Եբրայեցիս

10

1Արդարեւ, գալիք բարիքների ստուերն էր օրէնքը եւ ոչ թէ իրողութիւնների բուն կերպարանքը. այն նոյն պատարագները, որ մատուցում էին տարէցտարի, չէին կարող կատարեալ դարձնել մատուցողներին, 2ապա թէ ոչ՝ նրանք կը դադարէին մատուցելուց, քանի որ մատուցողները մի անգամ ընդմիշտ մաքրուած լինելով՝ այնուհետեւ մեղքի համար ոչ մի խղճահարութիւն չէին ունենայ։ 3Սակայն նրանք տարէցտարի այդ պատարագներով վերստին մեղքի յիշողութեան տակ էին մնում, 4քանի որ նոխազների եւ ցուլերի արիւնը չէր կարող վերացնել մեղքերը։ 5Դրա համար էլ Քրիստոս, երբ մտաւ, ասաց. «Զոհեր եւ պատարագներ չցանկացար, այլ մի մարմին պատրաստեցիր ինձ ։

6Ողջակէզներ եւ մեղքերի համար արուած զոհեր քեզ հաճելի չեղան։

7

8Աւելի վերեւ ասում է, թէ՝ «Զոհեր, պատարագներ, ողջակէզներ եւ մեղքերի համար արուած զոհեր քեզ հաճելի չեղան եւ չուզեցիր (բաներ, որոնք ընծայւում էին ըստ օրէնքի)»։

9Ապա ասում է. «Ահա՛ւասիկ գալիս եմ քո կամքը կատարելու, ո՜վ Աստուած»։ Հերքում է առաջինը, որ հաստատի երկրորդը։ 10Այդ կամքով էլ մենք սրբուեցինք Յիսուս Քրիստոսի մարմնի մէկընդմիշտ պատարագումով։

11Եւ ամէն մի ամէն օր կանգնում է պաշտամունք մատուցելու համար եւ շատ անգամ է մատուցում նոյն զոհերը, որոնք երբեք չեն կարող մեղքերը վերացնել։

12Իսկ Յիսուս միայն մէ՛կ մատուցեց մեղքերի համար եւ մշտնջենապէս նստեց Աստծու աջ կողմում. 13եւ այնուհետեւ սպասում է, մինչեւ որ իր թշնամիները դրուեն իր ոտքերի ներքոյ. 14քանզի միայն մէ՛կ պատարագով կատարեալ դարձրեց մաքրուածներին մշտնջենապէս։

15Արդ, Սուրբ Հոգին էլ վկայում է մեզ աւելի վերեւ ասուածից յետոյ, թէ՝

16«Սա է այն ուխտը, որը պիտի կնքեմ նրանց հայրերի հետ այն օրերից յետոյ, - ասում է Տէրը. - իմ օրէնքները պիտի դնեմ նրանց սրտերի մէջ եւ դրանք պիտի գրեմ նրանց մտքերում»։

17

18Իսկ ուր որ թողութիւն կայ, այլեւս մեղքի համար պատարագ պէտք չէ։

ՄՕՏԵՆԱՆՔ ԱՍՏԾՈՒՆ

19Եղբայրնե՛ր, ուրեմն համարձակութիւն ունենք Յիսուսի արեամբ մտնելու սրբարանից ներս 20այն նոր եւ կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագոյրի միջով, որ է իր մարմինը. 21եւ մեծ քահանայ ունենալով Աստծու տան վրայ՝ 22մօտենանք ճշմարիտ սրտով, հաւատի լիութեամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից եւ մեր մարմինը լուացած մաքուր ջրով։ 23Ամուր պահենք անխախտ յոյսի դաւանութիւնը, քանի որ հաւատարիմ է նա, ով խոստացաւ. 24եւ հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ գործերի յորդորելով 25եւ զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, եւ այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը։

26Քանզի եթէ կամաւոր կերպով ենք մեղանչում ճշմարտութիւնն իմանալուց եւ ընդունելուց յետոյ, ուրեմն մեղքերի քաւութեան համար այլեւս ուրիշ չի մնում. 27այլ մնում է դատաստանի ահեղ սպասումը եւ կրակի կատաղութիւնը, որ լափելու է Աստծու հակառակորդներին։ 28Մովսէսի օրէնքը արհամարհած մէկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայութեամբ։ 29Իսկ որչա՜փ աւելի խիստ պատժի արժանի պիտի համարէք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն եւ համարել նոր ուխտի արիւնը, որով մաքրուել է ինքը եւ անարգել շնորհի Հոգին։ 30Արդարեւ, ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրէժխընդրութիւնները, եւ ես պիտի հատուցեմ», - ասում է Տէրը։ Եւ դարձեալ. «Տէրը պիտի դատի իր ժողովրդին»։ 31Ահաւոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը։

32Արդ, յիշեցէ՛ք առաջին օրերը, երբ դեռ հազիւ լուսաւորուած, բազում տքնութիւնների եւ չարչարանքների համբերեցիք՝ 33մերթ նախատինքների եւ նեղութիւնների մէջ խայտառակուելով, մերթ այդպիսի բաներ կրողների վիճակին մասնակից լինելով. 34քանզի ե՛ւ բանտարկուածներին կարեկից եղաք, ե՛ւ ձեր ունեցուածքի յափշտակումը ուրախութեամբ ընդունեցիք, քանի որ գիտէիք, թէ ձեզ համար լաւագոյն հարստութիւն ունէք երկնքում, ուր այն միշտ մնում է։ 35Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ։ 36Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի, Աստծու կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը, 37քանի որ՝ «Մի փոքր, շատ փոքր ժամանակ եւս, եւ գալու է նա, ով պիտի գայ եւ չպիտի ուշանայ։

38

39Բայց մենք, երկմտելով, ոչ թէ կորստեան ենք մատնւում, այլ հաւատով հասնում ենք հոգիների փրկութեան։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն