Սաղմոսներ

52

ՄԱՐԴՈՒ ԱՆԶԳԱՄՈՒԹԻՒՆԸ

Այսուհետեւ՝ Մալալէթի մասին, իմաստութիւն Դաւթի

1Անզգամն ասաց իր սրտում, թէ՝ « չկայ»։

2Ապականուեցին ու պղծուեցին իրենց անօրէնութեան մէջ, եւ չկայ մէկը, որ բարութիւն գործի։

3Աստուած երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ տեսնելու, թէ կա՞յ մի իմաստուն, որ Աստծուն է փնտռում։

4Բոլորը միասին խոտորուեցին եւ անպէտք դարձան։ Բարութիւն անող չկայ, չկայ նոյնիսկ մէկ ։

5Ինչպէ՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, որ անօրէնութիւն են գործում, նրանք, որ խժռում են իմ ժողովրդին իբրեւ կերակրահաց եւ չեն դիմում Աստծուն։

6Այնտեղ, ուր երկիւղ չկայ, երկիւղից սարսում են նրանք, քանզի Աստուած ցրելու է երեսպաշտների ոսկորները։ Նրանք պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն, քանզի Աստուած անարգեց նրանց։

7Ո՞վ կը տայ Սիոնից Իսրայէլի փրկութիւնը։ Երբ Տէրն իր ժողովրդին վերադարձնի գերութիւնից, Յակոբը կը ցնծայ, եւ Իսրայէլն ուրախ կը լինի։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն