Զաքարիա մարգարեյի գիրք

8

Տերը խաղաղություն և բարօրություն է խոստանում Սիոնին

1Եվ Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ և ասաց.

2«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ամբողջովին մեծ նախանձախնդրությամբ լցվեցի Երուսաղեմի և Սիոնի համար և մեծ բարկությամբ նախանձախնդիր եղա նրա համար”։

3Այսպես է ասում Տերը. “Կվերադառնամ և կբնակվեմ Երուսաղեմում. Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ , և Ամենակալ Տիրոջ լեռը՝ սուրբ լեռ”։

4Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Երուսաղեմի հրապարակներում դարձյալ կնստեն ծերունիներ ու պառավներ, յուրաքանչյուրն իր ձեռքին ցուպ՝ մեծ տարիքի պատճառով։

5Քաղաքի հրապարակները կլցվեն պատանիներով և աղջիկներով, որ խաղան նրա հրապարակներում”։

6Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե անհնարին բան լինի այդ ժողովրդի մնացորդների առջև այդ օրերին, մի՞թե իմ առջև էլ անհնարին բան կլինի”,- ասում է Ամենակալ Տերը։

7Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա ես փրկում եմ իմ ժողովրդին արևելքի երկրից և արևմուտքի երկրից.

8նրանց կբերեմ ու կբնակեցնեմ Երուսաղեմում, և ինձ համար կլինեն, և ես կլինեմ նրանց համար ՝ ճշմարտությամբ և արդարությամբ”։

9Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, որ այս օրերին լսում եք մարգարեների բերաններից այս խոսքերն այն օրվանից, երբ Ամենակալ Տիրոջ տան հիմքը գցեցիք, և երբ այս տաճարը շինվեց։

10Քանի որ այն օրերից առաջ մարդկանց վարձելն օգուտ չէր, անասուններ վարձելն էլ հարգի չէր, և ելնողի ու մտնողի համար չկար նեղության պատճառով. կուղարկեմ բոլոր մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ դեմ։

11Բայց արդ նախկին օրերի նման ես չեմ անի այդ ժողովրդի մնացորդներին,- ասում է Ամենակալ Տերը,-

12այլ խաղաղություն ցույց կտամ։ Այգին կտա իր պտուղը, հողը կտա իր բերքը, երկինքը կտա իր ցողը, և այդ ամենը ժառանգություն կտամ իմ ժողովրդի մնացորդներին։

13Եվ կլինի, ինչպես որ էիք ազգերի մեջ, Հուդայի՛ և Իսրայելի՛ տուն, նույնպես կփրկեմ ձեզ, և կլինեք . քաջալերվե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը”։

14Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ինչպես խորհեցի ձեզ չարչարել, երբ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը,- և չզղջացի,

15նույնպես պատրաստվում ու խորհում եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանդ. քաջալերվե՛ք։

16Այս բաներն են, որ պիտի անեք. խոսե՛ք ճշմարտությունը, յուրաքանչյուրն իր ընկերոջը, խաղաղությա՛ն և արդա՛ր դատ արեք ձեր դռների առաջ.

17թող յուրաքանչյուրն իր սրտում չարիք չխորհի իր ընկերոջ համար. մի՛ սիրեք սուտ երդումը, որովհետև ատեցի այդ ամենը”,- ասում է Ամենակալ Տերը»։

Պահեցողության օրերը պիտի դառնան տոնի օրեր

18Ամենակալ Տիրոջ խոսքը եղավ ինձ, և ասաց.

19«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության . ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։

20Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձյալ կգան շատ ժողովուրդներ և բազում քաղաքների բնակիչներ,

21և մեկի բնակիչները կհավաքվեն մյուս քաղաքում և կասեն. “Գնանք աղաչելու Տիրոջ առջև և փնտրելու Ամենակալ Աստծու երեսը”. ես էլ կգնամ։

22Շատ ժողովուրդներ կգան՝ փնտրելու Ամենակալ Տիրոջ երեսը Երուսաղեմում և Տիրոջ հետ գտնելու”։

23Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն