Սաղմոսներ

123

ԱՍՏՈՒԱԾ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՊԱՆ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1Եթէ Տէրը մեզ հետ չլինէր, - թող ասի Իսրայէլը, -

2եթէ Տէրը մեզ հետ չլինէր, մարդիկ մեզ վրայ յարձակուելով՝

3մեզ ողջ-ողջ կուլ կը տային, երբ նրանց զայրոյթը բորբոքուած էր մեզ վրայ։

4Եւ ջրերն անգամ մեզ կ’ընկղմէին, երբ մեր հոգիներն անցան հեղեղի միջով։

5Մեր հոգիներն անցան անհանգիստ ջրերի միջով։

6Օրհնեալ է Տէրը, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց։

7Մեր հոգիները փրկուեցին ինչպէս ճնճղուկը որսորդի թակարդից։ Նրանց թակարդները փշրուեցին, եւ մենք ազատուեցինք։

8Մեր օգնութիւնը Տիրոջ անունից է, նա, որ երկինքն ու երկիրն ստեղծեց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն