Գ Եզրաս

8

1Ետ պատասխանի և ասէ ցիս. Որ ՚ի վեր է քան զքեզ մի՛ խօսիր զայն, և մի՛ կեղծաւորիր առաջի Աստուծոյ. որ հրամայեալ է քեզ զայն իմա՛ց։ Զայս աշխարհս վասն բազմաց արար, իսկ զայն վասն սակաւուց. զի թէպէտ և յառաջգիտութիւն առ ՚ի նմանէն բազում է, այլ զինքնակամ կամսն շնորհեաց մարդկան՝ զգործոյն գիտութիւն, զի գիտասցեն զոր գործենն՝ թէ ո՛չ տանջին. ընդէ՞ր որք զնոյն մարմին ունին, և զնոյն ախտ շարժմանցն, և արդարոցն ո՛չ նմանեցին, ո՛չ մի֊այն զնոցա ճանապարհն ո՛չ գնացին, այլև արհամարհեցին զնոսա, և գարշեցան ՚ի վարուց նոցա. վասն այնորիկ Բարձրեալն սակաւս պահեաց յայն յաշխարհ։ 2Ասացից քեզ և մի, և պատասխանի տո՛ւր ինձ. թէ խնդրեցես զերկիր տալ քեզ որ բղխէ տեսիլս պատուականս և մեծագնի. և տացէ քեզ երկիր որ առնէ տեսիլս ազգի ազգի, որպէս զպատուականն սակաւ, և զանարգն կրկին. ո՛չ նստիցես ընտրիցես քեզ զպատուականն, և զանարգն ՚ի բաց ընկենուցուս։ 3Իմացա՛յ այսուհետև եթէ ճշմարիտ է օրինակդ. և ասացի թէ ուղիղ է, 4և սկսայ ասել ընդ միտս իմ. Ո՞վ անձն իմ վայելեա՛ որպէս և կամիս. և ցածո՛ զմիտս երկիր զի լուիցես, 5և երթիցես ուր ո՛չ կամիցիս։ Զի ո՛չ եթէ քեզ տուեա՛լ է կամ պատրաստեալ՝ բարիքն վայելչութեան. բայց զայս միայն սակաւ ժամանակս կենաց։ 6Եւ եդի ՚ի մտի դարձեալ ասել բանս ինչ առաջի Բարձրելոյն, եթէ որպէս տացէ մեզ սերմանիս արդեանց, յորում լինիցի մեզ . և կամ որպէս բերիցէ ամենայն տեղի ապականեալ՝ արդիւնս բարեաց գործոց՝ և ապրեսցէ, թէպէտ և ո՛չ տայցէ։ 7Գործ եմք ձեռաց նորա, և վասն այնորիկ արժանի եմք ողորմութեան նորա, 8զի աստ կենդանացուցանէ զմեզ. յա՛յտ է յորոց յարգանդին ստեղծու հանապազ զմարդն. և տայ կենդանութիւն և կերակուր, նոյնպէս և տնտեսութեամբ ազգի ազգի սերմանցն գինւով և ձիթով, հրով և ջրով, իննամսեայ ժամանակաւ ՚ի բնութեան յարգանդի մօրն ծնանի զմանուկն, իմաստութեամբ մատակարարէ նմա 9և զգուշութեամբ պահէ զնա. և յորժամ հատուցանէ և տայ ՚ի ժամանակի իւրում զտղայն, 10զոր նա հրամայեաց ծնանել, ՚ի դիել զկաթն 11մինչև ցժամանակ մի, և յետ այնորիկ վարել նմա՛ իւրով իմաստութեամբ, և կերակրել բերովք պտղոյ իւրոյ. 12և խրատէ զնա իւրովք օրինակօք. և առ սակաւ սակաւ աճեցուցանել ՚ի նմա զիմաստութիւն և զգիտութիւն ամենայն չարեաց և բարեաց. և որ չե՛ն նոյնպէս։ 13Եւ յետ այսր ամենայնի մեռուցանէ զնա՛. այնպէս ունի իշխանութիւն ՚ի վերայ գործոց իւրոց. 14իսկ ապա՛ թէ կորուսցէ զնա՛ յայնչափ ժամանակս ստեղծեալ և ծնեալ աշխատութեամբ և ցաւօք և վաստակօք, սնուցեալ, և խրատեալ դիւրին կարգօք, զի՞նչ օգուտ իցէ։ 15Եւ մինչդեռ զայս խորհէի, բացի զբերան իմ և սկսայ աղաչել զԲարձրեալն՝ և ասէի. Տէր , իբրև զԱստուած քում գործոց ողորմեա՛, և քում արարածոց. և օգնակա՛ն լեր քում ստացուածոց, և աւելի ևս քում ժողովրդեանն. վասն որոյ ես սգամս, և ժառանգութեան քում, վասն որոյ ես տրտմեալ եմ, 16և ազգիս Իսրայէլի. վասն որոյ ես սգամ, և զաւակի Աբրաամու, վասն որոյ ես խռովեալ եմ, հայիս ՚ի մեզ, և հաշուիս զմեզ, և զյանցանս մեր. 18զի լուայ ես զանխնայութիւն մեծ, զոր առ յապայն լինելոց իցէ.

Աղօթք Մարգարէին Եզրայ։

19վասն այնորիկ ամենայնի երկայնամիտ Բարձրեալ՝ լո՛ւր ձայնի իմում, և ունկն դիր բանից իմոց զոր խօսիմս առաջի քո, յաղօթս կալ առաջի քո։

20Ո՞ր բնակեալդ ես յաւիտեան, որոյ աչք զամենայն ինչ հաւաստեաւ տեսանեն և քննեն, և վերանա՛յ արկք իւր յօդս։ 21Որոյ աթոռ անճառ, և անպատում. զորով շուրջ կան բազմութիւնք զօրաց հրեշտակաց՝ երկիւղիւ պաշտել, 22և հրամանաւ նորա և բանիւ զոգիս ՚ի հուր դարձուցանէ. 23որոյ բանն անշարժ և հզօր, զամենայն յօրինէ ըստ իւրաքանչիւր կարգի, որոյ հրամանն սաստիկ, և կարգն ահաւոր, որոյ հայելն ցամաքեցուցանէ զանդունդս, և բանն սպառնալեաց՝ պատառէ զերկիր. զամենայն զոր կամի յոչնչէ ստեղծու, և զեղեալն զօրութեամբ փոխէ. որոյ ճշմարտութիւնն վկայէ։ 24Լո՛ւր ձայնի ծառայի քո, և ունկնդիր խնդրուածաց պաշտօնէի քում, անսա՛ բանից իմոց. 25մինչդեռ կենդանիս եմ խօսեցայց. 26մի՛ հայիր ՚ի գլորումն. որք ունին կամս պահել զհրամանս քո, յաղթեալ են ՚ի խորհրդոց չարին. այլ ողորմեա՛ց իբրև բարերար և փրկիչ. և խնայեա՛ և հաստատեա՛ իբրև զդարմանիչ, որ դու միայն ես առանց մեղաց, այո՞ խնդրեմ ՚ի քէն, մի՛ հայիր յանցանս ժողովրդեան քո, այլ որք ուղիղն ծառայեցին քեզ ճշմարտութեամբ, 27խնայեա՛, մի՛ հատուցաներ ըստ գործս իւրեանց անօրինաց, այլ վասն այնոցիկ որք երկիւղիւ պահեցին զուխտ քո՝ խնայեա՛, 28և մի՛ ածեր զմտաւ վասն այնոցիկ՝ ոյք գնացին չարութեամբ առաջի քո՛. այլ յիշեա՛ որք կամօք զերկեղ քո ծանեան, 29և մի՛ կամիր կորուսանել՝ որք զբարսն իւրեանց անասնոց նմանեցուցին, այլ հայեա՛ց գթութեամբ ՚ի ծառայս քո՝ որ ՚ի փառս քո յուսացեալ են։ 31Զի մեք և որ յառաջ քան զմեզ արժանի մահու կամաց գործեցաք, դու Տէր մարդասէր, վասն մեր մեղաւորաց երկայնամիտ կոչեցար, 32զի թէպէտ և մեք ընդ որպիսի բարւոք գործովք էաք, և ո՛չինչ ըստ կամաց քոց արարաք, այլ զհետ մարմնոյ պղծութեան գնացաք, դու գթասցիս ողորմել. յայնժամ կոչեսջիր ողորմած, 33քանզի սրբովք քովք կամօք գործեցին սրբութեամբ, ո՛չ են կարօտ ողորմութեան. զի իւրեանց գործոց ունին զվարձս հատուցմանն։ 34Զի՛նչ եմք մեք մարդիկ, զի բարկասցիս մեզ ստուգութեամբ։ 35Ո՛չ ոք է ՚ի վերայ երկրի ծնեալ՝ որ ո՛չ մեղաւ. 36յայսմ ծանիցի քո գթութիւնդ, յորժամ ողորմեսցիս և ներեսցես մեզ. և թողցես զամբարշտութիւնս մեր, որք ո՛չ ունին զհիւթ բարեաց գործոց։ 37Ետ պատասխանի ինձ Տէր, և ասէ ցիս. Եթէ դառնալով դարձցին առ իս մեղաւորք յամենայն սրտէ իւրեանց. 