Սաղմոսներ

140

ԵՐԵԿՈՅԵԱՆ ԱՂՕԹՔ

Սաղմոս Դաւթի

1Տէր, ձայն տուի քեզ, լսի՛ր ինձ եւ ո՛ւշ դարձրու աղօթքիս ձայնին, երբ քեզ եմ կանչում։

2Տէ՛ր, թող աղօթքս քեզ ուղղուի որպէս , ձեռքերիս կարկառումն՝ իբրեւ երեկոյեան ։

3Պահապա՛ն դիր, Տէ՛ր, իմ բերանին, եւ ամուր դուռ՝ իմ շրթներին,

4որ սիրտս չհակուի չարութեան խօսքին՝ մեղքի պատճառ դառնալով անօրէնութիւն գործող մարդկանց նման. ես նրանց հաճելի բաներին չեմ հաղորդակցուի։

5Թող արդարը խրատի ինձ ողորմութեամբ ու յանդիմանի, բայց մեղաւորի իւղը թող գլուխս չօծի, աղօթքս պիտի հակադրեմ նրա կամքին։

6Նրանց դատաւորները կուլ գնացին ժայռի մօտ, թող լսեն խօսքերն իմ, որ քաղցր են.

7«Ինչպէս թանձր հողը, որ սփռուած է երկրի վրայ, այնպէս պիտի ցրուեն նրանց ոսկորները դժոխքի մօտերքում»։

8Տէ՛ր, Տէ՛ր, քեզ են ուղղուած աչքերն իմ, յոյսս դրի քեզ վրայ, մի՛ հանիր ինձնից իմ հոգին։

9Պահպանի՛ր ինձ իմ դէմ լարուած թակարդից եւ անօրէնութիւն գործողների գայթակղութիւնից։ Թող մեղաւորները նրա ցանցերն ընկնեն, եւ միայն ես անցնեմ գնամ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն