Թվոց գիրք

7

ՍՐԲԱՐԱՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՍԱՅԼԵՐ

1Երբ հասաւ այն օրը, որ Մովսէսն աւարտեց խորանի կառուցումը, եւ այն պատրաստ էր կանգնեցուելու, նա օծեց այն ու դրա ամբողջ սպասքը, զոհարանն ու դրա ամբողջ սպասքը, օծեց ու սրբագործեց դրանք։ 2Իսրայէլացի իշխանները՝ նրանց նահապետների ընտանիքների տասներկու հրամանատարները, որոնք գործակալների վերակացուներ էին, նուէրներ մատուցեցին։ 3Նրանք Տիրոջ առջեւ որպէս ընծայ մատուցեցին վեց զարդարուած սայլ ու տասներկու եզ. մէկական սայլ երկու իշխանների կողմից եւ մէկական զուարակ ամէն մի իշխանի կողմից։ Նրանք այդ ընծաները բերեցին խորանի առջեւ։ 4Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 5«Ընդունի՛ր նրանցից այդ ընծաները։ Դրանք թող ծառայեն վկայութեան խորանի սպասաւորութեանը։ Դրանք կը տաս ղեւտացիներին՝ ամէն մէկին ըստ իր սպասաւորութեան»։ 6Եւ Մովսէսն ընդունելով սայլերն ու եզները՝ տուեց ղեւտացիներին։ 7Նա երկու սայլ ու չորս եզ տուեց Գերսոնի որդիներին՝ ըստ նրանց պաշտօնի։ 8Չորս սայլ եւ ութ եզ տուեց Մերարիի որդիներին՝ ըստ նրանց պաշտօնի։ Մովսէսն այդ արեց քահանայի որդի Իթամարի միջոցով։ 9Կահաթի որդիներին նա ոչինչ չտուեց, որովհետեւ նրանց պարտականութիւնը սրբազան սպասքը իրենց ուսերի վրայ կրելն էր։

10Զոհասեղանի նաւակատիքի օրը, երբ նա օծեց այն, իշխաններն իրենց ընծաները բերեցին զոհասեղանի առջեւ։ 11Տէրն ասաց Մովսէսին. «Օրական միայն մի թող մատուցի իր ընծաները զոհասեղանի նաւակատիքին»։

12Առաջին օրն իր ընծաները մատուցեց Ամինադաբի որդի Նաասոնը՝ Յուդայի ցեղի իշխանը։ 13Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 14խնկով լցուած տասը արժողութեամբ մէկ ոսկէ տուփ, 15ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 16մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 17որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ամինադաբի որդի Նաասոնի ընծան։

18Երկրորդ օրն իր ընծաները մատուցեց Սոգարի որդի Նաթանայէլը՝ Իսաքարի ցեղի իշխանը։ 19Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 20խնկով լցուած տուփ՝ տասը դահեկան արժողութեամբ, 21ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 22մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 23որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սոգարի որդի Նաթանայէլի ընծան։

24Երրորդ օրն իր ընծաները մատուցեց Քելոնի որդի Եղիաբը՝ Զաբուղոնի որդիների իշխանը։ 25Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 26խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 27ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 28մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 29որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Քելոնի որդի Եղիաբի ընծան։

30Չորրորդ օրն իր ընծաները մատուցեց Սեդիուրի որդի Եղիսուրը՝ Ռուբէնի որդիների իշխանը։ 31Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 32խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 33ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 34մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 35որպէս փրկութեան զոհաբերում երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սեդիուրի որդի Եղիսուրի ընծան։

36Հինգերորդ օրն իր ընծաները մատուցեց Սուրիսադայի որդի Սաղամիէլը՝ Շմաւոնի որդիների իշխանը։ 37Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 38խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 39ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 40մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 41որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Սուրիսադայի որդի Սաղամիէլի ընծան։

42Վեցերորդ օրն իր ընծաները մատուցեց Ռագուէլի որդի Եղիսափանը՝ Գադի որդիների իշխանը։ 43Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 44խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 45ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 46մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 47որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ռագուէլի որդի Եղիսափանի ընծան։

48Եօթներորդ օրն իր ընծաները մատուցեց Եմիուդի որդի Եղիսաման՝ Եփրեմի որդիների իշխանը։ 49Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 50խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 51ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 52մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 53որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Եմիուդի որդի Եղիսամայի ընծան։

54Ութերորդ օրն իր ընծաները մատուցեց Փադասուրի որդի Գամաղիէլը՝ Մանասէի որդիների իշխանը։ 55Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 56խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 57ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 58մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 59որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Փադասուրի որդի Գամաղիէլի ընծան։

60Իններորդ օրն իր ընծաները մատուցեց Գերսոնի որդի Աբիդանը՝ Բենիամինի որդիների իշխանը։ 61Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 62խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 63ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 64մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 65որպէս փրկութեան նուիրաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Գերսոնի որդի Աբիդանի ընծան։

66Տասներորդ օրն իր ընծաները մատուցեց Ամիսադայի որդի Աքիեզերը՝ Դանի որդիների իշխանը։ 67Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերութիւն, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 68խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 69ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 70մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 71որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ամիսադայի որդի Աքիեզերի ընծան։

72Տասնմէկերորդ օրն իր ընծաները մատուցեց Եքրանի որդի Փագեէլը՝ Ասերի որդիների իշխանը։ 73Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 74խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 75ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 76մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ նոխազ, 77որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Եքրանի որդի Փագեէլի ընծան։

78Տասներկուերորդ օրն իր ընծաները մատուցեց Ենանի որդի Աքիրանը՝ Նեփթաղիմի որդիների իշխանը։ 79Նա որպէս ընծայ մատուցեց հարիւր երեսուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ կոնք, ըստ սրբարանի սիկղի եօթանասուն սիկղ քաշ ունեցող մէկ արծաթէ տաշտ՝ երկուսի մէջ էլ, իբրեւ նուիրաբերում, իւղով հունցուած լիքը ընտիր ալիւր, 80խնկով լցուած տասը դահեկան արժողութեամբ մէկ տուփ, 81ողջակէզի համար նախրից բերուած մէկ զուարակ, մէկ խոյ, մի տարեկան մէկ գառ, 82մեղքերի քաւութեան համար այծերի հօտից մէկ , 83որպէս փրկութեան զոհաբերութիւն երկու երինջ, հինգ խոյ, հինգ նոխազ, մէկ տարեկան հինգ էգ գառ։ Այս է Ենանի որդի Աքիրանի ընծան։

84Ահա սրանք են զոհասեղանի նաւակատիքի օրը իսրայէլացիների իշխանների մատուցած ընծաները. տասներկու արծաթէ կոնք, տասներկու արծաթէ տաշտ, տասներկու տուփ։ 85Իւրաքանչիւր կոնքի քաշը հարիւր երեսուն սիկղ էր, իւրաքանչիւր տաշտի քաշը՝ եօթանասուն սիկղ։ Սպասքի ամբողջ արծաթը, ըստ սրբարանի սիկղի, երկու հազար չորս հարիւր սիկղ ։ 86Խնկով լցուած ոսկէ տուփերի թիւը տասներկու էր։ Խնկամանների ամբողջ ոսկին հարիւր քսան էր։ 87Ողջակէզի հորթերի ընդհանուր թիւը տասներկու էր, զուարակներինը՝ տասներկու, խոյերինը՝ տասներկու, մէկ տարեկան ոչ արատաւոր գառներինը՝ տասներկու, դրանց վրայ գումարած անարիւն ընծաները եւ մեղքերի քաւութեան համար այծերի հօտերից բերուած տասներկու նոխազները։ 88Որպէս ողջակէզի զոհաբերութիւն՝ արջառների ընդհանուր թիւը տասներկու էր, երինջներինը՝ քսանչորս, խոյերինը՝ վաթսուն, նոխազներինը՝ վաթսուն, մէկ տարեկան ոչ արատաւոր էգ գառներինը՝ վաթսուն։ Ահա սրանք են զոհասեղանի ընծաները, որ բերուեցին նաւակատիքից յետոյ։

89Երբ Մովսէսը մտաւ վկայութեան խորան Տիրոջ հետ խօսելու համար, նա լսեց Տիրոջ ձայնը, որ խօսում էր իր հետ քաւութեան սեղանի վերեւից, երկու քերովբէների միջեւ դրուած վկայութեան տապանակի վրայ գտնուող տեղից։ Երկու քէրովբէների մէջտեղից էր խօսում Տէրը նրա հետ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն