Երկրորդ Մնացորդաց գիրք

22

1Եւ թագաւորեցուցին բնակիչքն Երուսաղեմի զՈքոզիաս որդի նորա զկրտսերագոյնն փոխանակ նորա. վասն զի զամենեսեան զերիցագոյնսն կոտորեաց հէնն եկեալ ՚ի վերայ նոցա, Արաբացիքն, եւ ՚իմազովնեայքն. եւ թագաւորեաց Ոքոզիա որդի Յովրամայ արքայի Յուդայ։ 2Է՛ր քսան եւ երկո՛ւց ամաց յորժամ թագաւորեաց Ոքոզիա. եւ տարի մի թագաւորեաց յԵրուսաղէմ. եւ մօր նորա Գոդողիա դուստր Զամրեայ։ 3Եւ նա՛ գնաց ՚ի ճանապարհս տանն Աքաաբու. վասն զի մայրն իւր է՛ր խորհրդակից նմա մեղանչել։ 4Եւ արար չա՛ր առաջի Տեառն որպէս արար տունն Աքաաբու. քանզի նոքա էին խորհրդակիցք նմա յետ մեռանելոյ հօրն նորա սատակել զնա. 5ըստ խորհրդոց նոցա գնա՛ց նա։ Եւ չոգաւ ընդ Յովրամայ որդւոյ Աքաաբու ՚ի ՚ի վերայ Ազայելի արքայի Ասորեաց յՌամաթ Գաղաադ. եւ հարին աղեղնաւորքն զՅովրամ։ 6Եւ դարձաւ Յովրամ բժշկել յԵզրայէլ, ՚ի վիրացն զոր խոցեցին զնա Ասորիքն յՌամաթ՝ ՚ի պատերազմել նորա ընդ Ազայելի արքայի Ասորեաց։ Եւ Ոքոզիաս որդի Յովրամայ արքայի Յուդայ՝ էջ տեսանել զՅովրամ որդին Աքաաբու յԵզրայէլ, վասն զի հիւանդ էր։ 7Եւ ՚ի Տեառնէ եղեւ կործանումն Ոքոզիայ յերթալն առ Յովրամ. եւ յերթալն նորա ե՛լ նա առ Յէու՝ որդին Ամեսսեայ օծեա՛լն Տեառն։ 8Եւ եղեւ իբրեւ ա՛ռ Յէու զվրէժ տանն Աքաաբու՝ եգիտ եւ զիշխանսն Յուդայ եւ զեղբարսն Ոքոզեայ՝ որք պաշտէին զՈքոզիաս, եւ կոտորեաց զնոսա. 9եւ ասաց խնդրել զՈքոզիաս. եւ կալան զնա ՚ի բժշկելն ՚ի . եւ ածին զնա առ Յէու, եւ սպան զնա. եւ թաղեցին զնա անդէն. վասն զի ասացին. Որդի՛ է Յովսափատայ որ խնդրեաց զՏէր ՚ի բոլոր սրտէ իւրմէ։ Եւ ո՛չ գոյր ՚ի տանն Ոքոզիայ՝ զօրացուցանել զոք յաղագս զօրութեան թագաւորութեանն։

10Եւ Գոդողիա մա՛յրն Ոքոզիայ, ետես թէ մեռաւ որդին նորա, յարեա՛ւ եւ կորո՛յս զամենայն զաւակ թագաւորութեանն ՚ի տանն Յուդայ։ 11Եւ ա՛ռ Յովսաբեթ դուստր արքայի զՅովաս որդի Ոքոզիայ, եւ գողացաւ զնա ՚ի միջոյ որդւոցն արքայի կոտորելոցն. եւ ետ զնա ՚ի դայեակ նորա ՚ի սենեակս անկողացն. եւ թաքոյց զնա Յովսաբեթ դուստր արքային Յովրամայ՝ եղբայրն Ոքոզիայ Յովիդայեայ քահանայի, եւ ծածկեաց զնա յերեսաց Գոդողիայ, եւ ո՛չ սպան զնա։ 12Եւ է՛ր ընդ նմա թաքուցեալ ՚ի տանն Աստուծոյ ամս վեց. եւ Գոդողիա թագաւորեաց ՚ի վերայ երկրին։

Աստվածաշունչ «Գրաբար» Թարգմանություն (1805)