Գաղատացիս

6

1Եղբարք, եթէ յանկարծ ըմբռնեսցի ոք ՚ի ձէնջ յինչ եւ իցէ յանցանս, դուք որ հոգեւորդ էք՝ հաստատեցէ՛ք զայնպիսիսն հոգւով հեզութեան. զգո՛յշ լինիցիք անձանց, զի մի՛ եւ դուք փորձիցիք։ 2Զմիմեանց բեռն բարձէ՛ք, եւ այնպէս կատարեցէ՛ք զօրէնսն Քրիստոսի։ 3Եթէ համարիցի ոք լինել ինչ՝ եւ չիցէ, զա՛նձն իւր խաբէ։ 4Զգործ իւր կշռեսցէ իւրաքանչի՛ւրոք, եւ ապա անձի՛ն իւրում միայն պարծանս տացէ, եւ մի՛ առ ընկերաւն։ 5Զի իւրաքանչիւրոք՝ զի՛ւր բեռն բառնալոց է։ 6Հաղորդութիւն արասցէ աշակերտն վարդապետին՝ յամենայն բարութիւնս։ 7Մի՛ խաբիք, ո՛չ արհամարհի։ 8Զի զոր ինչ սերմանէ մարդ, զնոյն եւ հնձեսցէ. որ սերմանէ ՚ի մարմին իւր, ՚ի մարմնոյ անտի հնձեսցէ՛ զապականութիւն. եւ որ սերմանէ ՚ի Հոգին, ՚ի Հոգւոյ անտի հնձեսցէ զկեա՛նսն յաւիտենից։ 9Այլ զբարիս գործել մի՛ ձանձրասցուք, զի ՚ի ժամանակի՛ իւրում հնձեսցուք առանց լքանելո՛յ։ 10Այսուհետեւ մինչդեռ ժամանակս ՚ի ձեռս է, գործեսցո՛ւք զբարի՛ս առ ամենեսեան, մանաւանդ առ ընտանի՛սն հաւատոյ։

11Տեսէք՝ որպիսի գրով գրեցի առ ձեզ իմով ձեռամբ։ 12Զի որ միանգամ կամին բարեմարդի՛կ լինել մարմնով, նոքա ստիպե՛ն զձեզ թլփատե՛լ. միայն՝ զի մի՛ զխաչին Քրիստոսի զհետ երթայցեն։ 13Քանզի եւ որ թլփատեալքն իսկ են, նոքա զօրէնսն ո՛չ պահեն. այլ կամին զի դուք թլփատեսջիք, զի ձերո՛վ մարմնովդ պարծեսցին։ 14Այլ ինձ՝ քա՛ւ լիցի պարծել, բայց միայն ՚ի խա՛չն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. որով ինձ ՚ի խաչ ելեալ է, եւ ես աշխարհի։ 15Զի ո՛չ թլփատութիւն ինչ է, եւ ո՛չ անթլփատութիւն. այլ նո՛ր արարածս։ 16Եւ որ միանգամ այսմ կանոնի միաբան լինին, խաղաղութիւն ՚ի վերայ նոցա եւ ողորմութիւն, եւ ՚ի վերայ Իսրայէլի՛ն Աստուծոյ։ 17Այսուհետեւ աշխա՛տ ոք զիս մի՛ արասցէ. զի ես զչարչարա՛նս Քրիստոսի ՚ի մարմնի իմում կրեմ։ 18Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ոգւոյդ ձերում ե՛ղբարք. ամէն։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)