Բ Թեսաղոնիկեցիս

3

1Այսուհետեւ ե՛ղբարք՝ աղօ՛թս արարէք ՚ի վերայ մեր, զի բա՛նն Տեառն ընթանայցէ. եւ փառաւո՛ր լինիցի յամենայն տեղիս՝ որպէս եւ առ ձեզդ. 2զի ապրեսցո՛ւք յանօրինաց եւ յանզգամա՛ց մարդոց. զի ո՛չ ամենեցուն են ։ 3Այլ հաւատարիմ է Տէր, որ եւ հաստատեսցէ զձեզ, եւ պահեսցէ ՚ի չարէ անտի։ 4Վստա՛հ եմք ՚ի ձեզ Տէրամբ, թէ զոր պատուիրեցաքն ձեզ, եւ առնէք՝ եւ առնիցէ՛ք։ 5Այլ Տէր ուղղեսցէ՛ զսի՛րտս ձեր ՚ի սէրն Աստուծոյ՝ եւ ՚ի համբերութիւնն Քրիստոսի։

6Պատուիրեմ ձեզ ե՛ղբարք՝ յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, խորշե՛լ ձեզ յամենայն եղբօրէ՝ որ ստահա՛կսն գնայցեն. եւ ո՛չ ըստ աւանդութեանն զոր ընկալարուք ՚ի մէնջ։ 7Զի դուք ինքնի՛ն գիտէք՝ թէ ո՛րպէս պա՛րտ է ձեզ նմանել մեզ. զի ո՛չ երբէք ստահակեցաք առ ձեզ. 8եւ ո՛չ ձրի զուրուք կերաք. այլ ջանիւ եւ վաստակով զցայգ եւ զցերեկ գործեաք՝ վասն չծանրանալո՛յ ումեք ՚ի ձէնջ. 9ո՛չ եթէ չունեաք իշխանութիւն. այլ զի զանձինս օրինա՛կ արասցուք ձեզ նմանօղս լինել մեզ։ 10Քանզի մինչ առ ձեզն իսկ էաք՝ զայս պատուիրեաք ձեզ, թէ որ ո՛չն կամիցի գործել՝ եւ կերիցէ մի՛։ 11Արդ՝ լսեմք զոմանց ՚ի ձէնջ՝ թէ ստահակութեա՛մբ գնան. գործ ինչ ո՛չ գործեն, այլ յուլացեա՛լք հետաքրքի՛րք շրջին։ 12Այնպիսեացն պատուէր տամք՝ եւ աղաչեմք ՚ի Տէր Յիսուս Քրիստոս, զի հանդարտութեամբ գործեսցեն՝ եւ զիւրեա՛նց հաց կերիցեն։ 13Այլ դուք ե՛ղբարք՝ մի՛ ձանձրանայք զբարիս գործել։ 14Ապա եթէ ոչ ոք հնազանդեսցի բանիս մերում թղթովդ այդուիկ, դո՛ւք նշանակեսջի՛ք զնա. եւ մի՛ խառնակեսջիք ընդ նմա, զի պատկառեսցէ՛։ 15Բայց մի՛ իբրեւ զթշնամի համարեսջիք, այլ խրատեսջի՛ք իբրեւ զեղբա՛յր։

16Եւ ինքն Տէր խաղաղութեան, տացէ ձեզ խաղաղութիւն յամենայն յամենա՛յն իրս։ Տէր ընդ ամենեսին ընդ ձեզ։ 17Ողջոյնս՝ իմո՛յ ձեռին Պաւղոսի է, որ է նշանակ յամենա՛յն թուղթս այսպէս գրեմ։ 18Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ամենեսին ձեզ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)