Սաղմոսներ

121

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԻՆ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1Ուրախանում էի, երբ ասում էին՝ «Գնանք Տիրոջ »։

2Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ ։

3Երուսաղէմը բարեշէն է որպէս , եւ նրա բնակիչներն իր շուրջն են։

4Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որ Իսրայէլի վկայութեամբ գոհութիւն մատուցեն Տիրոջ անուանը։

5Այնտեղ են դրուած դատաստանի աթոռները՝ աթոռներ դրուած Դաւթի տան մէջ։

6Հարցրէ՛ք Երուսաղէմի խաղաղութեան ու շէնութեան մասին, դուք՝ բոլորդ, որ սիրում էք այն։

7Քո ամրութիւններում թող խաղաղութիւն լինի, եւ քո բերդերի աշտարակներում՝ շէնութիւն։

8Ի սէր իմ եղբայրների եւ ընկերների քեզ խաղաղութիւն մաղթեցի։

9Եւ մեր Տէր Աստծու համար քեզ բարութիւն ցանկացանք։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն