Սիրաք

4

ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹԻՒՆ

1Որդեա՛կ, մի՛ զլացիր օգնել աղքատներին եւ թոյլ մի՛ տուր, որ տուայտեն կարօտեալների աչքերը։

2Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու եւ մի՛ զայրացրու մարդուն նրա չքաւորութեան մէջ։

3Մի՛ խռովի՛ր արդէն նեղուած սիրտը եւ մի՛ դանդաղիր օգնել կարօտեալներին։

4Մի՛ մերժիր նեղութեան մէջ եղողի պաղատանքը եւ քո երեսը մի՛ դարձրու տնանկից։

5Քո հայեացքը մի՛ շրջիր կարօտեալից եւ առիթ մի՛ տուր, որ մարդ անիծի քեզ,

6քանզի երբ նա իր հոգու դառնութեան պահին քեզ անիծի, նրա խնդրանքը կը լսի Տէրը։

7Քո անձը սիրելի՛ դարձրու ժողովրդին եւ քո գլուխը խոնարհեցրո՛ւ մեծի առջեւ։

8Քո ականջը խոնարհեցրո՛ւ տնանկին եւ խաղաղ հեզութեամբ պատասխա՛ն տուր նրան։

9Զրկուածին փրկի՛ր հզօրի ձեռքից եւ կարճամիտ մի՛ եղիր, երբ դատում ես։

10Որբերի համար եղիր ինչպէս եւ նրանց մօր հանդէպ՝ որպէս ամուսին,

11եւ դու կը լինես Բարձրեալի որդու նման, որը քեզ աւելի կը սիրի, քան քո մայրը։

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆԸ ԿԱՏԱՐԵԱԼ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ

12Իմաստութիւնը բարձրացնում է իր որդիներին եւ պաշտպան է լինում նրանց, ովքեր փնտռում են իրեն։

13Ով սիրում է նրան, կեա՛նքն է սիրում, եւ ովքեր առաւօտից շտապում են դէպի նա, ուրախութեամբ պիտի լցուեն։

14Ով ունի այն, պիտի ժառանգի, եւ ուր որ մտնի նա, պիտի օրհնի Տիրոջը։

15Ովքեր երկրպագում են նրան, ծառայում են սրբութեանը, եւ Տէրը սիրում է այն սիրողներին։

16Ով լսում է նրան, դատելու է ազգերին, եւ ով իր մտքի մէջ դնի այն, կ’ապրի յուսով։

17Ով հաւատայ, կը ժառանգի այն, եւ երբ վրայ հասնի չարութիւնը, նրա սերունդը կը յարատեւի։

18Սկզբից իմաստութիւնը կը գնայ այդ սերնդի հետ սայթաքուն ճանապարհներով,

19երկիւղ եւ վստահութիւն կը բերի նրան եւ նրան փորձութեան կը մատնի իր խրատով, մինչեւ որ վստահի նրա անձին եւ նրան փորձի իր հրահանգներով։

20Ապա դարձեալ ընդառաջ դուրս կը գայ նրան, ուղիղ ճանապարհի վրայ, կ’ուրախացնի նրան, եւ իր գաղտնիքները նրան կը յայտնի։

ՄԱՀԸ

ԱՄԲԱՐԻՇՏՆԵՐԻ ՊԱՏԻԺԸ

ԻՆՉԻ՞Ց ՊԷՏՔ Է ԱՄԱՉԵԼ

21Հօրից ամաչեցէ՛ք պոռնկութեան համար,

22Բայց եթէ մոլորուի, կը թողնի նրան եւ կը մատնի նրան իր իսկ գլորմանը։

ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ԿԵՂԾ ԱՄՕԹ

23Առժամանակ դանդաղի՛ր եւ զգո՛յշ եղիր չարից,

24եւ դու քո անձի համար ամօթահար չես լինի,

25քանզի ամօթ կայ, որ դէպի է տանում, ամօթ էլ կայ, որ փառք է եւ ։

26Մի՛ եղիր աչառու հակառակ քո անձի եւ մի՛ ամաչիր ի վնաս քեզ։

27նրա սպասուհուն հետամտելու, առաւել եւս նրա անկողնուն մօտենալու համար։

28Նեղութեան պահին խօսքը մի՛ արգելիր, քանզի ասուածից է ճանաչւում իմաստութիւնը, եւ խրատը՝ լեզուի խօսքերից։

30Մի՛ եղիր ընդդէմ ճշմարտութեան եւ ամաչի՛ր քո անարժանութեան համար։

32Մի՛ ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի՛ դիմակայիր գետի հոսանքին, մի՛ ենթարկիր քո անձը յիմարին,

33մի՛ ակնածիր հզօրից, մինչեւ մահ պայքարի՛ր յանուն ճշմարտութեան, եւ Տէր կը պայքարի քեզ հետ։

34Մի՛ եղիր յանդուգն քո լեզուով եւ ծոյլ ու դանդաղկոտ՝ քո գործերում։

35Մի՛ եղիր քո տան մէջ առիւծի պէս եւ դաժան՝ քո ծառաների հանդէպ։

36Թող ձեռքդ բաց չլինի վերցնելու համար եւ փակ՝ տալու ժամանակ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն