Գ Եզրաս

4

1Եւ յետ խորհելոյն իմոյ զայս՝ առաքեցաւ առ իս հրեշտակ մի՝ որոյ էր նորա Ուրիէլ, 2խօսել սկսաւ ընդ իս և ասէ. Ափշեալ է սիրտ քո յայսմ կեանս, առ ՚ի կամել քեզ հասու լինել ճանապարհի Բարձրելոյն։ 3Եւ ասեմ. Աղաչեմ զքեզ խելամուտ արա՛ զիս։ Ետ պատասխանի և ասէ ցիս. Առաքեցա՛յ՝ առակս երիս դնել առաջի քո, և ճանապարհս երիս ցուցանել քեզ, 4յորոց եթէ զմին ասիցես ինձ. և ես քեզ ասացից վասն որոց փափագեալդ ես գիտել։ 5Ետու պատասխանի և ասեմ. Ասա՛ տէր իմ։ Եւ ասաց ցիս ե՛րթ կշռեա՛ դու ինձ զկշիռս հրոյ, և կամ զծանրութիւն հողմոյ. և կամ ընդ կրո՛ւնկ դարձո՛ զօրն անցեալ։ 6Ետու պատասխանի և ասացի. Ո՞վ ՚ի մարդկանէ կարէ առնել զայդ, զի ես արարից։ 7Եւ ասաց ցիս. Ապա եթէ էր իմ հարցեալ զքեզ՝ քանի՛ շտեմարանք են ՚ի սիրտ ծովու, կամ քանի՛ առաջք երևին երակաց խորոց, կամ քանի՛ շաւիղք են ՚ի վերայ հաստատութեանն. կամ քանի՛ են դժոխոց, կամ քանի՛ մուտք են դրախտին։ 8Ապա՛ եթէ ասիցես ինձ՝ ՚ի ծով ո՛չ իջի, և ո՛չ իսկզբանէ եղէ ընդ անդունդս. և ո՛չ ելի ՚ի վերոյ քան զերկինս. և ո՛չ իջի ՚ի դրունս դժոխոց. ո՛չ մտի ՚ի դրախտն. 9այժմ ո՛չ հարցից քեզ զայդ. այլ վասն հրոյ, և հողմոց, և տուընջեան, որոց սովորն ես, և յորոց ո՛չ կարես հեռի լինել. 10զի որ ինչ ընդ քեզ սնեալն են ո՛չ կարես ճանաչել. 11զիարդ կարես այնչափ ճանապարհաց Բարձրելոյն հասու լինել. քանզի անհաս է ճանապարհ Բարձրելոյն. ապականցու ես, և յապականելի կեանս բնակեալ ես՝ ո՛չ կարես ճանաչել զճանապարհս անապականին։ 12Ետու պատասխանի և ասացի ցնա. Լաւագոյն էր մեզ եթէ ո՛չ էաք ծնեալ, քան եթէ կեցեալ ամբարշտութեամբ և ՚ի տանջանս մտեալ, և չիմանալ եթէ ընդէր գայթակղիմք։ 13Ետ պատասխանի և ասէ ցիս. Լուր առակին. Չոգաւ գնաց անտառին փայտն ՚ի դաշտն. խորհեցաւ, 14և ասէ ցընկերս իւր. Եկայք երթիցուք տացուք ընդ ծովու, զի հեռացեալ մերժեսցի առաջի մեր, զի արասցուք ՚ի նմա՛ այլ անտառս։ 15Դարձեալ ալիք ծովուն խորհեցան երթեալ կռուեալ ընդ անտառ դաշտին՝ պատրաստել իւրեանց այլ տեղի. 16եկն հուրն և այրեաց զանտառն. 17նոյնպէս և աւազն եկաց ընդդէմ, և արգել զալիսն։ 18Արդ եթէ էիր դատաւոր՝ զո՞ ՚ի նոցանէ արդարացուցանէիր, և կամ դարձեալ զո՛վ պարտաւորէիր։ 19Ասացի զերկոսեանն, զի ՚ի նանիր խորհուրդ խորհեցան. քանզի տուաւ անտառաց. իսկ տեղի աւազոյ ծովու զդէմ ունել ալեացն։ 20Եւ ասաց ցիս. Բարւոք դատեցար. ընդէ՞ր զոր ասացի քեզ ապա ո՛չ դատեցար. 21որպէս երկիր տուաւ անտառոց, և տեղւոյ աւազոյ ալեացն. այնպէս և որ յերկրի են՝ տուեալ են զերկրաւորս գիտել. և որ յերկինս են զերկնաւորն ճանաչել։ 22Եւ ասացի ես. Խնդրեմ ՚ի քէն Տէր, իսկ ընդէ՞ր տուան ինձ այնպիսի միտք զայնպիսիսն ածել զմտաւ 23զի ոչինչ յօգուտ է ինձ հարցանել որ ՚ի վեր է քան զամենայն. այլ լաւ է մեզ զայն գիտենալ՝ որ ընդ մեզ հանապազ անցանեն վիշտք։ Արդ՝ ընդէ՞ր մատնեցաւ ՚ի ձեռս հեթանոսաց. և զոր սիրէր զժողովուրդն, մատնեցաւ ՚ի ձեռս ամբարշտաց. և մոռացան օրէնք հարցն մերոց. և գրեալ կտակարանքն ո՛չ ուրեք գտանին. 24և կամք աստ իբրև զմարախ որոց ո՛չ գոն օրէնք, ո՛չ հրամանք, ո՛չ կտակարանք. և գնամք յաշխարհէս՝ չեղեալք արժանի քո ողորմութեանդ. 25զի՞նչ ևս աւելի ընկալցուք մեք, յորս կոչեցաւ անուն նորա ՚ի վերայ մեր։ 26Ետ պատասխանի և ասէ ցիս. Այժմ մինչդեռ աստէն ես՝ տեսանես, անդր երթեալ՝ զարմասցիս. քանզի փութաց այս աշխարհս անցանել՝ 27առ ՚ի չհանդարտել բառնալ զիւրոյ ժամանակի զչար. վասն զի մարդիկ աշխարհիս այսորիկ լի են անօրէնութեամբ. 29վասն որոյ և անցցեն ՚ի վերայ նոցա կալք. զի եթէ ո՛չ նախ եկեսցէ ՚ի վերայ նոցա հունձք.և ո՛չ արդարոցն հասցէ օր բարկութեան, որ բարութեանց են պտուղք։ 30Աղէ ա՛ծ զմտաւ, զի եթէ սակաւ յանցումն Ադամայ այնչափ չար գործեաց, աճեցեալ յայնմհետէ չարն ՚ի վերայ երկրի՝ ո՞րպէս կորուստ որք անօրինին պատրաստին։ 33Պատասխանի ետու և ասեմ. Մինչև ցե՞րբ իցէ այս։ 34Եւ ասաց ցիս. Չես իմաստնագոյն քան զԲարձրեալն, թէ արասցես վաղվաղակի հասանել զկատարածն. զի դու փութա՛ վասն քո միայն. իսկ Բարձրեալն երկայնամտէ վասն բազմաց։ 35Քանզի վասն նորա խնդրեցին ՚ի Բարձրելոյն անձինք արդարոց՝ և ասեն. Մինչև յե՛րբ եմք աստ, երբ եկեսցէ հասցէ վարձք ժամանակեա՛յ մերոյ։ 36Ետ պատասխանի Տէր նոցա՝ և ասէ. Համբերեցէ՛ք մինչև լցցի սահմանեալ ժամանակն. 37քանզի չափով չափեաց զամս. և կշռով կշռեաց զյաւիտենականսն, և թուով թուեաց զժամանակս. մի՛ շարժեսցէ, և մի զարթուսցէ մինչև հասցէ սահմանեալ ժամանակն։ 38Ետու պատասխանի և ասեմ. Խնդրեմ ՚ի քէն Տէր՝ ՚ի բազում գթութենէ Բարձրելոյն, զի համբերէ վասն մեր անօրինացս, առ ՚ի չածելոյ զկատարածն. 39այլ երկայնամտէ վասն մեր զարդարսն առ ՚ի վայելել նոցա զբարիս զոր խոստացեալ է նոցա։ 40Ետ պատասխանի և ասէ. Այդպէս իսկ է որպէս ասացերդ. Բայց եկեսցէ ՚ի ժամու իւրում. զի որպէս մարդ ո՛չ կարասցէ յառաջ քան զսահմանեալ ժամանակն ծնանել, եթէ ո՛չ իններորդ ամիսն լցցի. 42որպէս կին փութայ ՚ի հասանել ժամանակին ապրել յերկանց, և ՚ի վշտէ ծննդոցն. նոյնպէս շտեմարանք երկրի փութան հատո՛ւցանել զպտուղն՝ որ հատուցանելոցն է նմա՛. 43արդ յորժամ եկեսցէ ժամանակն, տեսցես և ծանիցես. վասն որոց ցանկացեալն ես գիտել։ 44Եւ խնդրեցի ՚ի նմանէն, և ասեմ. Աղաչեմ զքեզ Տէր, եթէ գտի շնորհս առաջի քո. և եթէ արժանի եմ, 45յայտնեա՛ ինձ վասն ժամանակին, եթէ աւելի անցեալ է, կամ կացցէ։ 47Եւ ասաց ցիս. Կա՛ց յաջակողմն կոյս, և ցուցից քեզ զկերպարանս առակին։ 48Եւ կացի։ Եւ եցոյց հնոց բորբոքեալ՝ և եղև յորժամ վախճանեցաւ բոցն, և ելանէր ծուխ. 49և յետ վայրի միոջ եկն ջրալից, և արկ անձրև սաստիկ յոյժ. և յետ անցանելոյ անձրևին ցօղ։ 50Եւ ասաց ցիս. ՚Ի մի՛տ առ զայս. որպէս յաճախէ հուրն քան զծուխն, և անձրևն քան ցօղն. այնպէս յաճախէ անցեալ մասն ժամանակի։ 51Դարձեալ աղաչեցի զնա՛ և ասեմ. Ո՞ ՚ի մէնջ կենդանի իցէ արդեւք. կամ ո՞վ ՚ի մէնջ իցէ արդեւք յաւուրսն յայնս. և կամ զինչ նշան իցէ ժամանակացն այնոցիկ։ 52Ետ պատասխանի և ասէ ցիս. Վասն նշանացն կարեմ քեզ ասել, իսկ վասն կենաց ձերոց ո՛չ առաքեցա՛յ ասել քեզ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)