38ո՛չ խորհեցայց ըստ առաջին մեղաց նոցա հատուցանել. այլ ՚ի վախճան ելից հոգւոց նոցա, որպէս գտից՝ և դատեցայց. և այնպէս ուրախ եղէց ՚ի նոսա, որ դառնան ՚ի գործս. 39որպէս ուրախ իցեմ յարդարս իմ։ 41Նմանեցո՛ զիս միամիտ մշակի. որպէս մշակ վարէ տնկէ՝ որչափ և կամի և յօժարէ. և ըստ ժամանակի իւրաքանչիւր խնամ տանի, որպէս պարտ է. թէպէտ լինիցի ՚ի նոցանէ ումեք տկարանալ և մերձենալ յապականութիւն, որոց ՚ի դէպ զհոգաբարձութիւն առնէ. և եթէ հոգաբարձութեամբն յաղթէ, ուրախութեամբ ուրախ լինի. զի որ տկարանալն կամէր՝ զօրացաւ. ապա՛ թէ ո՛չ ինչ օգտիցի ՚ի դէպ ժամանակի, հոգաբարձութիւն ՚ի բաց եղիցի լի տրտմութեամբ, այսպէս եղիցին ՚ի վերայ երկրի. երկայնամիտ լինիցի ՚ի վերայ նոցա Բարձրեալն. զի թէ զղջասցին ընդ այն զոր օրինեցանն, գործեցին զբարիս. ապա թէ ո՛չ տանջեսցին։ 42Պատասխանի ետու և ասեմ. Որով հետև միանգամ ներեցեր ինձ խօսել առաջի քո, աղաչեմ զքեզ ասա՛ ինձ ծառայի քում. 43սերմանիք մշակին, եթէ ոչ առցեն չափով զանձրևն չորանայ, 44նոյնպէս և մարդ որում դու ո՛չ ողորմեսցիս՝ ո՛չ կարէ ապրել. 45վասն այսորիկ խնայեա՛ Տէր ՚ի քո, և ողորմեա՛ց ժառանգութեան քում, քոց ստացուածոց և գործոց ձեռաց քոց ողորմեսցի՛ս։ 46Ետ պատասխանի և ասէ ցիս. 50Թշուառութեամբ թշուառասցին մարդիկ՝ որ բնակեալն են յայսմ աշխարհի. փոխանակ զի բազում ամբարշտութեամբ գնացին. և վասն հանդերձեալ ժամանակին ո՛չ գտաւ ՚ի նոսա ումեք գիտութիւն։ 51Այլ դու վասն քո ա՛ծ զմտաւ, և վասն փառացն որ քեզ մնայ՝ հոգա՛. 52զի բաց կայ քեզ ճշմարիտ դրախտն, և տնկեալ ծառն ճշմարիտ դրախտին. և պատրաստեալ են կեանքն՝ հանդերձեալ փափկութեանն. շինեալ է քաղաքն, յօրինեալ է հանգիստն, պաճուճեալ է բարութիւնն, կնքեալ է ՚ի ձէնջ 53հիւանդութիւնն, խափանեալ է ՚ի ձէնջ մահ. յամօթ եղեն . հալածեալ է ՚ի ձէնջ ապականութիւն. 54անջատեալ է ՚ի ձէնջ ամենայն աշխատութիւն. յայտնեալ են ձեզ գանձք անմահութեան։ 55Մի՛ ևս աղաչեր վասն կորստեան ժողովրդեանն, 59զի որպէս ձեզ պատրաստեալ է՝ որպէս վերագոյնն ասացի. նոյնպէս և նոցա պապակումն հանդերձեալ են և տանջանքն։ 60Ես արարի զմարդն զի պահեսցէ զհրամանս իմ, և խորշեսցի ՚ի մահուանէն յաւիտենից, նոքա յամենայն ժամու հանապազ դառնացուցին զիս, 61վասն այսորիկ իմ հաստատուն է։ Եւ խօսեցայ ընդ Տեառն և ասացի. Աղաչեմ զքեզ Տէր՝ խօսեա՛ց ընդ թշուառական ժողովրդեանն, զի լուիցեն ՚ի քէն՝ և հաւատասցեն. երկիցեն և դարձցին՝ և մի՛ կորիցեն. այլ ապրեսցին. զի եթէ այլ ոք խօսեսցի, թերևս ո՛չ հաւատասցեն յայսմ ՚ի մարդկանէ։ Ետ պատասխանի Տէր և ասէ. Ես յամենայն ծառայից իմոց որ հաճոյ են ինձ՝ երևեցուցի զանձն իմ, և խօսեցայ ընդ արժանիս իմ. իսկ այլոցն ՚ի ձեռն մարդկան ծանուցի զիս. ես եմ Տէր որ քննեմ զսիրտս և զերիկամունս, և ճանաչեմ զմարդն. որ յառաջ քան զելանելն նորա յորովայնէ. ես գիտեմ եթէ խօսեցայց ընդ նոսա յանդիման՝ նոքա ո՛չ հնազանդեսցին, այլ առաւել ևս ստամբակեսցին ստամբակելով։ Ետու պատասխանի Տեառն և ասեմ. Խնդրեմ ՚ի քէն Բարձրեալ, ընդէ՞ր ո՛չ տուաւ մեզ այնպիսի սիրտ, զի գիտասցուք միայն զբարի, և զայն միայն արասցուք, և նմա միայն ցանկասցուք, և զնա միայն գիտել քաղցր. այլ յորժամ առաք զչարին գիտութիւնն՝ ընդ այն կամիմք զոր դուն ատես. ընդէ՞ր իսկ բնաւ ստեղծեր զմարդն, զի զայն ունիցիմք և նովաւ մեղանչիցեմք։ Ետ պատասխանի ինձ Տէր և ասէ. Ես արարի զմարդն զի մի՛ կորիցէ, այլ զի զայս կեանս պատուով կեցցէ. և զայն կեանս ժառանգեսցէ, և հանգոյն հրեշտակաց իմոց ետու նմա զիմաստութիւն, գիտել եթէ զի՛նչ է բարին, կամ զի՛նչ է չարն. և պատուեցի զնա, և ետու նմա զիշխանութիւն առնել զոր և կամիցի. և հնազանդ արարի նմա՛ զամենայն որ ՚ի ներքոյ երկնից, զի իշխեսցէ նոցա. ետու օրէնս և պատուիրանս զի աստ մարթասցեն կեալ, և կամ որպէս զանմահ բարիսն ստասցին։ Իսկ նա զայնպիսի իշխանութիւն յինէ՛ն առ. զոր բարւոք ստեղծեալ էր՝ ոչ բարւոք ՚ի կիր արկ՝ և մեղաւ. ո՛չ եթէ յոռի ինչ ստեղծի, այլ զամենայն զոր արարի բարի յո՛յժ, իւրաքանչիւր որ եղեն՝ ՚ի պէտս իւրեանց եղեն. զի որպէս եղև երկաթ, ո՛չ զի սպանցէ, ա՛յլ զի զերկիր գործիցէ, և ՚ի պէտս մարդկան եղիցի. իսկ մարդիկ ո՛չ յոր ստեղծան ՚ի նմին կացին, այլ որ ոչն գործեցաւ բարւոք՝ յայն ձեռնամուխ եղեն. նոյնպէս և զայլ ինչ բարւոք եղեալ՝ ՚ի չար փոխեցին։ Ո՛չ այսուհետև որ բարւոքն ստեղծիցէ պատճառք, այլ որ ոչն վայելեաց բարւոք՝ թշնամանեաց զԱրարիչն նոցունց։ Վասն այնորիկ կան մնան նոցա տանջանքն. զի որք յինէն եղեալքն իցեն՝ ամենեցուն պարտ է նոքօք առաջնորդեալ գիտասցեն զիս։ Նա և որ ոչն վայելեաց ՚ի նոցանէն ծանեաւ զիս։ Դադարեա՛ այսուհետև, և մի՛ ինչ հոգար վասն նոցա։ 63Ետու պատասխանի և ասեմ. Խնդրեմ ՚ի քէն Տէր՝ ո՛չ պահես զոխս, ո՛չ ունի ժոյժ անձն իմ չհարցանել զքեզ. վասն այսորիկ լո՛ւր ծառայի քում. վասն այսորիկ յաճախեցեր ինձ զբազմութիւն նշանացն. և ո՛չ ասացեր ինձ՝ թէ ե՛րբ իցէ կամ յորո՛ւմ ժամու։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)