Եզեկիէլ մարգարեյի գիրք

26

՚Ի վերայ Տիւրոսի։ [396]

1Եւ եղեւ յամին մետասաներորդի որ օր մի էր ամսոյն. եղեւ բա՛ն Տեառն առ իս՝ եւ ասէ. 2Որդի մարդոյ, փոխանակ զի ոտնհար եղեւ Տիւրոս ՚ի վերայ Երուսաղեմի, եւ ասէ. Վա՛շ վա՛շ, զի բեկաւ կորեաւ. առ իս դարձցին ազգքն, որովհետեւ լի՛ն աւերեցաւ։ 3Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւադիկ ես ՚ի վերայ քո՝ Տիւրոս, եւ հանից ՚ի վերայ քո ազգս բազումս, որպէս ելանէ ծովդ ալեօք իւրովք. 4եւ կործանեսցեն զպարիսպս Տիւրոսի, եւ կործանեսցեն զաշտարակս նորա. եւ հոսեցից զհող նորա ՚ի նմանէ, եւ արարից զնա յապառաժ. 5եւ ձգանք ուռկանաց եղիցի ՚ի մէջ ծովուն. զի ե՛ս խօսեցայ՝ ասէ Տէր Տէր. եւ եղիցի յաւա՛ր ազգացն, 6եւ դստերք նորա ՚ի դաշտի սրով սպանցին. եւ ծանիցեն թէ ե՛ս եմ Տէր։ 7Զի ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւադիկ ես ածից ՚ի վերայ քո Տիւրոս՝ զՆաբուքոդոնոսոր արքայ Բաբելացւոց ՚ի հիւսւսոյ, որ է արքա՛յ արքայից. կառօք եւ երիվարօք, գունդագունդ հեծելօք ազգաց բազմաց յոյժ։ 8Նա զդստերս քո ՚ի դաշտի սրո՛վ կոտորեսցէ. եւ շուրջ զքեւ պա՛հ դիցէ, եւ փո՛ս փորեսցէ, եւ պատնէշ կանգնեսցէ. եւ զամրութիւն զինուց, 9եւ զգեղարդունս իւր յանդիման քո կանգնեսցէ. եւ զպարիսպ քո եւ զաշտարակս կործանեսցէ սրով իւրով։ 10Եւ ՚ի բազմութենէ հեծելոց նորա՝ ծածկեսցէ՛ զքեզ փոշի նոցա. ՚ի ձայնէ հեծելոց՝ եւ յանուոց կառաց նոցա շարժեսցին պարիսպք քո ՚ի մտանելն նորա ՚ի դրունս քո, որպէս որ մտանիցէ ՚ի դաշտէ ՚ի ։ 11Սմբակօք երիվարաց իւրեանց կոխեսցեն զհրապարակս քո, եւ զազգդ քո սրո՛վ սատակեսցեն, եւ զհաստատութիւն զօրութեան քոյ յերկի՛ր կործանեսցէ։ 12Եւ աւա՛ր առցէ զզօրութիւնս քո, եւ կողոպտեսցէ զինչս քո, եւ կործանեսցէ զպարիսպս քո, եւ զցանկալի ապարանս քո տապալեսցէ. եւ զքարինս եւ զփայտս եւ զհողն ՚ի ծովն ամասցէ։ 13Եւ քակտեսցէ զբազմութիւն արուեստականաց քոց, եւ ձայն երգոց մի՛ եւս լուիցի ՚ի քեզ։ 14Եւ արարից զքեզ յապառաժ, եւ եղիցիս ՚ի ձգա՛նս ուռկանաց. եւ մի՛ եւս շինեսցիս. զի ես խօսեցայ՝ ասէ Ադովնայի Տէր։ 15Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր ցՏիւրոս. Ոչ ապաքէն ՚ի ձայնէ կործանման քոյ, ՚ի հեծելոյ վիրաւորաց քոց, ՚ի մերկանալոյ սրոյ ՚ի միջի քում, շարժեսցի՛ն կղզիք քո։ 16Եւ իջցեն յաթոռոց իւրեանց ամենայն իշխանք ազգաց ծովուդ, եւ վերացուսցեն զխոյրս իւրեանց ՚ի գլխոց իւրեանց, եւ զպէսպէս հանդերձս իւրեանց մերկասցին, տագնապելո՛վ տագնապեսցին. յերկիր կործանեսցին, եւ զարհուրեսցին ՚ի կորստեան իւրեանց, եւ յոգոց հանցեն ՚ի վերայ քո. 17ողբս առցեն ՚ի վերայ քո՝ եւ ասասցեն. Զիա՞րդ կորեար, քակտեցար ՚ի մէջ ծովու քաղաքդ հոյակապ. որ եղեր զօրացեալ ՚ի մէջ ծովու՝ դո՛ւ եւ բնակիչք քո, որ զարհուրեցուցանէիր զամենայն բնակիչս քո։ 18Եւ երկիցեն կղզիք յօրէ կործանման քոյ. եւ խռովեսցին կղզիք ծովուդ ՚ի հերքելոյն քումմէ։ 19Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յորժամ տա՛ց զքեզ քաղաքդ յաւերակ, իբրեւ զքաղաքս որ բնա՛ւ չիցեն բնակեալ, ՚ի հանել ինձ ՚ի վերայ քո զանդունդսն, եւ ծածկեսցեն զքեզ ջուրք բազումք. 20եւ իջուցից զքեզ առ իջեալսն ՚ի խորխորատ, առ ժողովն յաւիտենից. եւ բնակեցուցից զքեզ ՚ի խորս երկրի, իբրեւ զաւերակսն յաւիտենից, ընդ իջեալսն յաւիտենից ՚ի խորխորատ։ Զի մի՛ եւս բնակեսցես, եւ մի՛ կանգնեսցիս յերկիր կենաց. 21՚ի կորո՛ւստ մատնեցից զքեզ՝ եւ ո՛չ եւս իցես. եւ խնդրեսցիս՝ եւ ո՛չ գտանիցիս յաւիտեան։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)