Սաղմոսներ

109

Դպրապետին։ Սաղմոս Դավթի

1Տերն ասաց իմ Տիրոջը. «Նստի՛ր իմ աջ կողմում, Մինչև քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դարձնեմ»։

2Տերը քեզ զորության գավազան կուղարկի Սիոնից, Եվ դու կտիրես քո թշնամիների մեջ։

3Քեզ հետ է իմ զորության օրերի սկիզբը, Քո սրբերի վայելչության մեջ։ Արուսյակից առաջ ծնեցի քեզ արգանդից։

4Երդվեց Տերը և չի զղջա. Դու ես հավիտյան՝ Մելքիսեդեկի կարգի համաձայն,

5Եվ Տերը քո աջ կողմում է։ Բարկության օրը կխորտակի թագավորներին,

6Կդատի հեթանոսներին, Կբազմացնի հարվածները Եվ կխորտակի շատերի գլուխները երկրում։

7Ճանապարհին կխմեցնի առվակներից, Դրա համար էլ բարձր կպահի գլուխները։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն