Սաղմոսներ
120
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՕԳՆՈՒԹԵԱՆ ՀԱՍՆԵԼ ԻՆՁ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Աչքերս դէպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնութիւն պիտի գայ։
2Ինձ օգնութիւն պիտի գայ Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
3Թող քո ոտքը չսասանուի, եւ քո Պահապանը թող չննջի,
4ինչպէս չի ննջում եւ քուն չի մտնում Պահապանն Իսրայէլի։
5Տէրը քեզ կը պահպանի, Տէրը քեզ կ’ընդունի իր աջ ձեռքով։
6Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։
7Տէրը քեզ կը պահպանի ամէն չարիքից, Տէրը կը պահպանի քեզ։
8Տէրը կը հսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։