Հայտնութիւն

17

Կարմիր գազանի վրա նստած կինը

1Եվ եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը, խոսեց ինձ հետ և ասաց. «Արի՛, քեզ ցույց պիտի տամ դատաստանն այն մեծ պոռնիկի, որ նստում է շատ ջրերի վրա. 2նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ նրա պոռնկության գինուց հարբեցին երկրի բնակիչները»։ 3Եվ Հոգին ինձ վրա եկավ, ու հրեշտակն առավ տարավ ինձ . և տեսա մի , որ նստած էր յոթգլխանի ու տասեղջյուրանի կարմիր գազանի վրա, որի մարմինը ծածկված էր հայհոյալից գրություններով. գազանը, որ տեսա, յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր։ 4Կինը հագել էր ծիրանի ու կարմիր ՝ զարդարված ոսկով, մարգարիտով և թանկագին քարերով։ Նա իր ձեռքին բռնել էր ոսկե , որը լի էր նրա գարշելի և պոռնկությամբ։ 5Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի . «Մեծ Բաբելոն, երկրի պոռնիկների և գարշելիների»։ 6Տեսա այդ կնոջը՝ արբած սրբերի և Հիսուսի բոլոր վկաների արյունից։ Տեսա ու մեծապես զարմացա։ 7Հրեշտակն ինձ ասաց. «Ինչի՞ վրա զարմացար, ես քեզ կասեմ խորհուրդը կնոջ և նրան կրող այդ գազանի, որ ունի յոթ գլուխ և տասը եղջյուր։

Գազանի և պոռնիկի իմաստը

8Եվ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլևս չկա, պատրաստ է ելնելու անդունդից՝ դեպի կորուստ գնալու համար։ Եվ բոլոր նրանք, ովքեր բնակվում են երկրի վրա, և որոնց անունները գրված չէին կյանքի գրքում աշխարհի սկզբից ի վեր, պիտի զարմանան գազանի վրա, որը կար ու չկա, բայց վերստին գալու է։

9Այստեղ է իմաստությունը, որ միտք ունի։ Յոթ գլուխները յոթ լեռներն են, որոնց վրա նստել էր կինը։ Նրանք յոթ թագավորներն են. 10նրանցից հինգն ընկան, մեկն ապրեց, իսկ մեկն էլ դեռ չի եկել։ Երբ գա, պետք է որ մի կարճ ժամանակ մնա։ 11Եվ այն գազանը, որ կար ու չկա, նա ութերորդ թագավորն է, բայց այն յոթից մեկն է և դեպի կորուստ է գնալու։

12Եվ այն տասը եղջյուրները, որ տեսար, տասը թագավորներն են, որոնք դեռևս թագավորություն չեն ստացել, բայց կստանան և մի ժամով կլինեն ու կստանան գազանի հետ։ 13Սրանք միակարծիք են. իրենց զորությունն ու իշխանությունը տալիս են գազանին։ 14Եվ պատերազմելու են Գառան դեմ, և Գառը նրանց հաղթելու է, քանի որ նա Տերն է տերերի և Թագավորը թագավորների. և ովքեր նրա հետ են, կանչվածներ են, ընտրյալներ ու հավատարիմներ»։

15Հրեշտակը շարունակում էր խոսել ինձ հետ. «Եվ այն ջրերը, որ տեսար, և որտեղ նստած էր պոռնիկը, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։ 16Եվ գազանի տասը եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի մերկացնեն և ուտեն նրա մարմինը և այրեն նրան կրակով. 17քանի որ այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն միակամ ու միախորհուրդ և թագավորությունը տան գազանին, մինչև կատարվի Աստծու խոսքը։ 18Եվ այն կինը, որին տեսար, երկրի վրա իշխող թագավորների մեծ քաղաքն է»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն