Իմաստութիւն Սողոմոնի

1

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ

ՓՆՏՌԵԼ ԱՍՏԾՈՒՆ ԵՒ ՓԱԽՉԵԼ ՄԵՂՔԻՑ

1Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ ։ ՛ խորհեցէք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտռեցէ՛ք նրան։

2 պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ։

3Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին։

4Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կը բնակուի այն մարմնի մէջ, որ է գործում։

5Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն։

6Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզուի ունկնդիրը։

7Արդարեւ, Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, եւ Նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում։

8Ուստի նա, ով անիրաւ բաներ է շշնջում, չի ծածկուելու եւ չի խուսափելու արդարացի դատապարտութիւնից։

9Ամբարիշտների խորհուրդների քննութիւն պիտի լինի, նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը, եւ նրանք պիտի կրեն իրենց անիրաւութիւննների պատիժը։

10Նախանձախնդիր ականջը լսում է ամէն բան, եւ քրթմնջիւնն ու շշնջիւնն անգամ չեն մնայ ծածուկ։

11Ուստի այսուհետեւ զգո՛յշ եղէք անօգուտ քրթմնջիւնից եւ բամբասանքներից խնայեցէ՛ք ձեր լեզուն, որովհետեւ գաղտնի շշնջիւնը զուր չի անցնի, եւ ստախօս բերանը կը սպանի հոգին։

12Ձեր կեանքի մոլորութեամբ ձեզ մահ մի՛ ցանկացէք եւ մի՛ սպանէք ձեր անձերը՝ ձեր իսկ ձեռքերի գործերով։

13Արդարեւ, Աստուած մահ չի ստեղծել, եւ նա չի ուրախանում ողջերի կորստեան համար։

14Նա ամէն ինչ հաստատել է լինելու համար, եւ աշխարհի գործերը փրկութեան համար են։ Ո՛չ մահաբեր թոյն կայ նրանց մէջ ե՛ւ ոչ էլ դժոխքի թագաւորութիւն՝ երկրի վրայ,

15որովհետեւ արդարութիւնը անմահ է։

16Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ. եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն