Սաղմոսներ

125

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1Երբ Տերը գերությունից վերադարձրեց, Մենք մխիթարվեցինք։

2Այնժամ մեր բերանները լցվեցին խնդությամբ, Եվ լեզուները մեր՝ ցնծությամբ։ Այնժամ ասացին հեթանոսների մեջ. «Տերը մեծ բաներ գործեց նրանց համար»։

3Մեծ բաներ գործեց Տերը մեզ համար, Եվ մենք բերկրեցինք։

4Դարձրո՛ւ մեզ գերությունից, Տե՜ր, Հարավի հեղեղների պես։

5Արտասուքով ցանողները Ցնծությամբ պիտի հնձեն։

6Ովքեր գնալով գնում էին և լալիս, Ովքեր տանում էին բարձած սերմերն իրենց, Հետ պիտի գան ցնծալով Եվ պիտի բերեն իրենց խրձերը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն