիտաց՝ թէ ես ետու նմա զցորեանն, եւ զգինին, եւ զձէթն, եւ բազմացուցի նմա արծաթ. եւ նա արար արծաթեղէնս, եւ ոսկեղէնս յաճախեա՛ց Բահաղու։ 9Վասն այնորիկ դարձուցից՝ եւ առից զցորեանն իմ ՚ի ժամանակի իւրում՝ եւ զգինին իմ, եւ զձէթն ՚ի ժամանակի իւրեանց. եւ զերծի՛ց ՚ի նմանէ զհանդերձ իմ, եւ զկտա՛ւ իմ. զի մի՛ ծածկեսցէ զծանականս իւր։ 10Եւ արդ յայտնեցից զպղծութիւն նորա առաջի հոմանեաց իւրոց. եւ ո՛չ ոք հանիցէ զնա ՚ի ձեռաց իմոց։ 11Եւ դարձուցից զամենայն բարեկենդանութիւնս նորա, եւ զտօնս նորա, եւ զամսագլուխս նորա, եւ զշաբաթս նորա, եւ զամենայն վաճառս նորա։ 12Եւ ապականեցից զայգիս նորա՝ եւ զթզենիս նորա. զոր միանգամ ասաց՝ թէ կապէնք ի՛մ են այս՝ զոր ետուն ինձ հոմանիքն իմ. եւ եդի՛ց զայն ՚ի վկայութիւն. եւ կերիցեն զայն գազանք անապատի՝ եւ թռչունք երկնից՝ եւ սողունք երկրի։ 13Եւ խնդրեցից ՚ի նմանէ վրէժ զաւուրցն Բահաղիմայ՝ յորս զոհէր նոցա. դնէր գինդս, եւ արկանէր զքառամանեակս իւր, եւ երթայր զհետ հոմանեաց իւրոց. եւ զիս մոռացեալ էր՝ ասէ Տէր։ 14Վասն այնորիկ ահաւասիկ ես ստերիւրեցի՛ց զնա, եւ կարգեցի՛ց զնա իբրեւ զանապատ. եւ խօսեցա՛յց ՚ի սիրտ նորա։ 15Եւ տաց նմա զստացուածս իւր անտի. եւ զծործորն Աքովրայ՝ բանալ զմիտս նորա. եւ խոնարհեսցի անդ ըստ աւուրց տղայութեան իւրոյ, եւ ըստ աւուրց ելանելոյ նորա յերկրէն Եգիպտացւոց։ 16Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր, կոչեսցէ զիս Ա՛յր իմ, եւ ո՛չ կոչեսցէ զիս Բահաղիմ։ 17Եւ բարձից զանուանս Բահաղիմայ ՚ի բերանոյ նորա. եւ մի՛ եւս յիշեսցին անուանք նոցա։ 18Եւ եդից նոցա ուխտ յաւուր յայնմիկ հանդերձ գազանօք անապատի՝ եւ թռչնովք երկնից՝ եւ սողնօք երկրի. եւ զաղեղն, եւ զսուսեր, եւ զճակատամարտ խորտակեցի՛ց յերկրէ. եւ բնակեցուցից զքեզ յուսով։ 19Եւ խօսեցայց զքեզ ինձ յաւիտեան. եւ խօսեցայց զքեզ ինձ արդարութեամբ՝ եւ իրաւամբք՝ եւ ողորմութեամբ՝ եւ գթութեամբք. 20եւ խօսեցայց զքեզ ինձ հաւատովք. եւ ծանիցես զՏէր։ 21Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր, լուա՛յց ես երկնից. եւ երկինք լուիցեն երկրի. 22եւ լուիցէ ցորենոյ եւ գինւոյ եւ ձիթոյ, եւ նոքա լուիցեն Յեզրայելի. 23եւ սերմանեցից զնա ինձ ՚ի վերայ երկրի։ Եւ ողորմեցայց չողորմելոյն. 24եւ ասացից ցոչ ժողովուրդ իմ. Ժողովո՛ւրդ ի՛մ ես դու։ Եւ նա ասասցէ. Տէր իմ ես դու։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)