Հոբի գիրք

35

1Եղիուսը նորից խօսեց ու ասաց.

2«Այդ ի՞նչն ես համարել,

3դու ո՞վ ես, որ ասում ես. “ Արդար եմ Տիրոջ առաջ”, կամ՝ “Մեղանչեցի, ի՞նչ անեմ”։

4Կը պատասխանեմ քեզ ու երեք բարեկամներիդ.

5երկնքի՛ն նայիր ու տե՛ս, նկատի՛ր ամպերը. քեզնից որքա՜ն բարձր են։

6Եթէ ես գործել, ի՞նչ ես անելու, ու եթէ բազում անիրաւութիւններ ես կատարել, ի՞նչ կարող ես անել։

7Արդ, եթէ արդար ես, ի՞նչ ես տալու Նրան, կամ ինքն ի՞նչ է ստանալու քո ձեռքից։

8Ամբարշտութիւնդ՝ քեզ նման մարդկանց, արդարութիւնդ էլ՝ մարդու որդիների համար օգուտ չունեն։

9Շատերի կողմից զրպարտուածները կ’աղաղակեն, ձայն կը բարձրացնեն շատերի բռունցքի պատճառով։

10Սակայն մէկը չի ասել. “ Ո՞ւր է , որ այս ամէնն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակութեան ժամերը,

11որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից”։

12Այն ժամանակ ձայն կը տան, բայց չես լսի, որովհետեւ ինչ որ պատահում է, տեղի է ունենում չարերի ամբարտաւանութիւնից։

13Տէրը չի ուզում անկարգութիւններ տեսնել, որովհետեւ Ամենակալն ինքը տեսնում է բոլորին, ովքեր անօրէնութիւն են գործում. իսկ ինձ կը փրկի։

14Խնդիրքդ ներկայացրո՛ւ նրան, եթէ կարող ես գովել նրան այնպէս, ինչպէս որ նա կայ։

15Եւ արդ, քանի որ չկայ մէկը, որ կրել է նրա բարկութիւնը, մէկը, որ գիտակցել է իր ծանր մեղքերը, - 16ապա ուրեմն Յոբն էլ զուր է բացում բերանը եւ իր անգիտութեամբ ծանրացնում խօսքերը»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն