Հայտնութիւն

2

ՊԱՏԳԱՄ ԵՓԵՍՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ

1«Եփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպէս է ասում նա, որ եօթը աստղեր ունի իր աջ ձեռքում եւ շրջում է եօթը ոսկէ աշտանակների միջեւ։ 2Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերութիւնը եւ որ չես կարող տանել չարերին. փորձեցիր նրանց, որ իրենք իրենց մասին ասում են, թէ առաքեալներ են, բայց չեն. եւ գտար, որ նրանք սուտ են խօսում։ 3Եւ համբերեցիր ու վշտացար իմ անուան համար եւ ։ 4Բայց քո դէմ ասում եմ՝ թողեցիր քո առաջին սէրը։ 5Յիշի՛ր այժմ որտեղի՛ց որ ընկար, ապաշխարի՛ր եւ քո նախկին գործերն արա՛, ապա թէ ոչ ես իսկոյն կը գամ եւ կը շարժեմ քո աշտանակներն իրենց տեղերից, եթէ չապաշխարես։ 6Արդ, այս գործերն արա՛, որպէսզի ատես Նիկողայոսի գործերը, որին ատում եմ ես։ 7Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի ծառից, որ գտնւում է Աստծու դրախտի մէջ»։

ՊԱՏԳԱՄ ԶՄԻՒՌՆԻԱՅԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ

8«Գրի՛ր նաեւ Զմիւռնիայի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Անսկիզբը եւ , որ մեռաւ եւ կենդանացաւ. 9տեսայ քո գործերը, նեղութիւնը եւ աղքատութիւնը (իսկ քո աղքատութիւնը հարստութիւն պիտի դառնայ), նաեւ հայհոյութիւնը նրանց, որ իրենք իրենց մասին ասում էին, թէ հրեաներ են, բայց այլ բան չէին, քան Սատանայի ։ 10Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարուես. ահա բանսարկուն պատրաստ է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպէսզի փորձուէք եւ տասը օր նեղութիւն կրէք. եղի՛ր հաւատարիմ մինչեւ մահ, եւ ես քեզ կեանքի պսակը պիտի տամ։ 11Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, չպիտի վնասուի երկրորդ մահից»։

ՊԱՏԳԱՄ ՊԵՐԳԱՄՈՆԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ

12«Գրի՛ր նաեւ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում նա, ով սրած երկսայրի սուրն ունի. 13տեսայ քո գործերը եւ գիտեմ, որ բնակւում ես այնտեղ, ուր Սատանայի աթոռն է. բայց պահում ես իմ անունը. նաեւ չուրացար իմ հաւատը այն օրը, երբ Անտիպաս անունով իմ վկան հաւատարիմ եղաւ ինձ. եւ որովհետեւ վկայ էր իմ հաւատարիմը, սպանուեց ձեր մէջ, այնտեղ, ուր Սատանան է բնակւում։ 14Բայց քո դէմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մօտ կայ վարդապետութիւնը Բաղաամի, այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղութիւն դնել իսրայէլացիների առաջ, որպէսզի նրանք ուտեն կուռքերին զոհուած միս եւ պոռնկանան։ 15Նոյնպէս եւ դու ունես նիկողայոսեանների վարդապետութիւնը, որ ես ատում եմ։ 16Արդ, ապաշխարի՛ր, ապա թէ ոչ իսկոյն կը գամ եւ կը մարտնչեմ նրանց դէմ իմ բերանի սրով։ 17Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, նրան թոյլ կը տամ, որ ուտի թաքցուած մանանայից, եւ կը տամ նրան սրբութեան ու գրուած մի նոր , որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է»։

ՊԱՏԳԱՄ ԹԻՒԱՏԻՐԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ

18«Գրի՛ր նաեւ Թիւատիրի եկեղեցու հրեշտակին. «Այսպէս է ասում Աստծու Որդին, որի աչքերը նման են կրակի բոցի, եւ նրա ոտքերը՝ շիկացած պղնձի. 19տեսայ քո գործերը, սէրը, հաւատը եւ քո ծառայութիւնը համբերութեամբ, քանի որ քո վերջին գործերն աւելի շատ են, քան առաջինները։ 20Բայց շատ բան ունեմ ասելու քո դէմ. այն, որ դու հանդուրժեցիր Յեզաբէլին՝ այդ կնոջը, որ ինքն իրեն է անուանում եւ մոլորութիւն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան եւ ո ւտեն կուռքերին զոհուածի միս։ 21Եւ նրանց ժամանակ տուի ապաշխարելու իրենց պոռնկութեան համար, բայց չապաշխարեցին։ 22Ահա՛ւասիկ, ես հնո՛ եմ գցում նրան, իսկ նրա գործակիցներին, որոնց հետ նա շնացաւ՝ մեծամեծ նեղութիւնների մէջ, եթէ չապաշխարեն իրենց գործերի համար։ 23Եւ պիտի կոտորեմ նրանց որդիներին, եւ բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ե՛ս եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը եւ հատուցելու եմ ձեզ՝ իւրաքանչիւրիդ ըստ իր գործերի։ 24Բայց ասում եմ ձեզ, դուք, որ Թիւատիրում էք եւ չէք պահում այս վարդապետութիւնը, դուք, որ չիմացաք, - ինչպէս ասում են, - Սատանայի ծածուկ մտքերը. ձեր վրայ ուրիշ ծանրութիւն չպիտի դնեմ, 25այլ, ինչ որ ունէք, պահեցէ՛ք, մինչեւ որ ես գամ։ 26Եւ ով յաղթի ու իմ գործերը պահի մինչեւ վերջ, նրան իշխանութիւն պիտի տամ ազգերի վրայ. 27եւ նա նրանց պիտի հովուի երկաթէ գաւազանով ու նրանց պիտի փշրի ինչպէս բրուտի անօթ։ 28Նոյնպէս եւ ե՛ս ստացայ իշխանութիւնը իմ Հօրից։ Եւ նրանց պիտի տամ առաւօտեան աստղը։ 29Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն