Եփեսացիս

4

Բոլորս մեկ մարմին

1Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին ձեզ կոչեց, 2ամբողջական խոնարհությամբ, հեզությամբ ու համբերատարությամբ՝ հանդուրժելով միմյանց սիրով, 3ջանալով պահել հոգու միությունը խաղաղության կապով։ 4Մեկ մարմին և մեկ , ինչպես որ մեկ է հույսը, որին Աստված ձեզ կոչեց։ 5Մեկ է Տերը, մեկ՝ հավատը, մեկ՝ մկրտությունը, 6մեկ՝ Աստված, բոլորի Հայրը, որ բոլորի վրա է, բոլորի միջոցով գործում է և մեր՝ բոլորիս մեջ է։ 7Բայց մեզնից յուրաքանչյուրին է տրված՝ Քրիստոսի պարգևած չափով։ 8Ահա թե ինչու է ասվում. ։

9«Ելավ»-ն ի՞նչ է նշանակում, եթե ոչ այն, որ նախ երկրի ստորին կողմն իջավ։ 10Նա, որ իջավ, նույն ինքն է, որ բարձրացավ բոլոր երկինքներից վեր, որպեսզի ամեն ինչ իրենով լցնի։ 11Նա ոմանց կարգեց առաքյալ, ոմանց՝ , ոմանց՝ ավետարանիչ, ոմանց՝ ու ուսուցանող՝ 12պատրաստելու սրբերին իրենց ծառայության մեջ, ի շինություն Քրիստոսի մարմնի, 13մինչև բոլորս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության, կատարյալ մարդու՝ Քրիստոսի լիակատար հասունության չափի։ 14Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։ 15Այլ խոսելով ճշմարտապես, սիրով՝ ամեն բան աճեցնենք դեպի նա, որ գլուխն է, Քրիստոս, 16որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, զանազան հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր մասի ներգործության չափով, իր աճումն է ձեռք բերում՝ կառուցելու ինքն իրեն սիրո մեջ։

Քրիստոսով նոր կյանք

17Արդ, այս եմ ասում ու հաստատում եմ Տիրոջով. այլևս չապրեք այնպես, ինչպես հեթանոսներն են ապրում իրենց մտքի ունայնությամբ։ 18Նրանց միտքը խավարել է, օտարացած են Աստծու կյանքից իրենց տգիտության պատճառով, որ նրանց մեջ է, իրենց սրտի կուրության հետևանքով։ 19Նրանք իրենց հույսը կտրեցին և ագահորեն անձնատուր եղան անառակության ու ամեն տեսակ պղծության։

20Բայց դուք այսպես չսովորեցիք Քրիստոսին, 21քանի որ լսեցիք նրա մասին և կրթվեցիք նրանով, համաձայն այն ճշմարտության, որ Հիսուսի մեջ է։ 22Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի, 23նորոգվե՛ք ձեր հոգով ու մտածելակերպով, 24դարձե՛ք նոր մարդ, որ ստեղծված է Աստծու պատկերի համաձայն, ապրե՛ք արդարությամբ, սրբությամբ ու ճշմարտությամբ։ 25Ուստի հեռո՛ւ վանեք ստախոսությունը, , որովհետև միմյանց անդամներ ենք։ 26. արեգակը թող ձեր բարկության վրա չմտնի, 27և սատանային առիթ մի՛ տվեք։ 28Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։ 29Որևէ տգեղ ձեր բերանից թող չելնի, այլ միայն խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։ 30Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք փրկության օրվա համար։

31Ամեն դառնություն, բարկություն, զայրույթ, աղաղակ ու թող վերանա ձեզնից ամբողջ չարությամբ հանդերձ։ 32Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն