Եսթեր
7
Մուրթքեի տագնապը
1Մուրթքեն, երբ լսեց այս ամենը, պատռեց իր պատմուճանը, քուրձ հագավ, իր գլխին մոխիր ցանեց և դուրս գալով քաղաքի հրապարակը՝ աղաղակում էր ու ասում. «Ինչո՞ւ եք անմեղ տեղը վերացնում իմ պանդուխտ ազգը, որը ոչ մի չարիք չի գործել»։ 2Նա եկավ մինչև արքունիքի դուռը ու կանգնեց, քանի որ նույնիսկ արքունիքի գավիթը մտնելու արժանի չէր, որովհետև քուրձ էր հագել և մոխիր ցանել։ 3Եվ բոլոր նահանգներում, որտեղ կարդում էին հրովարտակը, հրեաները մեծ սուգ, աղաղակ ու լացուկոծ էին անում, քուրձ էին հագնում և մոխիր ցանում իրենց վրա։
4Տիկնանց տիկնոջ ներքինիներն ու նաժիշտները, մտնելով Եսթերի մոտ, պատմեցին այս ամենի մասին։ Նա շատ վրդովվեց՝ լսելով թագավորի հրամանի մասին. մարդ ուղարկեց, որպեսզի Մուրթքեի վրայից հանեն քուրձը և հագցնեն նրան, սակայն նա չհամաձայնվեց։ 5Եսթերը կանչեց իր Առնաթև ներքինուն, որը միշտ իր մոտ էր լինում, և ուղարկեց, որպեսզի Մուրթքեից ստուգի, թե իրոք այդպես է։ 7Մուրթքեն նրան իրազեկ դարձրեց կատարվածին և այն խոստումին, որ Համանը տվեց արքային՝ տասը հազար քանքար գանձ վճարել, որ ոչնչացնի հրեաներին։ 8Եվ հրեաներին ոչնչացնելու մասին Սիսիս քաղաքում կարդացված հրովարտակի պատճենը տվեց ներքինուն՝ Եսթերին ցույց տալու համար։