Երեմիա մարգարեյի գիրք

47

ՓՂՇՏԱՑԻՆԵՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Այլազգիների մասին

1Տիրոջ խօսքը մասին՝ ուղղուած Երեմիա մարգարէին, երբ Փարաւոնը դեռ չէր աւերել Գազան։

2Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ջրեր են բարձրանում հիւսիսից, որոնք յորդահոս հեղեղների վերածուելով՝ պիտի ողողեն երկիրն ամբողջութեամբ, քաղաքն իր բնակիչներով։ Լաց ու կոծ պիտի անեն մարդիկ, եւ երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն

3ասպատակող հեծելազօրի զէնքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչիւնից եւ դրանց անիւների շառաչից։ Հայրերը չպիտի համարձակուեն շրջուել դէպի իրենց որդիները, որովհետեւ նրանց ձեռքերը պիտի թուլանան

4այն օրը, որը վրայ է հասնելու բոլոր այլազգիներին կորստեան մատնելու համար։ Կորստեան պիտի մատնեմ նաեւ Ծուրն ու եւ նրանց միւս բոլոր օգնականներին»։ Տէրը ոչնչացնելու է կղզիներում եւ Գամիրքում մնացած ։

5Գազայում այնպիսի սուգ պիտի լինի, որ մարդիկ խուզեն իրենց գլուխները, Ասկաղոնը պիտի ոչնչանայ, ինչպէս եւ Ենակիմի մնացորդները։

6Ո՛վ դու Տիրոջ սուր, մինչեւ ե՞րբ պիտի կոտորես, մինչեւ ե՞րբ դադար պիտի չառնես, վերադարձի՛ր քո պատեանը, հանգի՛ստ առ, յե՛տ կանգնիր։

7Ինչպէ՞ս դադար առնի նա. չէ՞ որ Տէրը հրամայեց նրան յարձակուել Ասկաղոնի եւ նրանց վրայ, ովքեր մնացել էին ծովեզերքին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն