Եսայիա մարգարեյի գիրք

33

ՎԱ՜Յ ԿՈՂՈՊՏՈՂՆԵՐԻՆ

1Վա՜յ նրանց, ովքեր թշուառացնում են ձեզ։ Սակայն ձեզ ոչ ոք չի կարող թշուառութեան մատնել. ով որ արհմարհում է, ձե՛զ չէ, որ արհամարհում է, քանզի ձեզ արհամարհողները պարտութեան պիտի մատնուեն. ինչպէս որ ձորձերի վրայի ցեցը, այնպէս էլ նրանք պարտութեան պիտի մատնուեն։

2Տէ՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր յոյսը դրել ենք քեզ վրայ։ Անհաւատների սերունդը կործանուեց, իսկ մեր փրկութիւնը նեղութեան ժամին քեզնից է գալու։

3Քո ձայնի ահից ժողովուրդները յիմարացան, եւ քո երկիւղից հեթանոսները ցրուեցին։

4Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հաւաքուի այնպէս, ինչպէս մէկը, որ մորեխ է հաւաքում փոսից. այդպէս էլ ծաղրելու են ձեզ։

5Սուրբ է մեր Տէր Աստուածը, որ բարձունքներում է բնակւում, որի շնորհիւ Սիոնն իրաւունքով ու արդարութեամբ է լցուել։

6Նրանք իրաւացիօրէն պարտութեան մատնուեցին, իսկ մեր փրկութիւնը պիտի լինի մեր գանձերի շնորհիւ։ Մեզ հասան Տիրոջ իմաստութիւնը, հանճարը եւ աստուածպաշտութիւնը. ահա դրանք են արդարութեան ։

7Ահաւասիկ նրանք սարսափում են ձեր ահից. ումից որ վախենում էիք, իրե՛նք են ձեզնից վախենում. պատգամաւորներ են ուղարկում, որպէսզի դառնօրէն լաց լինելով՝ խաղաղութիւն աղերսեն։

8Նրանց ճանապարհները կտրուեցին, հեթանոսների ահը հանդարտուեց, եւ վերացաւ նրանց հետ կնքուած ուխտը. այլեւս նրանց մարդ մի՛ համարէք։

9Սուգ արեց եւ տկարացաւ երկիրը, Լիբանանն ամօթահար եղաւ, Սարոնը մարգագետնի դաշտի վերածուեց, Գալիլիան եւ Կարմելոսը մերկացան։

ԱՐԴԱՐՆԵՐԸ ՊԻՏԻ ԱՊՐԵՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ

10«Այժմ ելնելու եմ ես, -ասում է Տէրը, -այժմ փառաւորուելու եմ, այժմ բարձրանալու եմ։

11Ահա պիտի տեսնէք, ահա ամօթահար պիտի լինէք, զուր պիտի լինի ձեր հոգու զօրութիւնը, եւ կրակը ձեզ պիտի ճարակի։

12Հեթանոսները ագարակի մէջ խանձուած փշի նման պիտի դառնան՝ այրուած ու լքուած։

13Թող հեռւում գտնուողները լսեն՝ ինչ որ կատարեցի, եւ մօտ եղողները ճանաչեն իմ զօրութիւնը»։

14Անօրէնները մերժուեցին Սիոնից. դողն է բռնել ամբարիշտներին։ Եւ արդ, ո՞վ պիտի պատմի ձեզ, թէ կրակը բորբոքուել է, կամ ո՞վ պիտի յայտնի ձեզ յաւիտենական կայանի մասին։

15Ով արդարութեամբ է ընթանում, խօսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրէնութիւնն ու անիրաւութիւնը, իր ձեռքերը հեռու պահում կաշառքից, ծանրացնում ականջները, որպէսզի չլսի արեան վրիժառութեան մասին, փակում աչքերը, որպէսզի անարդարութիւնը չտեսնի, “ 16նա հաստատուն ապառաժի բարձր անձաւի մէջ է բնակուելու. պիտի տրուի նրան, ջրով եւս ապահովուած պիտի լինի նա։

ԱԶԱՏԱԳՐՈՒԱԾ ԵՐՈՒՍԱՂԷՄԸ

17Դուք տեսնելու էք թագաւորին իր փառքի մէջ, ձեր աչքերը հեռուից դիտելու են երկիրը,

18ու ձեր հոգին խորհելու է Աստծու երկիւղի մասին։ Ո՞ւր են գրագիրները, ո՞ւր են խրատատուները, ո՞ւր է նա, որի ձեռքին է ժողովրդի մեծ ու փոքրին սնուցողների .

19նա խորհրդի չնստեց ժողովրդի հետ, որն անտեղեակ էր ու ծանրալեզու, որովհետեւ չէր լսում. վատթարացած մի , որ լսածի մասին չէր ուզում ։

20Ահա մեր փրկութեան Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժուելու, յաւիտեանս յաւիտենից չեն շարժուելու նրա վրանների ցցերը, չեն խզուելու եւ դրանց պարանները,

21քանզի ձեզ համար մեծ է Տիրոջ անունը։ Ձերն է լինելու այն երկիրը, ուր գետերը եւ ջրանցքները լայնահուն են ու ջրառատ. այն ճանապարհով դու այլեւս չես գնալու, չեն գնալու եւ քո վարած նաւերը, որովհետեւ մեծ է մեր Աստուածը եւ մեզ չի անտեսի։

22Տէրն է մեր հայրը, Տէրն է մեր դատաւորը, Տէրն է մեր իշխանը, Տէրն է մեր թագաւորը, Տէրն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ։

23Կտրուեցին քո պարանները, որովհետեւ չդիմացան, կայմն էլ թեքուեց եւ չի բացելու առագաստը ու չի պարզելու դրօշը մինչեւ կորստեան

24Այնուհետեւ բազում կաղեր աւարառութիւն պիտի կատարեն։ Ժողովուրդը, որ բնակւում է դրանց մէջ, չպիտի ասի, թէ՝ տանջուեցինք, որովհետեւ նրա մեղքերին թողութիւն է լինելու։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն