Ովսէէ մարգարեյի գիրք

3

ՕՍԷԷՆ ԵՒ ԱՆՀԱՒԱՏԱՐԻՄ ԿԻՆԸ

1Եւ Տէրն ասաց. «Դարձեալ դու գնա՛ եւ սիրի՛ր մի , որ սիրի չարութիւնը եւ շնացող լինի, ինչպէս որ սիրեց իսրայէլացիներին, իսկ նրանք օտար աստուածներին էին նայում եւ սիրում էին չամիչով պատրաստուած բլիթներ»։ 2Ես վարձեցի նրան ինձ համար տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով եւ մի մատնաչափ գինով։ 3Եւ ասացի նրան. «Շատ օրեր կը նստես ինձ մօտ եւ այլեւս չես պոռնկանայ ու այլեւս ուրիշ տղամարդունը չես լինի»։

4Արդարեւ, շատ օրեր իսրայէլացիները կը նստեն առանց թագաւորի, առանց իշխանի, առանց զոհաբերութեան, առանց սեղանի, առանց քահանայութեան եւ առանց յայտնութիւնների։ 5Դրանից յետոյ իսրայէլացիները կը դառնան եւ կը փնտռեն իրենց Տէր Աստծուն ու իրենց արքային. կը զօրանան Տիրոջով եւ նրա բարութիւններով՝ վերջին օրերին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն