Սիրաք

19

1Հարբեցող գործունյան մեծության չի հասնի, իսկ ով անարգում է փոքրագույն բաները, քիչ-քիչ կկործանվի։

2Կանայք և գինին կործանում են իմաստուններին, լկտի մարդը պիտի սատակի։

4Ով փութկոտ է հավատալու մեջ, նա թեթևամիտ է, և ով հանցանք է գործում, մեղանչում է իր հոգու դեմ։

5Ով մտքով լիրբ է, շատերից կմեղադրվի։

Շատախոսության վտանգը

7Մի՛ հոժարիր խոսքդ կրկնել ո՛չ բարեկամին և ո՛չ թշնամուն։

8Եթե ներսդ մեղքեր չունես, բնավ մի՛ ասա ուրիշին, քանզի նա կլսի և կզգուշանա քեզանից։

9Լսեցի՞ր քո մերձավորի դեմ ուղղված որևէ , այն թող մեռնի քո սրտում.

10պի՛նդ մնա, քանզի այն չի պատռի քեզ և դուրս չի գա։

11Տխմարն իր խոսքից այնպիսի տանջանք է կրում, ինչպես երեխայից ծնվածը։

12Ինչպես մարդու մարմնի մեջ մխրճված նետն է, այնպես էլ խոսքն է անմիտ մարդու սրտում։

Ուղղել բարեկամին

13Քննի՛ր բարեկամիդ, գուցե ոչնչով նա չի մեղանչել։

14Իսկ եթե մեղանչել է, դարձյա՛լ զգուշացրու, որպեսզի բարեկամությունը հաստատ մնա։

15Բանսարկությունները շատ են, և դու ամեն խոսքի մի՛ հավատա։

17Մարդ կա, որ մեղանչում է լեզվով և ոչ թե մտքով, քանզի ո՞վ է, որ չի գործում մտքով կամ լեզվով։

18Ամեն իմաստություն երկյուղն է Տիրոջից։ Նախքան սպառնալը հարցուփո՛րձ արա քո մերձավորին և տե՛ղ թող Բարձրյալի օրենքի համար։

19Չարերի խրատն իմաստություն չէ և ոչ էլ՝ մեղավորների խորհուրդը։

20Նենգություն կա, որ գարշանք է, և կա աղքատամտություն, որ զուրկ է իմաստությունից։

21Լավ է երկյուղած աղքատամիտը, քան գիտելիքով հարուստը, որը հանդգնում է զանց առնել օրենքը։

22Կա նրբին խորագիտություն, որ լեցուն է ապիրատությամբ և անիրավությամբ։

23Մարդ կա, որ կորցնում է իր շնորհները, որպեսզի երևան հանի արդարությունը, խորամանկ էլ կա, որ քայլում է խոնարհ և գլխահակ, սակայն նրա փորը լիքն է նենգությամբ։

24Նա դեմքով խոնարհ է և խուլ է ձևանում, բայց քեզ կսպասի այնտեղ, որտեղ չես էլ կարծում։

25Եվ եթե ուժի պակասությունը նրան արգելք հանդիսանա վնասելու քեզ, ապա նա քեզ չարիք կպատճառի, երբ պահը գտնի։

26Մարդը ճանաչվում է իր իսկ հայացքից, և դեմքի տեսքից երևում է իմաստությունը։

27Մարդու հագուստը, երեսի ծիծաղը և ոտքի քայլը հայտնի են դարձնում նրան։

28Հանդիմանություն կա, որ չէ, և լռություն կա, որ իմաստություն է։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն