Բ Հովհաննէս

1

1Յերիցուէ առ ընտրեալ Կիւրեայ, եւ առ որդեա՛կս իւր զոր ե՛սդ սիրեմ ճշմարտութեամբ. եւ ո՛չ եթէ ես միայն, այլ եւ ամենեքեա՛ն ոյք գիտա՛կ են ճշմարտութեանն. 2վասն որոյ ճշմարտութեանն՝ որ ՚ի մեզ հաստատեալ է, զի եւ ընդ ձե՛զ իցէ. եւ դուք յաւիտենի՛ց ընդ մեզ իցէք։ 3Շնո՛րհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ՚ի Հօրէ, եւ ՚ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցի ընդ ձեզ։

4Ուրա՛խ եղէ յոյժ, զի գտի յորդեկացդ քոց՝ որ գնան ճշմարտութեամբ, ըստ պատուիրանին զոր առաք ՚ի Հօրէ։ 5Եւ այժմ աղաչեմ զքեզ Կի՛ւրեայ. իբրեւ ո՛չ եթէ նոր ինչ պատուիրան գրեմ քեզ, այլ զոր իսկզբանէ՛ն ունեաք, զի սիրեսցո՛ւք զմիմեանս։ 6Եւ ա՛յս է սէրն, զի գնասցո՛ւք ըստ պատուիրանաց նորա. եւ ա՛յս է պատուիրանն, զի որպէս լուարուքն իսկզբանէ՝ ըստ նմի՛ն գնասջի՛ք։ 7Զի բազում մոլորեցուցիչք ելին յաշխարհս. որ ոք ո՛չ խոստովանի զՅիսուս Քրիստոս եկեալ մարմնով, նա մոլորեցուցի՛չ է՝ եւ Նե՛ռն։ 8Զգո՛յշ լինիջիք անձանց, զի՝ մի՛ կորուսանիցէք զոր վաստակեցէքն, այլ զի առնուցուք բովանդակ զվարձն։ 9Ամենայն որ յանցանիցէ՝ եւ ո՛չ կայցէ ՚ի վարդապետութեանն Քրիստոսի, զԱստուած ո՛չ ճանաչէ. որ կայ ՚ի վարդապետութեանն, նա՝ եւ զՈրդին եւ զՀա՛յր ընդունի։ 10Եթէ ոք գայցէ առ ձեզ՝ եւ զվարդապետութիւնս զայս ո՛չ ունիցի, մի՛ ընդունիք զնա ՚ի , եւ մի՛ ողջոյն տայցէք նմա։ 11Որ ասասցէ նմա ողջոյն, կցո՛րդ լիցի չարաց գործոց նորա։ 12Բազո՛ւմ ինչ ունէի գրել առ ձեզ, այլ ո՛չ կամեցայ քարտիսիւ եւ դեղով. զի ակն ունիմ ինձէ՛ն իսկ գալ առ ձեզ, եւ բերան ՚ի բերա՛ն խօսել. զի ուրախութիւնն մեր իցէ կատարեա՛լ։ 13Ողջո՛յն տան քեզ որդիք քեռ քո ընտրելոյ։ Շնո՛րհք ընդ ձեզ։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)