Ժողովող գիրք

4

1Դարձայ եւ տեսի ես զամենայն զրպարտութիւնս որ լինին ընդ արեգակամբ, եւ ահա արտասուք զրպարտելոցն. եւ ո՛չ ոք էր որ մխիթարէր զնոսա. եւ ՚ի ձեռս զրպարտչաց նոցա բռնութիւնք։ 2Եւ գովեցի՛ ես զամենայն մեռեալսն որ յառաջագոյն մեռան. քան զկենդանիսն՝ որ ցա՛յժմ կենդանի իցեն։ 3Եւ քան զնոսա զերկոսին լաւ ա՛յն է որ չեւ՛ եւս իցէ լեալ. որ ո՛չ ետես զամենայն արարածն չար որ արարաւ ՚ի ներքոյ արեգական։ 4Եւ տեսի ես զամենայն վաստակս, եւ զամենայն չարութիւն արարածոցն. զի նախանձ առն ՚ի մերձաւորէ իւրմէ. սակայն եւ ա՛յն ունայնութիւն է եւ յօժարութիւն ոգւոյ։ 5Անզգամն բուռն եհար զբազկաց իւրոց, եւ եկեր զմարմին իւր։

6Լա՛ւ է բուռն մի հանգստեամբ, քան զլիութիւն երկուց բռանց՝ ջանալով եւ յօժարութեամբ ոգւոյ։ 7Դարձայ ես եւ տեսի ընդունայնութիւն ՚ի ներքոյ արեգական։ 8Զի մի է, եւ ո՛չ կրկին. եւ որդի եւ ո՛չ գոյ նորա. եւ ո՛չ է վախճան ամենայն վաստակոյ նորա. եւ սակայն ակն նորա ո՛չ յագի մեծութեամբ։ Եւ արդ՝ ո՞ւմ ջանամ ես, եւ զլանամ զանձն իմ ՚ի բարութենէ. զի եւ այն ընդունայնութիւն է՝ եւ զբաղումն չար։ 9Լա՛ւ են երկու քան զմի, որոց գոն վարձք ՚ի վաստակս նոցա։ 10Զի եթէ գլորիցի մին՝ կանգնեսցէ զնա ընկեր իւր. եւ վա՛յ միումն յորժամ գլորիցի, եւ ո՛չ գուցէ մեւս՝ որ յարուցանիցէ զնա։ 11Զի եթէ ննջիցեն երկու՝ ջեռուցանեն զմիմեանս. եւ մին՝ զիա՞րդ ջեռնուցու։ 12Եւ եթէ բռնասցի մին՝ երկուքն կայցեն ընդդէմ նորա. եւ առասան երեքկին՝ ո՛չ վաղվաղակի խզեսցի։

13Լա՛ւ է մանուկ եւ իմաստուն՝ քան զթագաւոր ծե՛ր եւ անմիտ. որ ո՛չ իմացաւ հայել եւս 14եթէ ՚ի տանէ կապանաց ելանիցէ թագաւորել. նա եւ ՚ի թագաւորութեան իւրում եղեւ աղքատ։ 15Տեսի ես զամենայն կենդանիս որ գնան ՚ի ներքոյ արեգական, հանդերձ երիտասարդաւն երկրորդաւ որ յարիցէ փոխանակ նորա։ 16Ո՛չ գոյ կատարումն ամենայն ժողովրդեանն, ամենեցուն որք եղեն յառաջ քան զնոսա։ Նա եւ յետինքն ո՛չ լինին ուրա՛խ ՚ի վերայ նորա. զի եւ ա՛յն ինքն ունայնութիւն է եւ յօժարութիւն ոգւոյ։

17Զգուշացիր ոտին քում որով երթայցես ՚ի Աստուծոյ. եւ մե՛րձ լեր ՚ի լսել. 18քանզի պատուական է քան զտուրս անզգամաց՝ քո. զի ո՛չ եթէ գիտակ ինչ են առնելոյ բարիս։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)