Եսայիա մարգարեյի գիրք

4

1Յոթ պիտի բռնեն մի տղամարդու և ասեն. «Մեր հացը կուտենք և մեր զգեստը կհագնենք, միայն թե քո անունը լինի մեզ վրա. մեր նախատինքը վերացրո՛ւ մեզնից»։

Երուսաղեմը պիտի վերականգնվի

2Կգա այն օրը, երբ իր խորհրդով ու փառքով կճառագի երկրի վրա՝ բարձրացնելու և փառավորելու Իսրայելի մնացորդներին։ 3Թե՛ Սիոնից մնացածները և թե՛ Երուսաղեմից մնացածները սուրբ պիտի կոչվեն, բոլոր նրանք, ովքեր գրվել են Երուսաղեմում ապրելու համար, 4քանզի Տերը Սիոնի և Երուսաղեմի տղաների ու աղջիկների աղտեղությունը պիտի լվանա, դատաստանի հոգով և այրման հոգով արյունը նրանց միջից պիտի սրբի։ 5Տերը պիտի գա, և լեռան բոլոր տեղերը ու նրա շուրջը եղած ամեն ինչ ցերեկն ամպհովանի պիտի ունենան, իսկ գիշերը պիտի ծածկվեն ողջ փառավորությամբ, բորբոքված կրակի լույսի ու ծխի նման։ 6Հովանի պիտի լինի տոթի դեմ, և ապաստարան ու ծածկ՝ սաստկաշունչ եղանակի ու անձրևի դեմ։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն