Սաղմոսներ

149

Ալելուիա՝ Անգեոսի և Զաքարիայի

1Օրհնեցե՜ք Տիրոջը նո՛ր օրհնությամբ. Նրա օրհնությունը սրբերի ժողովում է։

2Իսրայելն ուրախացավ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագավորով։

3Թող օրհնեն նրա անունը օրհնությամբ, Նվագարանով և օրհնությամբ թող սաղմոսեն նրան։

4Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին Եվ հեզերին փառավորում փրկությամբ։

5Սրբերը թող պարծենան փառքով Եվ ցնծան իրենց հանգստի մեջ

6Եվ փառաբանեն Աստծուն իրենց բերաններով։ Երկսայրի սրեր կան նրանց ձեռքերում,

7Որ վրեժ լուծեն հեթանոսներից՝ Ի հանդիմանություն բոլոր ժողովուրդների.

8Որ նրանց թագավորներին կապեն շղթաներով, Նրանց զորավարներին՝ երկաթյա ձեռնակապերով,

9Որ իրագործեն նրանց գրված դատավճիռը. Այս է փառքը նրա բոլոր սրբերի։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն