Սաղմոսներ

14

Ի՞ՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԷՐԸ

Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի

1Տէր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակուի քո սուրբ լերան վրայ.

2նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտութիւն խօսում իր սրտում։

3Ով չի նենգել իր լեզուով եւ ընկերոջը վատութիւն չի արել,

4Մերձաւորներից նախատինք նա չի ստանում, եւ չարագործն անարգուած է նրա աչքում։ Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից, երդւում է իր բարեկամին չի դրժում։

5Իր արծաթը վաշխով չի տալիս, իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում։ Ով անում է այս, նա յաւիտեան չի սասանուի։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն