Սաղմոսներ

127

ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐԻ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից եւ ընթանում նրա ճանապարհներով։

2Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես. երանի՜ քեզ, դա լաւ պիտի լինի քեզ համար։

3Կինդ պիտի լինի վայելուչ որթատունկի պէս քո տան անկիւնում, որդիներդ՝ նորատունկ ձիթենու պէս քո սեղանի շուրջը։

4Ահա այսպէ՛ս պիտի օրհնուի ամէն մարդ, որ վախենում է Տիրոջից։

5Քեզ պիտի օրհնի Տէրը Սիոնից կեանքիդ բոլոր օրերին դու պիտի տեսնես բարութիւնը Երուսաղէմի։

6Դու պիտի տեսնես քո որդիների որդիներին։ Խաղաղութի՜ւն Իսրայէլին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն