Սաղմոսներ

112

ՕՐՀՆԵՐԳ ՓԱՌՔԻ ՈՒ ԳԹՈՒԹԵԱՆ ԱՍՏԾՈՒՆ

Ալէլուիա

1Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ։

2Թող Տիրոջ անունն օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։

3Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ։

4Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր, եւ երկնքում է փառքը նրա։

5Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, որ բնակւում է բարձունքներում։

6Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ։

7Բարձրացնում է աղքատներին գետնից, եւ տառապեալներին վեր քաշում աղբանոցից։

8Նրանց որպէս նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։

9Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝ իբրեւ , որ հրճւում է զաւակներով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն