Գ Եզրաս

7

1Եւ եղև իբրև կատարեցի զբանս զայսոսիկ, առաքեցաւ առ իս հրեշտակն այն որ յառաջն խօսեցաւ ընդ իս, 2և ասէ ցիս. Եզրա՛ արի՛ և լո՛ւր զոր խօսելոցս եմ ընդ քեզ։ 3Յարեա՛ և կացի և ասեմ. Խօսեաց։ Եւ ասէ ցիս. Ծով եթէ կայցէ յընդարձակի տեղւոջ. 4և մուտն իւր իցէ ՚ի նեղ, զի եղիցի նա նեղ գետոյ նման. 5եթէ ոք կամեսցի մտանել ՚ի ծովն և տիրել ՚ի վերայ նորա, ապաքէն եթէ ո՛չ նախ ընդ նեղն անցանիցէ՝ զիա՞րդ կարասցէ մտանել ՚ի լայնութիւն նորա. 6և կամ դարձեալ յաւան մի զարդարեալ, և գեղեցկացուցեալ ամենայն բարեօք. 7և մուտ նորա իցէ ՚ի նեղ, և նուրբ, և դժուարատեղիք. իբրու թէ յաջմէ կողման իցէ հուր, և ՚ի ձախմէ խոր յոյժ, 8և ճանապարհ մի միայն ընդ մէջն անցանիցէ հրոյն և ջրոյն. մի՛ ինչ այլում ումեք լինել տեղի, բայց միայն շաւիղ ոտին մարդոյ. 9եթէ ո՛չ որ կամեսցի զնա ժառանգել, անցանիցէ նախ ընդ նեղն. ո՛չ կարէ ըմբռնել զժառանգութիւնն։ 10Եւ ես ասացի, թէ այդպէս է։ Ետ պատասխանի և ասէ ցիս. Ըստ նմին օրինակի տացի Իսրայէլի մասն ժառանգութեան. 11զի վասն մարդկան արար զաշխարհս զայս և ելից զնա ամենայն բարութեամբ, և ետ նոցա օրէնս. զի որով վարեսցին և թագաւորեսցեն թագաւորութիւն և զգաստ և ամբիծ. իսկ նոքա ո՛չ պահեցին, այլ մերժեցին զնա՛. և Բարձրեալն եդ ՚ի մտի մերժել զնա, որ ապստամբ եղեն ՚ի նմանէ. 12վասն այսորիկ մուտ 13աշխարհիս այսորիկ խիստ են և դժուարին և լի տառապանօք. զի թէ նախ մտցեն ընդ նեղ և ընդ նուրբ շաւիղ աշխարհիս այսորիկ. 14և մտեալքն չերկայնմտիցեն, ո՛չ ընկալցին զպատրաստեալ նոցա բարիսն որ յառաջ քան զաշխարհս էր։ 15Բայց դու մի՛ շփոթիր զի մահկանացու ես. 16և մի՛ խռովիր զի ապականելոց ես, այլ հպեա՛ առ մօտաւորն, և դի՛ր ՚ի մտի քում որ առ յապայն լինելոց իցէ։ 17Եւ ես ասացի. Ապա ուրեմն արդարք ժառանգեն զբարիս. և վասն այնորիկ բարւոք համբերեն մտանել ընդ նեղ և ընդ նո՛ւրբ ճանապարհն. 18իսկ որք տկարքն են և սրբութեամբ զկեանս իւրեանց ո՛չ անցուցանեն, և զփորձ նեղութեան ո՛չ գիտէին, ՚ի մշտնջենաւոր բարութեանցն հեռացան։ 19Եւ ասէ ցիս. Եւ ես քեզ ասեմ, եթէ ո՛չ ես դու լաւ քան զԲարձրեալն, և ո՛չ քաղցր քան զԱստուած, և ո՛չ մարդասէր քան զնա։ 20Կորիցեն ամենեքեան որ անցանեն զպատուիրանաւն Տեառն, քան թէ արհամարհեսցին օրէնքն Աստուծոյ։ 21Պատուիրելով պատուիրեաց Աստուած մարդկան թէ զի՞նչ արասցեն և կեցցեն, եթէ զի՞նչ պահեսցեն և մի՛ տանջեսցին։ 22Իսկ նոքա յամենայնէ հրաժարեցին. և ՚ի վերայ այսր ամենայնի ասացին թէ ո՛չ Բարձրեալն է, և ո՛չ հատուցումն բարեաց և չարեաց գործոց. զճանապարհս իւրեանց խոտորեցին. 24և զօրէնս նորա մերժեցին. և զհրամանս նորա անարգեցին, և ուրացան զուխտ նորա, և ՚ի բանից սրբոց նորա թերեհաւատեցին, և զընտրեալս նորա արհամարհեցին, 25և վասն այսորիկ լո՛ւր դու Եզր. ունայնութիւն ունայնից և լիութիւն լիոց. 26ահա եկեսցէ ժամանակ յորում եղիցի նշանն որ յառաջն ասացաւ քեզ. յայտնեսցի քաղաքն որ այժմ ո՛չ երևի, և ամենայն ծունր ՚ի վերայ երկրի սողեսցի. 27և ամենայն որ գտցի անբիծ տեսցէ զփառս Բարձրելոյն 28յայնժամ երևեսցի Օծեալն Աստուծոյ՝ յայտնի մարդկան, և ուրախ արասցէ զմնացեալսն ՚ի հաւատս և ՚ի համբերութեան, 32և ամենեքեան կանգնեսցին որ թաղեալն են յերկրի ձայնիւ Տեառն. 33և կայցեն առաջի հզօր դատաւորին, և եկեսցեն հասցեն կեանքն որ ո՛չ երևին. 34և անցցէ ապականութիւն և դադարեսցէ ողորմութիւն, և պարապեսցեն գթութիւնք, և խափանեսցին դրունք ապաշխարութեան, յինքն ամփոփեսցի երկայնմտութիւն, և ցուցցեն զպտուղ իւրեանց։ 35Եւ յետ գործոց վարձք իւր և արդարութիւն ծաղկեսցէ. և յայնժամ երևեսցի տեղի հանգստեան սրբոցն, և ճշմարիտ դրախտն փափկութեան, և դէմ յանդիման սոցին բովք հրոյ և տանջանք յաւիտենից, և որդն անմահ, զոր պատրաստեալն է ամբարշտաց և անօրինաց։ Եւ յայնժամ ասիցէ Բարձրեալն ցարդարսն. Տեսէ՛ք զտեղին հանգստեան ձերոյ զոր պատրաստեալն էր ձեզ իսկզբանէ արարածոց՝ մտէ՛ք այսուհետև և հանգերո՛ւք, և խայտացէք իբրև զորթս արձակեալ ՚ի կապոյ։ Եւ ասասցէ ցամբարիշտն և ցանօրէնսն. Տեսջի՛ք և իմասջի՛ք զիս որում ո՛չն ծառայեցէք, և կամ յորմէ ուրացայքն. և կամ զոր օրէնս արհամարհեցէք, հայեցարո՛ւք որ առաջի կայ ձեզ պատրաստեալ արդարոցն փափկութիւն, և ձեզ ամբարշտաց հուրն և տանջանք յաւիտենից։ Եւ եղիցի օրն դատաստանի այսպիսի, ո՛չ արեգակն կացցէ լուսատու՝ և ո՛չ , և ո՛չ աստեղք պայծառացեալ, և ո՛չ ամպք հովանաւորք, և ո՛չ որոտումն նշանաւոր ժամանակաց, և ո՛չ հողմ զովացիկ, և ջուր ՚ի ծարաւ հանգստեան, և ո՛չ հողմ քաղցրախառն և ո՛չ երեկոյ ՚ի հանգիստ վաստակոց, և ո՛չ գիշեր ՚ի դադարել աշխատութեանց, և ո՛չ աջողութիւն գործոց ՚ի յօժարութիւն. և ո՛չ հասարակ օր ՚ի ճաշակումն կերակրոց. ո՛չ ձմեռն ՚ի գործ երկրի պատրաստութեան. ո՛չ ՚ի գարուն ՚ի ծնունդ երկրի պարարտութեան. ո՛չ յամառն տօթ, և ո՛չ աշուն ՚ի խնամ ածել պտղոյ (հասնոյ). ո՛չ կարկուտ ՚ի բռնութենէ օդոց, և ո՛չ անձրև յաճումն ծառոց, ո՛չ ցօղ ՚ի մխիթարութիւն տնկոց, և ո՛չ առաւօտ որ նշանակէ զլոյս տուընջեան, և ո՛չ զամբար գիշերոյ խաւարի յայտնիչ, բայց միայն փառաց արդարոցն ուրախութիւն։ Իսկ ամբարշտացն՝ հուրն անշէջ, և աղջամուղջ յաւիտենից, և տանջանք մշտնջենաւորք, ա՛յս է դատաստանն։ Ետու պատասխանի՝ յոգւոց հանելով և ասեմ. Երանի՛ է նոցա որ սակաւ ժամանակս համբերեցին վասն բարձրութեան փառացն, և եղո՛ւկ մեք՝ որ առ սակաւ ժամանակս արարաք զկամս մարմնոյ մերոյ, և ՚ի տանջանս յաւիտենից մտանեմք, և յանշէջ հուրն տանջիմք հանապազ. լա՛ւ էր թէ չէաք իսկ ծնեալ։ Ո՞վ ՚ի մարդկեղէն կենդանեացս ո՛չ մեղաւ. և կամ ո՛վ ՚ի ծնելոցն ո՛չ անց զհրամանաւ նորա. որպէս տեսանեմս՝ սակաւուց է այն յուրախութիւն. և բազմաց ՚ի տանջանս, զի ամենեքեան առ հասարակ անօրէնութեամբք թաթաւեալ եմք, գնացաք զճանապարհս կորըստեան և զշաւիղս մահու, և հեռացաք ՚ի ճշմարտութենէ կենացն։ Ետ պատասխանի և ասէ ցիս. Դու ասացեր թէ սակաւք են արդարք, և բազումք են ամբարիշտք. և արդ լո՛ւր առ այս. Ականս պատուականս թէ ունիցիս՝ ապաքէն զամենայն ինչ ըստ նոցա արժանաւորութեանն պատրաստեսցես զնիւթն. միթէ որ անարժանն իցէ՝ նոցա նման համարեսցիս, և կամ նման կապարոյ, և կամ խեցւոյ, և կամ այլ իմիք նման։ Եւ ասացի. Ո՛չ։ Եւ ասէ ցիս. Ասա՛ դու ցերկիր. Ընդէ՞ր որպէս զխեցին շատ ծնանիս, նոյնպէս և զոսկին ո՛չ բղխես։ Եւ նա պատասխանի տացէ քեզ և ասիցէ. Քանզի յաճախ է խեցին քան զերկաթն, և երկաթն քան զկապարն, և կապարն քան զպղինձն, և պղինձ քան զարծաթն, և արծաթն քան զոսկին, և ոսկին քան զականս պատուականս. ընտրեա՛ այսուհետև, և տե՛ս թէ ո՛ր պատուական է և ցանկալի։ Եւ ասացի թէ ո՞վ ոք ո՛չ գիտէ թէ սակաւն և նուազն է ցանկալի։ Եւ ասէ ցիս, թէ որպէս մարդկան թուի նուազն՝ պատուական և ցանկալի, նոյնպէս և Բարձրելոյն սակաւ արդարք պատուական են. և ուրախ լինի ՚ի վերայ սակաւուցն, որ փառաւորեցին զանուն նորա ՚ի վերայ երկրի, և ՚ի ձեռն նոցա նորա օրհնի և գովի. վասն այնորիկ ծաղկեսցեն արդարքն, և փառաւորեսցին առաջի Աստուծոյ։ Իսկ բազմամբոխն անխրատ՝ մրրկի նմանեսցէ, և պատրաստեալ է հրոյն բորբոքելոյ. եղիցին երեսք նոցա յամօթ և յանարգանս։ Եւ զայս մինչդեռ խօսէր ընդ իս, ես հանի յոգւոց և խռովէի, և նուաղէր յիս իմ, և ասէի. Ո՞վ ընդէ՞ր ծնար զմարդն, զի ՚ի տանջանս յաւիտենից մատնեցաւ. վասն այսորիկ սգասցէ ազգ մարդկան, և ցնծայ գազան վայրի, և կոծեսցին ամենայն ծնունդք բանաւորաց, և ուրախ լինիցին ամենայն չորքոտանիք. յոյժ լա՛ւ է նոցա քան մեզ, զի ո՛չ յարութեան ակն ունին, և ո՛չ դատաստանաց մնան։ Մեզ զի՞նչ օգուտ է եթէ ՚ի մտանեմք և ՚ի տանջանս անդադարս. երանի՛ թէ չէ՛ր մեզ յարութիւն, զի յաւիտենից տանջանացն ապրէաք։ Եւ զայս մինչդեռ զմտաւ ածէի, և ասէ ցիս. Իսկզբանէ արարածոց յառաջ քան զմարդն լինելոյ ՚ի վերայ երեսաց երկրի, յԱռաջագետն բարձրեալ յառաջագոյն պատրաստեաց զտեղի փափկութեան, և զտանջանաց. իմա՛ց այսուհետև զի ունէին օրէնս որով կարէին ապրել՝ և ո՛չ պահեցին, այլ արհամարհեցին. զի՞նչ պատասխանի ունիցին տալ յաւուրն վախճանի։ Զի այնչափ ժամանակս երկայնամտեաց Բարձրեալն. և նոքա արհամարհելովն կորուսին զանձինս իւրեանց։ Ետու պատասխանի և ասեմ ցհրեշտակն Տեառն. Խնդրեմ ՚ի քէն տէր՝ ասա՛ ինձ, եթէ յետ մահու յորժամ պահանջի ՚ի մէնջ զիւրաքանչիւր զոգիս մեր. երթայցեմք ՚ի տեղի տանջանաց. եթէ յանդորրութեան լինիցիմք մինչև ցօր դատաստանին. եթէ յայսմ հետէ մտանիցեմք ՚ի տանջանս։ Ետ պատասխանի և ասէ. Ասացից և զայս քեզ. Դու մի՛ հաշուիր զքեզ ընդ մահապարտսն. զի քեզ և նմանողաց քոց պատրաստեալ է գանձն լի բարեօք, որ ոչ յայտնեսցին քեզ, մինչև ՚ի վախճան ժամանակաց։ Լո՛ւր այսուհետև վասն որոց հարցերդ, այսպէս է բանն. զի յորժամ հրաման մահու ելանէ յառաջ քան զմարդոյն ոգիս հանելոյ, ա նդէն վաղվաղակի բաժանի շունչն ՚ի մարմնոյն, և երթա՛յ ՚ի տեղի որոշմանն իւրոյ. և եթէ իցէ լի գործովք բարեօք, և պահեալ զպատուիրանս Բարձրելոյն. և յորում ժամանակի էր յապականական ՚ի բնական մարմնոյն բնութեան, ծառայեաց ամբծութեամբ ՚ի հաստատութեան յամենայն ժամու վշտաց. նա ցնծա՛ և ուրախ լինի ՚ի հանգստեանն յեւթնեկեան ճանապարհին։ Առաջին ճանապարհն՝ որ բազում աշխատութեամբ ճգնեցաւ առ ամենայն մեղս։ Երկրորդ ճանապարհն՝ տեսեալ զպատրաստական զմեղացն զտանջանսն։ Երրորդ ճանապարհն՝ վկայութեանն զոր վկայէնմա Աստուած, եթէ մեծ հաւատովք պահեաց որ տուան նմա օրէնքն։ Չորրորդ ճանապարհն՝ յորում յայտնին նմա պատրաստեալ բարիքն, եթէ որպէս ընդ հրեշտակս ՚ի բազում խաղաղութեան սպասաւորեալ պահի։ Հինգերորդ ճանապարհն՝ փառաւորեալ է ուրախութեամբ, զի մերկացաւ զապականութիւն. և այնուհետև ընդ հրեշտակս հաշուի ժառանգել զանվախճան լոյսն։ Վեցերորդ ճանապարհն՝ յորում ցուցանի թէ որպէս երեսք իւր լուսաւորին իբրև զարեգակն, և ո՛չ այնուհետև ապականութեամբ մթանան։ Եւթներորդ ճանապարհն՝ որ ՚ի վեր է քան զամենայն ճանապարհս, յորում պարծի վստահութեամբ և համարձակութեամբ, ո՛չ ամաչելով և կամ պատկառելով, այլ ցնծալով փութայ տեսանել զերեսս Աստուծոյ. որպէս ծառայեաց ամբծութեամբ ՚ի կենդանութիւնն, որով և փառաւորելոցն է. և ընդունելոց է զվարձս հատուցմանն։ Այս են ճանապարհք հոգւոցն արդարոցն։ Իսկ ամբարշտացն հոգիք, և որք ոչն պահեցին զպատուիրանն Բարձրելոյն, և արհամարհեցին զօրէնս նորա, և գարշեցան ՚ի ծառայից նորա, նոքա ո՛չ մտցեն յաւիտեան ՚ի տեղի հանգստեան, այլ վաղվաղակի որոշեալ հոգիքն ՚ի մարմնոյ տրտմութեամբ և վշտօք ընդ եւթն ճանապարհ մտցեն ՚ի տանջանսն յաւիտենից։ Առաջին ճանապարհն՝ զի թողին զօրէնս և փոխեցին զհրամանս Բարձրելոյն։ Երկրորդ ճանապարհն, զի ո՛չ կամեցան դառնալ և ապաշխարել մինչդեռ յայսմ աշխարհի էին։ Երրորդ ճանապարհն՝ յորում նեղին տեսանելով զարդարսն ՚ի հանգիստն, և զիւրեանց տանջանսն։ Չորրորդ ճանապարհն՝ որ կայ և մնայ ՚ի վախճան ժամանակաց ՚ի մշտնջենաւոր հուրն։ Հինգերորդ ճանապարհն՝ յորում տեսանեն զայլոց հանգիստ հաճոյ Բարձրելոյն, և պահպանեալ ՚ի հրեշտակաց սպասաւորութեան և յանբծութեան յոյժ։ Վեցերորդ ճանապարհն՝ որ տեսանեն յայնմ հետէ զպատրաստեալ արքայութիւնն սրբոց՝ և զիւրեանց անձանցն ամենևին զկորուստն։ Եւթներորդ ճանապարհն՝ որ է քան զամենայն ճանապարհս ՚ի վեր, յորում հաշին և մաշին ամօթով և անարգանօք, և պաշարեալ են իմաստութեամբ և երկեղիւ. իբրև տեսանեն զճանապարհս Բարձրելոյն որոյ առաջի մեղան կենդանիքն ՚ի մարմնի, և առաջի արդարոցն տանջելոց են։ Ետու պատասխանի և ասեմ. Տացի՞ ժամանակ հոգւոց առ ՚ի տեսանել թէ որպէս տանջիցին յետ հրաժարելոյ նոցա ՚ի մարմնոյ անտի։ Եւ ասէ ցիս. Տացի ժամանակ, ո՛չ անդորրութեան՝ այլ տանջանաց. զի ՚ի տեղիս խոշտանգանաց արգելեալ են մեղաւորաց ոգիք, և պահին ՚ի տանջանս ահաւոր հրաշտակաց մինչև յօրն յանդիմանութեան և դատաստանաց և հատուցման բարւոյ և չարի։ Ասացի. Խնդրեմ ՚ի քէն՝ ներեա՛ ինձ և զայս հարցանել. և արդ՝ յաւուրն դատաստանի կարիցեն արդարքն հրաժարեցուցանել զամբարիշտն, և կամ տանել յաղաչանս վասն նոցա, որպէս հարք վասն որդւոց, և կամ որդիք վասն հարց. և կամ եղբարք վասն եղբարց, կամ ազգ վասն ազգի, և կամ սիրելիք վասն սիրելեաց։ Ետ պատասխանի և ասէ ցիս. Մի՛ ոք խաբեսցի յայսմ. զի յաւուրն դատաստանի անաչառութիւն լինի, և ամենայն ճշմարտութիւն կնքեսցի. զի զոր օրինակ ո՛չ ոք զոր առաքեսցէ զոմն ՚ի մեռանել ընդ նորա, կամ ՚ի կալ, կամ հիւանդանալ, կամ յուտել, և կամ յըմպել, նոյնպէս և ո՛չ այն ոք կարասցէ վասն ուրուք պաղատել. և կամ զոք հրաժարեցուցանել ՚ի տանջանաց. իւրաքանչիւր իւրեանց գործքն բարեխօսեն։ 36Ետու պատասխանի և ասեմ. Զիա՞րդ գտանեմք, զի եթէ Աբրաամ աղաչեաց զԱստուած վասն Ղովտայ և վասն տան նորա, և վասն հարցն մերոց, որ մեռան յաւուրս նորա, 38և վասն հարուածոց ժողովրդեանն, և վասն սրբութեան, 39և Եղիա՛ վասն գալոյ անձրևին, և Եղիսէ վասն կենաց մեռելոյն, 40և Եզեկիա՛յ վասն ժողովրդեանն յաւուրս Սենեքերիմայ, և վասն իւրոյ առողջութեան, և այլք վասն այլոց, 41զի թէ յորժամ ապականութիւն զարգանայր և անիրաւութիւն աճէր, խնդրեցին արդարքն վասն ամբարշտացն յԱստուծոյ, և ընկալան. ընդէ՞ր յայնժամ այս ո՛չ լինի։ 42Ետ պատասխանի և ասէ ցիս. Յայսմ աշխարհի եթէ խնդրեսցեն արդարք՝ առցեն. քանզի յօգուտ է նոցա ապաշխարութիւն վասն որոյ բարեխօսենն. 43զի յաշխարհս այս կատարման է, և ո՛չ փառաց։ Իսկ յայնմ աշխարհի՝ կենաց, յորում անցանէ կարգ ապաշխարութեանն, 44և վախճանեալ է ապականութիւն, և լուծեալ է աղքատութիւն, և խափանեալ են հաւատք, և զարգանայ արդարութիւն, և ծագէ ճշմարտութիւն, 45ո՛չ ոք կարէ ողորմել, որ վասն իւրոց յանցանաց գործոցն է ՚ի տանջանս և ՚ի դատաստանի։ 46Եւ ասացի ցնա. Ո՛չ իսկզբանէ իսկ ասացի զայս, եթէ լա՛ւ էր՝ եթէ չէր իսկ ծնեալ ՚ի վերայ երկրի, քան թէ վաղվաղակի կորուսեալ. 47զի՞նչ օգուտ իցէ մարդոյն, եթէ հասեալ իցէ ՚ի բազում ժամանակս, և կեանքն տրտմութեամբ իցեն, և յետ մեռանելոյն՝ ակնունիցի տանջանաց. 49մեզ զի՞նչ օգուտ իցէ մեղաւորաց, եթէ խոստացեալ իցէ յարութիւն յետ մահու. և մեք արժանի մահու գործս գործեցաք. 50զի՞նչ օգուտ իցէ մեզ, եթէ արդարոցն պատրաստեալ իցեն անճառ բարիքն, և մեզ մեղաւորացս ամօթ. 51զի՞նչ օգուտ իցէ մեղաւորացս, եթէ շտեմարանք բարեաց արդարոց են, և մեք մոլորեալք եմք չարեօք. 52զի՞նչ հաղորդութիւն իցէ մեր ընդ յուսոյն բարեաց որ գանձեալն է բարեաց. մեք ընդ դժուար ճանապարհ գնացաք. 53զի՞ առնէ մեզ, եթէ երկնաւոր դրախտն պատրաստեալ իցէ անբծացն, որոյ պտուղն անթառամ է. յորում կայ փափկութիւն և ցնծութիւն անվախճան, 54թէ մեք ո՛չ մտանիցեմք. 55և յորժամ արդարոցն երեսք լուսաւորեսցին իբրև զարեգակն, և մեր երեսք մթասցին իբրև զգիշեր աղջամղջին. արդարև իսկ ո՛չ երբէք ածաք զմտաւ ՚ի կենդանութեան եթէ զի՞նչ ունիցիմք յետ մահուն կրել։ 56Ո՞վ զի՞նչ գործեցեր. դու միայն մեղար, և քեզ միայնոյ չեղև վիշտ, այլ առ հասարակ ամենեցուն որ ՚ի քէն ծնան։ 57Ետ պատասխանի և ասէ. Աշխատեսցին յերկրի մերժել զչարն, զի մի՛ կրեսցեն զայն զոր ասացին. այլ մերժելով զչարն՝ ընկալցին զբարիս։ Առ մարդկանէ 59ընտրել զկեանս և զմահ։ Քանզի Մովսէս ասաց զայս նոցա, 60և նոքա ո՛չ հաւատացին նմա, և ամենեցուն յետ նորա մարգարէից, և Աստուած որ խօսեցաւ ընդ նոսա։ 62Ետու պատասխանի և ասեմ. Գիտեմ և այդպէս հաւատամ, եթէ յողորմել ողորմած է Բարձրեալն, 63և ՚ի գթալ գթած է՝ որք դառնան առ նա. 64երկայնամիտ է որք մեղանչենն. 65և պարգևիչ, քանզի յօժար է և ՚ի շնորհել և ՚ի թողուլ զյանցանսն, զի՞նչ շահ իցէ Բարձրելոյն. եթէ կորիցեն այնչափ ոգիք զոր արար, և սակաւ ոգիք միայն մի՛ կորիցեն. 66գիտեմ զի բազումողորմ է. 67եթէ ո՛չ ողորմեսցի, ոչ կարէ ապրել ամենայն մարդ. 68նոյնպէս և շնորհիչ է, եթէ ո՛չ շնորհեսցէ և թեթևացուսցէ զմեղս մեր իւրով մարդասիրութեամբն. ո՛չ կարասցէ ամենայն մարմին ապրել։ 69Դատաւոր է որ յանդիմանէ և դատէ, և յետ յանդիմանութեանն չմեղադրէ. զի թէ ո՛չ մեղադրիցէ և տանջիցէ զբազմութիւն ստահակութեան, ո՛չ ոք մնասցէ յամենայն բազմութենէ արտաքս քան զսակաւսն. և ո՛ւր իցէ ողորմութիւն նորա զոր խոստացաւն, կամ գթութիւն, կամ քաղցրութիւն, կամ մարդասիրութիւն. ո՛ւմ օգուտ իցէ այն, եթէ ո՛չ տառապեալ մեղաւորացն։ Միթէ վասն ա՞յնորիկ ստեղծ զայնչափ ոգիս՝ զի կորուսցէ, քաւ լիցի, ո՛չ գիտութեամբ լի է, չգիտիցէ թէ զի՞նչ գործիցէ մարդն՝ յառաջ քան զծնանելն նորա. և ամենայնի նա գիտա՛կ է յառաջ քան զլինելն նորա։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)