Թվոց գիրք

9

ԶԱՏԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ՕՐԸ

1Տէրը Սինայի անապատում, Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Ասա՛, որ իսրայէլացիները զատիկը թող կատարեն իր ժամանակին։ 3Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան թող կատարեն այն. իր ժամանակին, ըստ օրէնքի, ըստ ձեզ տուած իմ պայմանի թող կատարեն»։ 4Մովսէսն այդ յայտնեց իսրայէլացիներին եւ նրանք զատիկը կատարեցին 5ամսուայ տասնչորսերորդ օրուայ , Սինայի անապատում։ Ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին իսրայէլացիները։

6Սակայն այնտեղ եկան այնպիսիներ, որոնք մարդու դիակի հետ շփուելու պատճառով պղծուած էին եւ չունէին զատիկ կատարելու այդ օրը։ 7Այդ իսկ պատճառով նրանք այդ օրը եկան Մովսէսի ու Ահարոնի մօտ եւ ասացին նրանց. «Մենք մարդու դիակի հետ շփուելու պատճառով ենք։ Արդ, իսրայէլացիների մէջ իր ժամանակին Տիրոջը մատուցելուց յետ չմնանք»։ 8Մովսէսը նրանց ասաց. «Այդտեղ սպասեցէք, տեսնեմ, թէ Տէրը ի՞նչ հրաման կը տայ ձեր վերաբերեալ»։

9Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 10«Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց. “Եթէ ձեզանից մէկը մարդու դիակի հետ շփուելու պատճառով պղծուելու է եւ կամ ձեր սերնդից մէկը զատկի օրը հեռաւոր ճանապարհի վրայ գտնուելու պատճառով անմաքուր է, 11նա Տիրոջ զատիկը թող կատարի երկրորդ ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյեան՝ զատկուայ գառն ուտելով հացով ու դառը խոտով։ 12Գառից յաջորդ առաւօտեան ոչինչ չպէտք է մնայ, դրա ոսկորները չպէտք է ջարդեն։ Ըստ զատկի օրէնքի թող կատարեն այն։ 13Բայց այն մարդը, որ մաքուր է ու հեռու ճանապարհի վրայ չի գտնւում եւ ուշանում է զատիկը կատարելուց, թող վերանայ իր ժողովրդի միջից, քանի որ նա Տիրոջ զոհաբերութիւնը իր ժամանակին չի կատարել։ Այդ մարդը թող կրի իր պատիժը։ 14Եթէ ձեր երկիրը գայ որեւէ օտարական եւ ցանկանայ կատարել Տիրոջ զատիկը, ապա այն թող կատարի ըստ զատկի օրէնքի։ Ըստ այդ պայմանի թող կատարի այն։ Նոյն օրէնքն է ձեզ համար՝ եկուոր լինէք թէ բնիկ”»։

ՀՐԵՂԷՆ ԱՄՊԸ

()

15Այն օրը, երբ կանգնեցուեց խորանը, ամպը ծածկեց խորանը՝ վկայութեան տունը։ Երեկոյից մինչեւ առաւօտ ամպը խորանի վրայ կրակի տեսք ունէր։ 16Այդպէս լինում էր մշտապէս. ամպն այն ծածկում էր ցերեկը, իսկ գիշերը կրակի տեսք էր ունենում։ 17Երբ ամպը վերանում էր խորանից, իսրայէլացիները ճանապարհ էին ընկնում եւ բանակատեղի դնում ամպի կանգ տեղում։ 18Իսրայէլացիները բանակատեղի էին դնում ըստ Տիրոջ հրամանի եւ ըստ Տիրոջ հրամանի էլ ճանապարհ էին ընկնում։ 19Այն բոլոր օրերին, երբ ամպը հովանի էր լինում խորանի վրայ, իսրայէլացիները պէտք է բանակատեղի դնէին, իսկ եթէ ամպը բազում օրեր էր մնում խորանի վրայ, իսրայէլացիները պէտք է պահէին Տիրոջ պատուէրը եւ ճանապարհ չընկնէին։ 20Եթէ պատահէր, որ ամպը խորանի վրայ հովանի անէր քիչ օրեր, նրանք բանակատեղի պէտք է դնէին։ Նրանք Տիրոջ հրամանով միայն պէտք է ճանապարհ ընկնէին։ 21Եթէ պատահէր, որ ամպը ծածկէր խորանը երեկոյից մինչեւ առաւօտ, կամ ամպը վերանար առաւօտեան, ապա ճանապարհ պէտք է ընկնէին կա՛մ ցերեկը, կա՛մ գիշերը։ Քանի դեռ ամպը չէր վերացել, նրանք չպէտք է ճանապարհ ընկնէին։ 22Եթէ անգամ մէկ ամիս մնար ամպն ու հովանի անէր խորանի վրայ, իսրայէլացիները բանակատեղի պէտք է դնէին ու ճանապարհ չընկնէին։ 23Նրանք միայն Տիրոջ հրամանով պէտք է ճանապարհ ընկնէին։ Իսրայէլացիները պահպանեցին Տիրոջ այս հրամանը, որ նա Մովսէսի միջոցով տուել էր իրենց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն