Երեմիա մարգարեյի գիրք

16

1Տէրը խոսեց ինձ հետ ասելով՝ 2«Քեզ համար մի՛ առնիր, եւ այդտեղ թող քեզ տղաներ ու աղջիկներ չծնուեն», 3քանզի Տէրն այսպէս է ասում այն որդիների ու դուստրերի մասին, որ պիտի ծնուեն այդտեղ, նաեւ նրանց մայրերի մասին, որ պիտի ծնեն նրանց, ինչպէս եւ նրանց հայրերի մասին, որ այդ երկրում պիտի ունենան նրանց։ 4«Նրանք հիւանդութեամբ պիտի հիւծուեն ու մեռնեն. լաց ու կոծի չեն արժանանալու եւ ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի . սրով պիտի ընկնեն ու սովից սպառուեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կեր պիտի դառնան»։

5Այսպէս է ասում Տէրը. «Նրանց համար լաց մի՛ լինիր, նրանց համար ողբ ու կոծի մի՛ գնա եւ ոչ էլ նրանց վրայ սուգ պահիր, որովհետեւ իմ խաղաղութիւնը, ողորմութիւնն ու գթութիւնը յետ եմ վերցրել այդ ժողովրդից, - ասում է Տէրը։ 6Թէ՛ մեծերը եւ թէ՛ փոքրերը պիտի մեռնեն այդ երկրում. նրանց համար չեն կոծելու, նրանց համար արիւնբզիկ չեն լինելու եւ մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու եւ ոչ էլ թաղման։ 7Նրանց սգոյ հացը մեռնողի վրայ մխիթարութեան համար կտրող չի լինելու, եւ ոչ էլ նրա հօր ու մօր յիշատակին մխիթարութեան են խմելու։ 8Նրանց հետ կերուխումի նստելու համար խնջոյքի մի՛ մտնիր». 9քանզի այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ իմ աչքի առաջ եւ ձեր իսկ օրերում այդտեղից կը վերացնեմ ձայնը ցնծութեան եւ ձայնն ուրախութեան, ձայնը փեսայի եւ ձայնը հարսի։ 10Եւ երբ պատահի, որ այն ժողովրդին պատմես այս բոլոր պատգամների մասին, ու քեզ ասեն՝ “Այդ բոլոր մեծ չարիքների համար Տէրն ինչո՞ւ խօսեց մեր դէմ, ի՞նչ անիրաւութիւն կայ մեր մէջ կամ ի՞նչ , որ մեղանչած լինէինք մեր Տէր Աստծու առաջ”, - ապա կ’ասես նրանց. «Որովհետեւ ձեր հայրերը լքեցին ինձ, - ասում է Տէրը, - եւ գնացին օտար աստուածների յետեւից, ծառայեցին նրանց, երկրպագեցին նրանց, իսկ ինձ թողին եւ իմ օրէնքը չպահեցին։ 12Բայց դուք այնքան անզգամ եղաք՝ կատարեցիք աւելին, քան ձեր հայրերը. ահաւասիկ դուք իւրաքանչիւրդ ինձ չլսելու համար ընթանում էք ձեր չար սրտերի հաճոյքների յետեւից։ 13Այս երկրից ես ձեզ կը նետեմ մի , որը չգիտէք ո՛չ դուք եւ ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կը ծառայէք օտար աստուածներին, բայց ձեզ ողորմածութիւն չեն անի»։

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՔՍՈՐԻՑ

14«Ահա այս պատճառով էլ օրեր են գալու, - ասում է Տէրը, - եւ այլեւս չեն ասի՝ “Կենդանի է Տէրը, որ իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից”, 15այլ կ’ասեն թէ՝ “Կենդանի է Տէրը, որ իսրայէլացիներին հանեց հիւսիսի երկրից եւ այն բոլոր երկրներից, ուր արտաքսուել էին, ու նրանց վերստին կը պատսպարի իրենց երկրում, որը տուել էր նրանց հայրերին”»։

ԳԱԼԻՔ ՊԱՏՈՒՀԱՍԸ

17Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ։ 18Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»։

19Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։

20Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»։

21«Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կը տամ իմ ձեռքը, ճանաչել կը տամ նրանց նաեւ իմ զօրութիւնը, ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն