Սաղմոսներ

123

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1Եթե Տերը մեզ հետ չլիներ,- թող ասի Իսրայելը,-

2Եթե Տերը մեզ հետ չլիներ, Երբ մարդիկ հարձակվեցին մեզ վրա,

3Ողջ-ողջ կկամենային կուլ տալ մեզ, Երբ նրանց զայրույթը բորբոքված էր մեզ վրա։

4Ապա և ջրերն անգամ մեզ կընկղմեին։ Մեր անձերն անցան հեղեղներով,

5Մեր անձերն անցան անդադար հորձանքներով։

6Օրհնյա՜լ է Տերը, որ մեզ Նրանց ատամների որսը չդարձրեց։

7Մեր անձերն ազատվեցին, Ինչպես ճնճղուկը՝ որսորդների թակարդից։ Նրանց թակարդները փշրվեցին, Եվ մենք ազատվեցինք։

8Մեր օգնությունը Տիրոջ անունից է. Նա ստեղծեց երկինքն ու երկիրը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն