Եսայիա մարգարեյի գիրք

49

ԻՍՐԱՅԷԼԸ՝ ԱԶԳԵՐԻ ԼՈՅՍ

1«Լսեցէ՛ք ինձ, կղզիների՛ բնակիչներ, ակա՛նջ դրէք, հեթանոսնե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատուի դա», -ասում է Տէրը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տուեց, երբ ես դեռ իմ մօր որովայնում էի։

2Իմ բերանը հաստատեց ինչպէս սուր սուսեր եւ ինձ թաքցրեց իր ձեռքի հովանու տակ, ինձ դարձրեց ինչպէս մի ընտիր նետ եւ թաքցրեց իր կապարճում։

3Նա ինձ ասաց. «Դու իմ ծառան ես, Իսրայէ՛լ, քեզնով պիտի ես փառաւորուեմ»։

4Իսկ ես ասացի. «Ուրեմն զուր տեղը չարչարուեցի, իմ ուժն անմիտ բաների վրայ ծախսեցի, բայց իմ իրաւունքը Տիրոջից է, եւ իմ վաստակն իմ Աստծու առաջ է։

5Արդ, Տէրը, որն ինձ որովայնից իր համար ծառայ ստեղծեց, ասաց, որ Յակոբին եւ Իսրայէլին իր շուրջը հաւաքեմ։ Պիտի հաւաքուեմ ու փառաւորուեմ Տիրոջ առաջ, եւ իմ Աստուածը ինձ համար զօրութիւն է լինելու։

6Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպէսզի հաստատես Յակոբի ազգը եւ Իսրայէլի ցրուածներին վերադարձնես։ Ահաւասիկ ազգի համար քեզ իբրեւ ուխտ հաստատեցի եւ հեթանոսների համար՝ իբրեւ լոյս, որպէսզի փրկութիւն լինես մինչեւ աշխարհի չորս ծագերը»։

7Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ փրկեց քեզ. «Սրբացրէ՛ք նրան, ով անարգում է իր անձը, ով արհամարհուած է ազգերի կողմից եւ իշխանների ծառաներից, թագաւորները պիտի տեսնեն նրան եւ ոտքի ելնեն, իշխանները պիտի երկրպագեն նրան յանուն Տիրոջ, որը հաւատարիմ է, եւ յանուն Իսրայէլի սրբի, որն ընտրեց քեզ»։

ԻՍՐԱՅԷԼԻ ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ

8Այսպէս է ասում Տէրն Իսրայէլին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի եւ փրկութեան օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի եւ ուխտի նպատակով հեթանոսներին տուեցի քեզ՝ երկիրը վերականգնելու եւ աւերակ ժառանգութիւնները ժառանգներին վերադարձնելու համար,

9շղթայուածներին ասելու, թէ՝ ելէ՛ք, իսկ խաւարի մէջ գտնուողներին, թէ՝ յայտնուեցէ՛ք։ Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին, նրանց արօտը պիտի լինի բոլոր շաւիղների վրայ։

10Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարաւելու, ո՛չ էլ արեւից խորշակահար են լինելու, եւ նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբիւրների ակունքների մօտ պիտի տանի նրանց։

11Իմ բոլոր լեռները նրանց համար ճանապարհ պիտի դարձնեմ եւ բոլոր շաւիղներս արօտների վերածեմ։

12Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հիւսիսից եւ ծովից, եւ ոմանք՝ »։

13Ուրախացի՛ր, երկի՛նք, եւ ցնծա՛, երկի՛ր, թող լեռները ցնծութիւն կանչեն, եւ բլուրները՝ արդարութիւն, քանզի ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի տառապեալներին։

14Բայց Սիոնն ասաց. «Տէրն ինձ թողեց, Աստուած ինձ մոռացաւ»։

15«Մի՞թէ կինը կը մոռանայ իր մանկանը կամ չի գթայ իր որովայնի ծնունդներին, եւ եթէ կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանայ», -ասում է Տէրը։ -

16«Ահա իմ ձեռքերի ափերի մէջ գծագրեցի քո պարիսպը, եւ ամէն դու իմ առաջ ես։

17Դու արագօրէն պիտի վերաշինուես նրանց ձեռքով, որոնք քանդեցին քեզ։ Քեզ աւերողները քո միջից պիտի վտարուեն։

18Բարձրացրո՛ւ քո աչքերը, նայի՛ր շուրջդ եւ տե՛ս բոլորին. ահա հաւաքուել ու գալիս են դէպի քեզ։ Կենդանի եմ ես, -ասում է Տէրը։ Նրանց բոլորին պիտի հագնես ինչպէս պատմուճան, նրանց քո վրայ պիտի կրես ինչպէս հարսի զարդ։

19Արդարեւ, քո աւերակները, ամայացած ու կործանուած երկիրը նեղուածք պիտի լինեն իրենց բնակիչների համար, եւ քեզ կուլ տուողները քեզնից պիտի հեռանան։

20Քո որդիները, որոնց դու կորցրիր, քո ականջին պիտի ասեն. “ Այս տեղը նեղ է մեզ համար. ընդարձակի՛ր, որ բնակուենք”։

21Եւ քո մտքում պիտի ասես. “ Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզաւակ ու էի, պանդուխտ ու արգելափակուած. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, ո՞ւր էին սրանք”»։

22Այսպէս է ասում Տէր Աստուածն. «Ահա իմ ձեռքը պիտի բարձրացնեմ ազգերի վրայ եւ իմ դրօշը կանգնեցնեմ կղզիներում, ու քո որդիներին, իրենց գիրկն , եւ քո դուստրերին, իրենց ուսերին դրած, պիտի բերեն։

23Թագաւորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու եւ լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը, ու ինձ ապաւինողները չպիտի ամաչեն։

24Որեւէ մէկը կարո՞ղ է միթէ խլել հսկայի կողոպուտը կամ կարո՞ղ է յանիրաւի գերեվարել ու ազատուել»։

25Այսպէս է ասում Տէրը. «Եթէ որեւէ մէկը հսկային գերեվարի, կ’առնի նրա աւարը. նա, ով հսկայի աւարը կը վերցնի, շատ լաւ էլ կ’ազատուի։ Բայց ես իմ դատաստանն եմ անելու եւ փրկելու եմ իմ որդիներին։

26Մեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն եւ, ինչպէս նոր , պիտի խմեն իրենց արիւնն ու հարբեն։ Եւ ամէն մարմին պիտի իմանայ, թէ ես եմ Տէրը, որ փրկեցի ու օգնեցի քեզ եւ զօրաւոր դարձրի Յակոբին»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն